Ֆրանսիացի գրող և աշխարհագետ Ժյուլ Վեռնը
գիտաֆանտաստիկական վեպի սկզբնավորողներից է:
գիտաֆանտաստիկական վեպի սկզբնավորողներից է:
Կենսագրությունը
Ժյուլ Վեռնը ծնվել է 1828թ. փետրվարի 8-ին Ֆրանսիայի Նանտ քաղաքում: Հայրը՝ փաստաբան Պիեռ Վեռնը (1798 - 1871) սերում էր փաստաբանների ընտանիքից։ Մայրը՝ Սոֆի Ալլոտ դե լա Ֆյուին (1801 - 1887) բրիտանուհի է շոտլանդական ծագումով։ Ժյուլ Վեռնը հինգ երեխաներից ամենամեծն էր։ Նրանից հետո ծնվել են՝ եղբայր Պոլը (1829) և երեք քույրերը՝ Աննան (1836), Մատիլդան (1839) և Մարին (1842)։
Ժյուլ Վեռնի կնոջ անունը Օնորինա դը Վիան էր (օրիորդական ազգանունը՝ Մորել)։ Օնորինան այրի էր և երկու երեխա ուներ առաջին ամուսնությունից։ 1856 թ.-ի մայիսի 20-ին Ժյուլ Վեռնը գնաց Ամիեն իր ընկերոջ հարսանիքին մասնակցելու համար և այդտեղ էլ առաջին անգամ հանդիպեց Օնորինան։ 8 ամիս անց՝ 1857 թ.-ի հունվարի 10-ին նրանք ամուսնացան և տեղափոխվեցին Փարիզ, որտեղ և Ժյուլ Վեռն ապրում էր վերջին տարիներին։ 4 տարի անց՝ 1861 թ.-ի օգոստոսի 3-ին ծնվեց Միշելը՝ Ժյուլ Վեռնի և Օնարիայի որդին և միակ զավակը։ Որդու ծնվելու ժամանակ Ժյուլ Վեռնը ներկա չէր, քանի որ ճանապարհորդում էր Սկանդինավիայում։
Փաստաբանի որդի Վեռնը սովորում էր իրավաբանություն Փարիզում, բայց գրականության նկատմամբ ունեցած սերը նրան դրդեց գնալ ուրիշ ճանապարհով։ 1850 թ.-ին Ժյուլ Վեռնի «Կոտրված ծղոտներ» պիեսը հաջողությամբ բեմականցվեց «Պատմական թատրոնում» Ալեքսանդր Դյումա (հայր)։ 1852 - 1854 թթ. Վեռնն աշխատում էր որպես «Լիրիկական թատրոնի» տնօրենի խորհրդատու, այնուհետև որպես բորսայի միջնորդ, բայց այդ ամբողջ ժամանակահատվածում չէր դադարում գրել կատակերգություններ, լիբրետտո և պատմվածքներ։
«Արտասովոր ճանապարհորդություններ» շարքը
1863 թ.-ին Ժ. Էտցելի «Ամսագիր կրթության և հանգստի համար» հանդեսում հրատարակվեց «Արտասովոր ճանապարհորդություններ» շարքի առաջին վեպը՝
«Հինգ շաբաթ օդապարիով»
Վեպի հաջողությունը ոգևորեց Վեռնին և նա այնուհետև սկսեց աշխատել նույն ոգով՝ իր հերոսների արկածները ներկայացնել ուղեկցելով անիրական, բայց և այնպես բավականին լավ մտածված գիտական հայտնագործություններով, որոնք այն ժամանակ միմիայն Ժյուլ Վեռնի երևակայության ծնունդ էին։ Այս շարքին են պատկանում նաև հետևյալ վեպերը՝
«Ճանապարհորդություն դեպի երկրի կենտրոնը» (1864),
«Նավապետ Հատերասի ճանապարհորդությունն ու արկածները» (1865),
«Երկրից դեպի լուսին» (1865),
«Նավապետ Գրանտի զավակները» (1867),
«Լուսնի շուրջը» (1869),
«20000 լյո ջրի տակ» (1870),
«Աշխարհի շուրջը 80 օրում» (1872),
«Խորհրդավոր կղզին» (1874),
«Միխայիլ Ստրոգով» (1876),
«Տասնհինգամյա նավապետը» (1878),
«Ռոբուր նվաճողը» (1886)
Ժյուլ Վեռնը գրել է 66 վեպ, այդ թվում նաև անավարտները, որոնք տպագրվել են 20-րդ դարի վերջում, ինչպես նաև 20 պատմվածք, ավելի քան 30 պիես, մի քանի վավերագրական և գիտական աշխատանքեր։
Ժյուլ Վեռնի ստեղծագործությունները լի են գիտական հայտնագործություններով կապված գիտության զարգացման առաջընթացի հետ։ Նա կարեկցանքով նկարագրում է նաև ազատագրական շարժումները։
Ժյուլ Վեռնի վեպերում ընթերցողները չեն գտել միայն տեխնիկայի հետաքրքիր նկարագրություններ և ճանապարհորդություններ, այլ նաև վառ ազնիվ հերոսների կերպարներ (նավապետ Հատտերաս, նավապետ Գրանտ, նավապետ Նեմո), բարի կիսացնոր գիտնականներ (դոկտոր Լիդենբրոկ, դոկտոր Կլոուբոննի, զարմիկ Բենեդիկ, Ժակ Պագանել), որոնք իրենց ներկայությամբ գեղեցկացնում և էլ ավելի հետաքրքիր են դարձնում վեպը։
Գրող — ճանապարհորդ
Ժյուլ Վեռնը չի եղել «կաբինետային» գրող։ Նա շատ է ճանապարհորդել, ընդ որում և իր սեփական զբոսանավերով՝ «Սեն-Միշել I», «Սեն-Միշել II» և «Սեն-Միշել III»։ 1859 թ.-ին նա ճանապարոհորդել է Անգլիայում և Շոտլանդիայով։ 1861 թ.-ին եղել է Սկանդինավիայում։
1867 թ.-ին նա կատարել է տրանսատլանտյան նավարկություն «Գրեյս-Իստերն» նավով դեպի ԱՄՆ։ Եղել է Նյու-Յորքում և Նիագարյան ջրվեժի մոտ։
1878 թ.-ին Ժյուլ Վեռնը կատարել է մեծ ճանապարհորդություն Միջերկրական ծովով իր «Սեն-Միշել III» զբոսանավով՝ այցելոլով Լիսաբոն, Տանժեր, Ջիբլարտար և Ալժիր։ 1879 թ.-ին Ժյուլ Վեռնն իր «Սեն-Միշել III» զբոսանավով կրկին եղել է Անգլիայում և Շոտլանդիայում։ 1881 թ.-ին Ժյուլ Վեռնն իր զբոսանավով եղել է Նիդերլանդիայում, Գերմանիայում և Դանիայում։ Այդ ժամանակ էլ նա պլանավորել էր այցելել Սանկտ-Պետերբուրգ, բայց ուժեղ փոթորիկը խանգարեց դրան։
1884 թ.-ին Ժյուլ Վեռնը կատարեց իր վերջին մեծ ճանապարհորդությունը։ «Սեն-Միշել III» զբոսանավով նա եղավ Ալժիրում, Մալտայում, Իտալիայում և այլ միջերկրական երկրներում։ Նրա ճանապարհորդություններից շատերը հիմք հանդիսացան «Արտասովոր ճանապարհորդություններ» շարքի համար՝ «Լողացող կղզին» (1870), «Սև Հնդկաստանը» (1877), «Կանաչ ճառագայթ» (1882), «Վիճակախաղի տոմս» (1886) և այլն։
Կյանքի վերջին 20 տարին
1886 թ.-ի մարտի 9-ին Ժյուլ Վեռնը ծանր վիրավորվել էր ատրճանակի կրակոցից։ Մեծ գրողի վրա կրակել էր հոգեպես հիվանդ զարմիկ Գաստոն Վեռնը՝ Պոլի որդին։ Դրանից հետո նա ստիպված էր մոռանալ ճանապարհորդության մասին։
1892 թվականին վիպասանը դարձավ Պատվո լեգիոնի շքանշանի ասպետ։
Մահվանից քիչ առաջ Ժյուլ Վեռնը կուրացավ, բայց և այնպես շարունակում էր թելադրել իր գրքերը։ Ըստ Լեոնիդ Բարիսովի դրանք գրի էր առնում հեղինակի խորթ աղջիկներից մեկը։ Հեղինակը մահացել է 1905 թվականի մարտի 24-ին շաքարախտից։
Ժյուլ Վեռնի պատվին անվանվել են եվրոպական առաջին ավտոմատ բեռնատար տիեզերանավը նախագծված ԵՏԳ-ի կողմից,
Լուսնի վրայի խառնարաններից մեկը՝ 143 կմ տրամագժով։