СТАНЬ VIP

ԺՈՈՒ ԹԱՈ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԺՈՈՒ ԹԱՈ

Сообщение Harutin » 12 июн 2011, 13:03

ԺՈՈՒ ԹԱՈ


Չին գրող Ժոու Թաոն (ծնվ. 1945 թ.) իր երկրում հայտնի գրող է, «լիրիկական արձակում» հասած ակնհայտ նվաճումների: Հանդես է եկել իբրև բանաստեղծ («Աստվածների լեռները», «Վայրի ձիերի երամակները» ժողովածուներով), ապա` արձակագիր («Արոտը Չինական մեծ պարսպի մոտ», «Թեք կտուր», «Աշունը իլիում» գրքերով):
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԺՈՈՒ ԹԱՈ

Сообщение Harutin » 12 июн 2011, 13:05

ԿԱՐՄ­ՐԱԿ­ՏՈՒՑ ԱԳ­ՌԱ­ՎԻ ՊԱՏ­ՄՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ

Այդ տար­վա ձմեռը ան­սո­վոր եր­կար էր. գա­րունն ասես մո­ռա­ցել էր գա­լու մա­սին: Ձմե­ռը` ճեր­մակ խա­լա­թով հոգ­նած բուժք­ույր, շա­րու­նակ տրտն­ջում էր, թե չի կա­րո­ղա­նում հանձ­նել հեր­թա­փո­խը: Եվ ձյան թավ փա­թիլ­նե­րը` նրա բո­ղո­քի փոք­րիկ պա­տա­ռիկ­նե­րը, անընդ­մեջ ծա­ծան­վում էին օդում` լայ­նա­տա­րած դաշ­տա­վայ­րե­րի վրա ու հրա­ժար­վում դա­դարել: Գիշ­երն ու ցե­րե­կը մի­ա­ձուլ­վել էին, եղա­նակ­նե­րը` խառն­վել, մար­դիկ էլ ըն­դար­մա­ցած կուչ էին եկել վա­ռա­րան­նե­րի մոտ` գա­րուն երա­զե­լով:

Դր­սում` պա­հա­կա­կե­տի մոտ, մի քա­նի ձի­եր էին կա­պված: Նրանք կանգ­նած էին անվր­դով` ան­տար­բեր ու ան­հա­ղորդ, այն­պես հան­գիստ, ասես ձյան ստ­վար փա­թիլ­ներն այլևս նրանց ամենևին չէ­ին զար­մաց­նում: Նրանք քնել էին առա­տո­րեն թափ­վող ձյան տակ: Շատ չան­ցած նրանց ականջ­նե­րը, բաշ­ը, մեջքն ու գա­վա­կը ծածկ­վել էին ձյան թավ ծածկոցով: Մի քա­նի փա­թիլ նույ­նիսկ ըն­կել էին նրանց թար­թիչ­նե­րին, բայց նրանք թար­թե­լու փորձ ան­գամ չէ­ին անում, կանգ­նել էին ան­շարժ, ինչ­պես բրա­ծո:

Այդ ձմեռ դաշ­տա­վայ­րե­րը նախ­կի­նից ավե­լի էին ան­ծայ­րա­ծիր թվում: Եվ թավ ձյունն, ասես սպա­սու­մով լի, ճեր­մակ ու շքեղ մի բրդ­յա գորգ լի­ներ, որ հյու­րա­սեր տան­տի­րու­հին փռել էր բա­կում` ող­ջու­նե­լու հեռ­վից եկող հյու­րե­րին: Սա­կայն այդ ամ­բողջ եր­կար ու ձիգ ձմեռ­վա ըն­թաց­քում չժա­մա­նեց և ոչ մի այ­ցե­լու. ոչ մի հա­տիկ ոտ­նա­հետք չդ­րոշմ­վեց այդ շքեղահյուս գոր­գի վրա:

Ձմ­ռան այդ ամա­յաշ­ունչ դաշ­տա­վայ­րում մի մե­նա­վոր հո­ղե հյու­ղակ կար: Ներ­սում` մի հո­ղե վա­ռա­րան` մե­ջը վառ­վող ածուխ: Տնա­կի ներ­սում շատ տաք էր: Դաշ­տա­վայ­րի ածու­խը սև է ու շող­շո­ղուն և հեշ­տու­թյամբ է այր­վում: Մո­խիրն սպի­տակ է` բարձ­րո­րակ ծխա­խո­տի մոխ­րի պես: Գողտ­րիկ տնա­կում, տաք վա­ռա­րա­նի մոտ նս­տած, մի մարդ նիր­հե­լով գար­նանն էր սպա­սում:

Ձյու­նը քիչ-­քիչ տե­ղի էր տա­լիս:

Քիչ անց մար­դը տե­սավ, թե ինչ­պես մի ագ­ռավ ցած իջավ մո­տա­կա ծա­ռին և թռչ­կո­տե­լով ճյու­ղից ճյուղ` ի վեր­ջո նս­տեց դրան­ցից մե­կի վրա: Նրա ոս­տոս­տում­նե­րից ճյու­ղե­րի ձյունն սկ­սեց թափ­վել և մի փոքր էլ հենց իր փոք­րիկ գլ­խի­կին թափ­վեց: Ագ­ռա­վը ետ գցեց գլ­խի­կը` նման­վե­լով խու­զար­կու­ի, որը սև վե­րար­կու­ի օձի­քը վեր բարձ­րաց­նե­լով` զն­նում է շր­ջա­կայ­քը: Այդ պա­հին մի ու­րիշ ագ­ռավ, որն, ըստ երևույ­թին, նրա զույգն էր` թռավ կանգ­նեց պա­տու­հա­նի գո­գին: Նա սկ­սեց ապա­կու մի­ջից ներս նա­յել: Նրա հա­յաց­քում չկար ո՛չ տաք վա­ռա­րա­նի կա­րոտ, ո՛չ էլ հա­մակ­րանք` մար­դու հան­դեպ: Հա­կա­ռա­կը, նա­յում էր ար­հա­մար­հան­քով: Թևերը ետևին դրած` նա ե­տու­ա­ռաջ էր քայ­լում պա­տու­հա­նի գո­գին այն մար­դու լր­ջու­թյամբ, որը մտմ­տում է շատ կարևոր մի թե­մա­յի շուրջ և որն ուր որ է ճառ է ասե­լու: Մար­դը մո­տե­ցավ և թխկթխ­կաց­րեց պատու­հա­նի ապա­կուն: «Թըխկ-­թըխկ-­թըխ­կ»: Ագ­ռա­վը նա­յեց զար­մա­ցած, թռավ: Նա ետ թռավ ծա­ռին և ինչ­-որ բան ասաց պա­հակ «խու­զար­կու­ի­ն»: Նրանք արագ կար­ծիք­ներ փո­խա­նա­կե­ցին, և «խու­զար­կու­ն» գլ­խով հաս­տա­տող նշան արեց: Ապա ագ­ռա­վը ետ թռավ, կանգ­նեց պա­տու­հա­նի գո­գին և նմա­նա­կե­լով մար­դուն` կտու­ցով թա­կեց ապա­կուն. «թըխկ-­թըխկ-­թըխ­կ»:

Մար­դը ժպ­տաց, ասես փոք­րիկ երե­խա­յի կող­մից հան­կարծ մե­ծա­վա­րի արարք էր տե­սել: Զար­ման­քով նկա­տեց նաև, որ ագ­ռա­վի կտու­ցը կար­միր է:

Մուգ կար­միր կտու­ցը սև փե­տուր­նե­րի հա­մադ­րու­թյամբ հրաշ­ա­լի էր դիտ­վում ձյան կու­սա­կան ճեր­մա­կի վրա: Դաշ­տա­վայ­րե­րում ագ­ռա­վի այս տե­սա­կը ագ­ռավ­նե­րի պո­պուլ­յա­ցի­ա­յի շատ փոքր մասն է կազ­մում մի­այն: Նրանք շատ գրա­վիչ են և այն­քան տգեղ ու ան­բա­րե­տես չեն, ինչ­պես իրենց սո­վո­րա­կան եղ­բայ­րա­կից­նե­րը:

Մար­դը ուզեց բռ­նել նրանց: Զվար­ճա­լի մի խաղ` եր­կար ու ձանձ­րա­լի այդ ձմ­ռան հա­մար:

Մի փոք­րիկ տա­րածք մաք­րեց բա­կում, մի թաս բե­րեց հե­նեց մի կարճ փայ­տի, որից մի սպի­տակ պա­րան կա­պեց: Պա­րա­նի մյուս ծայ­րը տա­րավ հասց­րեց տուն և հա­ցի փշուր­ներ շաղ տվեց թա­սի տակ: Հե­տո թաքն­վեց տնա­կում ու սպա­սեց:

Մեկ, եր­կու…

Ագ­ռավ­նե­րից մեկն այն­քան հա­մար­ձակ գտն­վեց, որ քայ­լե­լով մո­տե­ցավ թա­սին: Միառժա­մա­նակ նա գլու­խը թե­քած զն­նեց դա­վը: Հե­տո փոր­ձեց գլուխն արագ մտց­նել թա­սի տակ ու ետ քաշ­ել: Մյու­սը շատ ավե­լի զգույշ էր. նա մի­այն քայ­լե­լով պտտ­վեց թա­սի շուր­ջը` ու­սում­նա­սի­րե­լով այն: Հա­ջորդ պա­հին նրանք իրար մո­տեց­րին գլ­խիկ­նե­րը, ասես քն­նար­կե­լու, թե իրա­վի­ճա­կին հա­մա­պա­տաս­խան ինչ հնարք ընտ­րեն: Այ­նու­հետև, խիստ անս­պա­սե­լի, մի­ա­ժա­մա­նակ մտան թա­սի տակ` կե­րը թռց­նե­լու:

«Հրաշ­ա­լի՜ է…»,- ցն­ծու­թյամբ բա­ցա­կան­չեց մար­դը և ձգեց պա­րա­նը: «Դրըխ­կ»,- թասն աղ­մու­կով ցած ըն­կավ գետ­նին` ագ­ռա­վներից մեկին գե­րե­լով ներ­սում, մյու­սի թևը թա­կար­դե­լով: Վեր­ջինս մի կերպ կա­րո­ղա­ցավ ազա­տել թևն ու դուրս թռ­չել:

Մար­դը մո­տե­ցավ և զգուշ­ու­թյամբ բարձ­րաց­րեց թա­սի բերանը: Լսե­լով թևերի թպրտո­ցը թա­սի պա­տե­րին` նա ներս մտց­րեց ձեռ­քն ու շոշ­ա­փե­լով գտավ իր գե­րուն: Բռ­նեց: Ագ­ռա­վին ձեռ­քի մեջ բարձր պա­հած նա ինք­նա­մո­ռաց թռչ­կո­տում էր և հուզ­ված գո­ռում` մր­ցա­նա­կը գլ­խա­վերևում բռ­նած չեմ­պի­ո­նի պես: Բայց երբ կր­կին նա­յեց թռ­չու­նին` տե­սավ, որ մե­ռած է: Ագ­ռա­վը գե­րա­դա­սել էր մեռ­նել, քան տա­նել այդ ստո­րա­ցու­մը:

Մար­դը ետ դար­ձավ ու անտ­րա­մա­դիր նս­տեց վա­ռա­րա­նի մոտ. նա տխուր էր: Եվ` դաշ­տա­վայ­րե­րի այդ հպարտ ու կարմ­րակ­տուց ագ­ռա­վի պատ­ճա­ռով: Չէր կա­րո­ղա­նում հաս­կա­նալ, թե ինչ­պես կա­րող էր նա այն աս­տի­ճա­նի զայ­րա­նալ դրա­նից, որ մա­հա­նար: «Նա չա­փա­զանց հպարտ էր, նա` այդ կարմ­րակ­տուց ագ­ռա­վը­«,- խոր­հում էր մար­դը մռայ­լ: Այլ գա­զան­ներ ու թռ­չուն­ներ են­թարկ­վել են մար­դու իշ­խա­նու­թյա­նը. լի­նի ավե­լի մեծ ու կա­տա­ղի գա­զան թե ավե­լի գե­ղե­ցիկ ու ազն­վա­ցեղ թռ­չուն: Բայց դաշ­տա­վայ­րե­րի մի ինչ­-որ ագ­ռավ, ինչ է թե նա կար­միր կտուց ու­նի, չխո­նար­հեց գլու­խը գե­րութjան առաջ:

Այդ ձմե­ռը բա­ցա­ռիկ եր­կար էր, ինչ­պես հե­ռա­վոր մի առաս­պե­լի սպի­տակ, աղոտ երազ: Այն­տեղ մի խե­լա­ցի, կարմ­րակ­տուց ագ­ռավ կար, որը թխկթխ­կաց­նում էր պա­տու­հա­նի ապա­կուն ճիշտևճիշտ մար­դու պես: Վեր­ջում մի խորհր­դա­վոր հղում արեց մար­դուն, մար­դուն, որ գա­րուն էր տեն­չում: Եվ խորհր­դա­վոր այդ հղու­մը այս էր. «Դու բռ­նե­ցիր, գե­րե­ցիր նրան ու նե­տե­ցիր կրա­կի մե­ջ»: Ահա և վերջ:

Անգլերենից թարգմանեց ՍԻԼՎԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Թարգմանություններ