ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Ժյուլ Վեռն

Թևավոր խոսքեր և աֆորիզմներ

Ժյուլ Վեռն

Сообщение:#1  Сообщение Narek Dallakyan » 25 мар 2014, 10:13

(382.41 кб) Просмотров: 386
Ժյուլ Գաբրիել Վեռն (ֆր.՝ Jules Gabriel Verne; 1828թ. փետրվարի 8, Նանտ, Ֆրանսիա - 1905թ. մարտի 24, Ամիեն), ֆրանսիացի աշխարհագրագետ և գրող, արկածային գրականության դասական, գիտա-ֆանտաստիկ գրականության՝ որպես ժանրի հիմնադրներից մեկը։ Ֆրանսիական աշխարհագրական ընկերության անդամ։ Նրա բազմաթիվ ստեղծագործություններից շատերը թարգմանվել են հայերեն՝ դիմանալով բազմաթիվ վերահրատարակությունների։
Текст:
Ընտանիքը Հայրը՝ փաստաբան Պիեռ Վեռնը (1798 - 1871) սերում էր փաստաբանների ընտանիքից։ Մայրը՝ Սոֆի Ալլոտ դե լա Ֆյուին (1801 - 1887) բրիտանուհի է շոտլանդական ծագումով։ Ժյուլ Վեռնը հինգ երեխաներից ամենամեծն էր։ Նրանից հետո ծնվել են՝ եղբայր Պոլը (1829) և երեք քույրերը՝ Աննան (1836), Մատիլդան (1839) և Մարին (1842)։
Ժյուլ Վեռնի կնոջ անունը Օնորինա դը Վիան էր (օրիորդական ազգանունը՝ Մորել)։ Օնորինան այրի էր և երկու երեխա ուներ առաջին ամուսնությունից։ 1856 թ.-ի մայիսի 20-ին Ժյուլ Վեռնը գնաց Ամիեն իր ընկերոջ հարսանիքին մասնակցելու համար և այդտեղ էլ առաջին անգամ հանդիպեց Օնորինան։ 8 ամիս անց՝ 1857 թ.-ի հունվարի 10-ին նրանք ամուսնացան և տեղափոխվեցին Փարիզ, որտեղ և Ժյուլ Վեռն ապրում էր վերջին տարիներին։ 4 տարի անց՝ 1861 թ.-ի օգոստոսի 3-ին ծնվեց Միշելը՝ Ժյուլ Վեռնի և Օնարիայի որդին և միակ զավակը։ Որդու ծնվելու ժամանակ Ժյուլ Վեռնը ներկա չէր, քանի որ ճանապարհորդում էր Սկանդինավիայում։
Կրթությունը և ստեղծագործությունները
Փաստաբանի որդի Վեռնը սովորում էր իրավաբանություն Փարիզում, բայց գրականության նկատմամբ ունեցած սերը նրան դրդեց գնալ ուրիշ ճանապարհով։ 1850 թ.-ին Ժյուլ Վեռնի «Կոտրված ծղոտներ» պիեսը հաջողությամբ բեմականցվեց «Պատմական թատրոնում» Ալեքսանդր Դյումա (հայր)։ 1852 - 1854 թթ. Վեռնն աշխատում էր որպես «Լիրիկական թատրոնի» տնօրենի խորհրդատու, այնուհետև որպես բորսայի միջնորդ, բայց այդ ամբողջ ժամանակահատվածում չէր դադարում գրել կատակերգություններ, լիբրետտո և պատմվածքներ։
«Արտասովոր ճանապարհորդություններ» շարքը

Ժյուլ Վեռնը 1892 թվականին
1863 թ.-ին Ժ. Էտցելի «Ամսագիր կրթության և հանգստի համար» հանդեսում հրատարակվեց «Արտասովոր ճանապարհորդություններ» շարքի առաջին վեպը՝
«Հինգ շաբաթ օդապարիով»
Վեպի հաջողությունը ոգևորեց Վեռնին և նա այնուհետև սկսեց աշխատել նույն ոգով՝ իր հերոսների արկածները ներկայացնել ուղեկցելով անիրական, բայց և այնպես բավականին լավ մտածված գիտական հայտնագործություններով, որոնք այն ժամանակ միմիայն Ժյուլ Վեռնի երևակայության ծնունդ էին։ Այս շարքին են պատկանում նաև հետևյալ վեպերը՝
«Ճանապարհորդություն դեպի երկրի կենտրոնը» (1864),
«Նավապետ Հատերասի ճանապարհորդությունն ու արկածները» (1865),
«Երկրից դեպի լուսին» (1865),
«Նավապետ Գրանտի զավակները» (1867),
«Լուսնի շուրջը» (1869),
«20000 լյո ջրի տակ» (1870),
«Աշխարհի շուրջը 80 օրում» (1872),
«Խորհրդավոր կղզին» (1874),
«Միխայիլ Ստրոգով» (1876),
«Տասնհինգամյա նավապետը» (1878),
«Ռոբուր նվաճողը» (1886)
Ժյուլ Վեռնը գրել է 66 վեպ, այդ թվում նաև անավարտները, որոնք տպագրվել են 20-րդ դարի վերջում, ինչպես նաև 20 պատմվածք, ավելի քան 30 պիես, մի քանի վավերագրական և գիտական աշխատանքեր։
Ժյուլ Վեռնի ստեղծագործությունները լի են գիտական հայտնագործություններով կապված գիտության զարգացման առաջընթացի հետ։ Նա կարեկցանքով նկարագրում է նաև ազատագրական շարժումները։
Ժյուլ Վեռնի վեպերում ընթերցողները չեն գտել միայն տեխնիկայի հետաքրքիր նկարագրություններ և ճանապարհորդություններ, այլ նաև վառ ազնիվ հերոսների կերպարներ (նավապետ Հատտերաս, նավապետ Գրանտ, նավապետ Նեմո), բարի կիսացնոր գիտնականներ (դոկտոր Լիդենբրոկ, դոկտոր Կլոուբոննի, զարմիկ Բենեդիկ, Ժակ Պագանել), որոնք իրենց ներկայությամբ գեղեցկացնում և էլ ավելի հետաքրքիր են դարձնում վեպը։
Ուշ ստեղծագործությունները
Ժյուլ Վեռնն իր ավելի ուշ ստեղծագործություններում վախ է արտահայտել, որ գիտական նվաճումները կարող են օգտագործվել մարդկությանը վնաս հասցնելու համար՝
Հայրենիքի դրոշը (1896),
Աշխարհի տիրակալը (1904),
Բարսակի էկսպիդիցայի արտասովոր արկածները (1919) (ավարտել է գրողի որդի Միշել Վեռնը),
Հավատը գիտական առաջընթացի նկատմամբ փոխվել էր անհայտության նկատմամբ ունեցած վախով։ Բայց այս վեպերն այնքան մեծ ուշադրության չարժանացան, որքան նրանց նախորդողները։
Գրողի մահից հետո դեռ բավականին չտպագրված վեպեր էին մնացել, որոնք դեռ երկար տարիներ տպագրվում էին։ Այսպես, «Փարիզը 20-րդ դարում» (1863) վեպը տպագրվել է 1994 թ.-ին։Գրող — ճանապարհորդ


Սեն-Միշել նավի գծանկարը, կատարված Ժյուլ Վեռնի կողմից
Ժյուլ Վեռնը չի եղել «կաբինետային» գրող։ Նա շատ է ճանապարհորդել, ընդ որում և իր սեփական զբոսանավերով՝ «Սեն-Միշել I», «Սեն-Միշել II» և «Սեն-Միշել III»։ 1859 թ.-ին նա ճանապարոհորդել է Անգլիայում և Շոտլանդիայով։ 1861 թ.-ին եղել է Սկանդինավիայում։
1867 թ.-ին նա կատարել է տրանսատլանտյան նավարկություն «Գրեյս-Իստերն» նավով դեպի ԱՄՆ։ Եղել է Նյու-Յորքում և Նիագարյան ջրվեժի մոտ։
1878 թ.-ին Ժյուլ Վեռնը կատարել է մեծ ճանապարհորդություն Միջերկրական ծովով իր «Սեն-Միշել III» զբոսանավով՝ այցելոլով Լիսաբոն, Տանժեր, Ջիբլարտար և Ալժիր։ 1879 թ.-ին Ժյուլ Վեռնն իր «Սեն-Միշել III» զբոսանավով կրկին եղել է Անգլիայում և Շոտլանդիայում։ 1881 թ.-ին Ժյուլ Վեռնն իր զբոսանավով եղել է Նիդերլանդիայում, Գերմանիայում և Դանիայում։ Այդ ժամանակ էլ նա պլանավորել էր այցելել Սանկտ-Պետերբուրգ, բայց ուժեղ փոթորիկը խանգարեց դրան։
1884 թ.-ին Ժյուլ Վեռնը կատարեց իր վերջին մեծ ճանապարհորդությունը։ «Սեն-Միշել III» զբոսանավով նա եղավ Ալժիրում, Մալտայում, Իտալիայում և այլ միջերկրական երկրներում։ Նրա ճանապարհորդություններից շատերը հիմք հանդիսացան «Արտասովոր ճանապարհորդություններ» շարքի համար՝ «Լողացող կղզին» (1870), «Սև Հնդկաստանը» (1877), «Կանաչ ճառագայթ» (1882), «Վիճակախաղի տոմս» (1886) և այլն։
Կյանքի վերջին 20 տարին


Ամիենի աշտարակավոր տունը, որտեղ ապրում և աշխատում էր Ժյուլ Վեռնը
1886 թ.-ի մարտի 9-ին Ժյուլ Վեռնը ծանր վիրավորվել էր ատրճանակի կրակոցից։ Մեծ գրողի վրա կրակել էր հոգեպես հիվանդ զարմիկ Գաստոն Վեռնը՝ Պոլի որդին։ Դրանից հետո նա ստիպված էր մոռանալ ճանապարհորդության մասին։
1892 թվականին վիպասանը դարձավ Պատվո լեգիոնի շքանշանի ասպետ։
Մահվանից քիչ առաջ Ժյուլ Վեռնը կուրացավ, բայց և այնպես շարունակում էր թելադրել իր գրքերը։ Ըստ Լեոնիդ Բարիսովի դրանք գրի էր առնում հեղինակի խորթ աղջիկներից մեկը։ Հեղինակը մահացել է 1905 թվականի մարտի 24-ին շաքարախտից։
Ժյուլ Վեռնի հիշատակի հավերժացում

Ժյուլ Վեռնի պատվին անվանվել են՝
եվրոպական առաջին ավտոմատ բեռնատար տիեզերանավը նախագծված ԵՏԳ-ի կողմից։
Լուսնի վրայի խառնարաններից մեկը՝ 143 կմ տրամագժով։
Կանխագուշակությունները

Իր ստեղծագործություններում նա կանխագուշակել է գիտական նորամուծություններ և հայտնագործումներ ամենատարբեր ոլորտներում, այդ թվում՝ հեռուստատեսության և տիեզերական թռիչքների։ Ինչպես նաև՝
Էլեկտրական աթոռ
Ինքնաթիռ («Աշխարհի տիրակալը»)
Ուղղաթիռ («Ռոբուր նվաճողը»)
Սուզանավ («20 000 լյո ջրի տակ»)
GPS նավիգացիոն համակարգ («20 000 լյո ջրի տակ»)
Թռիչքներ դեպի տիեզերք, այդ թվում նաև Լուսին («Երկրից դեպի լուսին»): Հեղինակի ընտրած վայրը հեռու չէր իրականից "Տիեզերական կենտրոն Քեննեդի"
Աշտարակ Եվրոպայի կենտրոնում (մինչև Էյֆելյան աշտարակի կառուցումը - նկարագրությունը շատ նման է)
Միջտիեզերական ճանապարհորդություն («Հեկտոր Սերվադակ»)
Տեսահաղորդակցություն և հեռուստատեսություն («Փարիզը 20-րդ դարում»)
Կոնվերտոպլան (ինքնաթիռի տեսակ) («Բարսակի արշավախմբի արտասովոր արկածները»)
Չիրականցված կանխագուշակումներ՝
Ցամաք Հյուսիսային բևեռի վրա (Նավապետ Հատտերասի արկածները) և օվկիանոս Հարավային բևեռում («20000 լյո ջրի տակ»)։ Ամեն ինչ եղավ ընդհակառակը։
Ստորջրյա անցում Սուեզի ջրանցքի տակ («20000 լյո ջրի տակ»)
Ստեղծագործություններ նվիրված Ժյուլ Վեռնին

Գրքեր
Լեոնիդ Բարիսով «Ժյուլ Վեռն» - կենսագրական վեպ (թարգմանվել է հայերեն)
Ժակ Պիկար, Ռոբերտ Դիտց «Խորությունը 7 մղոն» - պատմվում է, թե ինչպես «Նաուտիլիուս»-ի նկարագրությունից ելնելով ստեղծվել է սուզանավը (թարգմանվել է հայերեն):
Մինչև հիմա էլ սուզանավերը խորասուզվելու համար ջուր են քաշում իր մեջ, իսկ վերև բարձրանալիս այն բաց թողնում։ Այս մեխանիզմը նկարագրել է Ժյուլ Վեռնը։
Եվգենիյ Բրանդիս «Ժյուլ Վեռնի շուրջ»(ռուսերեն) "Либуреск" կայք էջում։
Եվգենիյ Բրանդիս «Ժյուլ Վեռնի Ռուսաստանում»(ռուսերեն) "Либуреск" կայք էջում։
Եվգենիյ Բրանդիս «Ժյուլ Վեռնը և նրա վեպերը»(ռուսերեն) "Либуреск" կայք էջում։
Նոթեր[խմբագրել]
Եվգենիյ Բրանդիս «Հարցազրույց Ժյուլ Վեռնի հետ»(ռուսերեն) "Либуреск" կայք էջում։
Եվգենիյ Բրանդիս «Մեկնաբանություններ «Արշիպելագը կրակի մեջ», «Ռոբուր նվաճողը» և «Հյուսիսը Հարավի դեմ» վեպերին»(ռուսերեն) "Либуреск" կայք էջում։
Ստեղծագործությունները

Վեպեր
Հինգ շաբաթ օդապարիկով (Cinq semaines en ballon, 1863) (թարգմանվել է հայերեն[1])
Փարիզը 21-րդ դարում (Paris au XXe siècle, 1863, not published until 1994)
Ուղևորություն դեպի երկրի կենտրոնը (Voyage au centre de la Terre, 1864) (թարգմանվել է հայերեն[2])
Երկրից դեպի լուսին (De la Terre à la Lune, 1865) (թարգմանվել է հայերեն[3])
Նավապետ Հատերասի ճանապարհորդությունն ու արկածները (Voyages et aventures du capitaine Hatteras, 1866)
Նավապետ Գրանտի որդիները (Les Enfants du capitaine Grant, 1867–1868) (թարգմանվել է հայերեն[4])
20.000 լյո ջրի տակ (Vingt mille lieues sous les mers, 1870) (թարգմանվել է հայերեն[5])
Լուսնի շուրջը (Autour de la lune, a sequel to From the Earth to the Moon, 1870) (թարգմանվել է հայերեն[2])
Լողացող քաղաքը (Une ville flottante, 1871)
Դոկտոր Օքս (Une Fantaisie du Docteur Ox, 1872) (թարգմանվել է հայերեն[6])
Երեք ռուսների և երեք անգլիացիների արկածները Հարավային Աֆրիկայում (Aventures de trois Russes et de trois Anglais, 1872)
Մորթիների երկրում (Le Pays des fourrures, 1873)
Աշխարհի շուրջը 80 օրում (Le Tour du monde en quatre-vingts jours, 1873) (թարգմանվել է հայերեն[7])
Չենսլեր ուղևոր Ժ.-Ռ. Կազալլոնի օրագիրը (Le Chancellor, 1875) (թարգմանվել է հայերեն[8])
Խորհրդավոր կղզի (L'Île mystérieuse, 1875) (թարգմանվել է հայերեն[9])
Միխայիլ Ստրոգով (Michel Strogoff, 1876)
Հեկտոր Սերվադակ (Hector Servadac, 1877) (թարգմանվել է հայերեն[10])
Սև Հնդկաստանը (Les Indes noires, 1877) (թարգմանվել է հայերեն[11])
Տասնհինգամյա նավապետը (Un Capitaine de quinze ans, 1878) (թարգմանվել է հայերեն[12])
Բեգումի հինգ հարյուր միլիոնը (Les Cinq cents millions de la Bégum, 1879) (թարգմանվել է հայերեն[13])
Շոգետուն (La Maison à vapeur, 1879)
Չինացու ձախորդությունները Չինաստանում (Les Tribulations d'un Chinois en Chine, 1879)
Ժանգադա (La Jangada, 1881)
Կանաչ ճառագայթ (Le Rayon vert, 1882)
Համառ Քերաբան (Kéraban the Inflexible, 1883)
Ֆրրիտտ Ֆլակ ("Frritt-Flacc", 1884)
Հարավային աստղ (L’Archipel en feu, 1884)
Արշիպելագը կրակի մեջ (L’Archipel en feu, 1884) (թարգմանվել է հայերեն[7])
Խորտակված «Ցինտիայի» ընկեցիկը (1885) (համահեղինակ՝ Անդդրե Լորի).
Մատիաս Շանդոր (Mathias Sandorf, 1885)
Ռոբուր նվաճողը (Robur-le-Conquérant, 1886) (թարգմանվել է հայերեն[14])
Ուղետոմս համար "9672" (Un Billet de loterie, 1886)
Հյուսիսը Հարավի դեմ (Nord contre Sud, 1887)
Ճանապարհ դեպի Ֆրանսիա (Le Chemin de France, 1887)
Անանուն ընտանիք (Famille-sans-nom, 1888)
Երկու տարի արձակուրդ (Deux Ans de vacances, 1888)
Տակն ի վեր (Sans dessus dessous, the second sequel to From the Earth to the Moon, 1889) (թարգմանվել է հայերեն[15])
Կասկաբել Կեսար (César Cascabel, 1890)
Միստր Բրանիկան (Mistress Branican, 1891)
Ամրոցը Կարպատներում (Le Château des Carpathes, 1892)
Կլադիուս Բոմբառնակ (Claudius Bombarnac, 1893)
Մանուկը (P’tit-Bonhomme, 1893)
Լողացող կղզին (L’Île à hélice, 1895) (թարգմանվել է հայերեն[16])
Հայրենիքի դրոշը (Face au drapeau, 1896)
Կլոդիուս Դարտանդոր (Clovis Dardentor, 1896)
Սառցե Սֆինքս (Le Sphinx des glaces, a sequel to Edgar Allan Poe's The Narrative of Arthur Gordon Pym, 1897)
Սքանչելի Օրինիկոն (Le Superbe Orénoque, 1897)
Գյուղը օդում (Le Village aérien, 1901)
Կիպ եղբայրները (Les Frères Kip,1902)
Աշխարհի տիրակալը (Maître du monde, sequel to Robur the Conqueror, 1904) (թարգմանվել է հայերեն[17])
Ծովի ներխուժումը (L’Invasion de la mer, 1904)
Դրամա Լիֆլանդիայում (Un Drame en Livonie, 1904)
Փարոսը աշխարհի ծայրին (Le Phare du bout du monde, 1905)
Մրցարշավ մետեորիտի հետևից (La Chasse au météore, 1908)
Դունայի լոցմանը (Le Pilote du Danube, 1908)
Ջոնաթանի նավաբեկյալները (Les Naufragés du «Jonathan», 1909)
Պատմվածքներ[խմբագրել]
Բլեֆ (Ամերիկյան բարքեր) (թարգմանվել է հայերեն

Karen это нравится.
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Ժյուլ Վեռն

Сообщение:#2  Сообщение Narek Dallakyan » 25 мар 2014, 10:16

«Ապրել` նշանակում է ոչ միայն բավարարել օրգանզմի նյութական պահանջները, այլև գլխավորապես գիտակցել իր մարդկային արժանապատվությունը»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Ժյուլ Վեռն

Сообщение:#3  Сообщение Narek Dallakyan » 25 мар 2014, 10:18

«Նա, ով մանկությունից գիտի, որ աշխատանքը կյանքի օրենքն է, ով երիտասարդ հասակից հասկացել է, որ հացը ձեռք է բերվում միայն քրտինքով, նա ընդունակ է սխրագործության, որովհետև անհրաժեշտ օրն ու ժամին նա կամք ու ուժ կունենա այն կատարելու համար»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Ժյուլ Վեռն

Сообщение:#4  Сообщение Narek Dallakyan » 25 мар 2014, 10:20

«Ինչ էլ որ ես հորինեմ, ինչ էլ որ ես հնարեմ, այդ ամենը միշտ ավելի ցածր կլինի իրական հնարավորություններից: Կգա ժամանակ, երբ գիտության նվաճումները կգերազանցեն երևակայության ուժին»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Ժյուլ Վեռն

Сообщение:#5  Сообщение Narek Dallakyan » 25 мар 2014, 10:21

«Երբ քաղաքակրթված մարդիկ են հարբած վիճակում կորցնում մարդկային կերպարանքն ու նմանությունը»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Ժյուլ Վեռն

Сообщение:#6  Сообщение Narek Dallakyan » 25 мар 2014, 10:22

«Աշխարհը պատկանում է նրանց, ովքեր վաղ են արթնանում. այնքան ժամանակ, մինչև չեն արթնանում մյուսները»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Ժյուլ Վեռն

Сообщение:#7  Сообщение Narek Dallakyan » 25 мар 2014, 10:24

«Մարդը, որի բախտը բերել է, դա այն մարդն է, որն արել է այն, ինչն ուրիշները միայն պատրաստվում էին անել»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали



Вернуться в Աֆորիզմներ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1

⇑ Наверх
⇓ Вниз