СТАНЬ VIP

Ժյուլեն Օֆրե դե Լամետրի

Թևավոր խոսքեր և աֆորիզմներ

Ժյուլեն Օֆրե դե Լամետրի

Сообщение Narek Dallakyan » 06 апр 2014, 19:31

(17.55 кб) Просмотров: 238
Ժյուլեն Օֆրե դե Լամետրին ծնվել է 1709 թ. դեկտեմբերի 25-ին Սեն-Մալոյում: Փարիզում ուսումնասիրել է աստվածաբանություն: Շատերին թվում էր, որ ճակատագիրը Լամետրիի համար նախատեսել էր, որ նա դառնալու է յանսենյան ուղղության քահանա:
Текст:
Սակայն, բժիշկը, որը պրակտիկան անցել էր կացրել Սեն-Մալոյում, նրանում հետաքրքրություն արթնացրեց հանդեպ բժշկությունը: Այդ պատճառով 1733 թ. ուղևորվում է Լեյդեն՝ Գերման Բուրգավի մոտ ուսումնասիրելու բժշկությունը: Ի դեպ, արդյունքում նրա աշխատանքները կթարգմանի ֆրանսերեն: Ժյուլեն Օֆրե դե Լամետրին, դառնալով հանրահայտ բժիշկ, Փարիզում թագավորական գվարդիայի գնդում զբաղեցնում է վիրաբույժի տեղը: Մի անգամ, առիթ դառնալով ջերմությամբ ընթացող հիվանդությունը, իր սեփական զգացումների և գաղափարների շուրջ սկիզբ են առնում հետազոտություններ, որի արդյունքում կենտրոնանում է հոգու և մարմնի փոխհարաբերությանը` գալով եզրահանգման, որ հոգին ընդամենը սրտի և ուղեղի ֆունկցիա է:

Իր եզրահանգումների համար Լամետրին հարձակումների է ենթարկվում ինչպես եկեղեցու, այնպես էլ հին դպրոցի բժիշկների կողմից: Հրապարակավ այրում են նրա կողմից հրապարակված գիրքը:

Լամետրին գաղթում է Հոլանդիա, որտեղ նրա մատերիալիստական ուղղվածությունը ավելի ռադիկալ ձև է ընդունում: 1747 թ. հրապարակված ու խարույկում այրված «Մարդ-մեքենա» աշխատության մեջ նա ապացուցում է, որ մարդը ոչ այլ ով է, եթե ոչ` կազմավորված բարդ մատերիա: Ըմբոստացումը, որը պայմանավորված էր Լամետրիի ոչ ուղղափառ պատկերացումներով, հանգեցրեց նրան, որ նա պետք է լքեր Լեյդենը:

1748 թ. նա զբաղեցրեց Ֆրիդրիխ 2-րդի պալատում ընթերցանողի տեղը և դարձավ Բեռլինի գիտությունների ակադեմիայի անդամը: Իր վերջին աշխատանքներում Լամետրին հարեց էվոլյուցիայի գաղափարներին՝ արտահայտելով բուսական և կենդանական աշխարհի ծագման միասնության վերաբերյալ գաղափարներ, մատերիայի և կենդանական աշխարհի աստիճանական կատարելագործման մասին եզրահանգումներ:

Լամետրին մահացել է 1751 թ. նոյեմբերի 11-ին. ըստ ավանդության` թունավորվել է պաշտետից: Հենց Լամետրիի ցուցումների հիման վրա, որոնց մասին հիշատակվում են նրա վերջին աշխատանքներում, գիտնականին թունավորել են: Լամետրիի մահը այդպես էլ երբեք չի հետաքննվել:
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Ժյուլեն Օֆրե դե Լամետրի

Сообщение Narek Dallakyan » 06 апр 2014, 19:34

«Երջանկությունը մեծանում է այն բանից, որ այն բաժանում ես ուրիշների երջանկության հետ»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Ժյուլեն Օֆրե դե Լամետրի

Сообщение Narek Dallakyan » 06 апр 2014, 19:35

«Ճշմարտության ճանապարհով առաջ շարժվելու համար հարկավոր է ջանասիրությամբ քայլել բնությանը համընթաց»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Ժյուլեն Օֆրե դե Լամետրի

Сообщение Narek Dallakyan » 06 апр 2014, 19:37

«Կրոնն անհրաժեշտ է միայն այն մարդկանց, ովքեր ընդունակ չեն մարդասիրության զբաղմունքի: փորձն ու դիտումը ակնառու կերպով ցույց են տալիս, որ ազնիվ մարդկանց հարաբերություններում կրոնն անօգուտ բանն է»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Ժյուլեն Օֆրե դե Լամետրի

Сообщение Narek Dallakyan » 06 апр 2014, 19:38

«Խիղճը քարանում է միայն հանցագործության և ստորության հետևանքով»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник



Вернуться в Աֆորիզմներ



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0


⇑ Наверх
⇓ Вниз