ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ԶԱՎԵՆ ԲԵԿՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԶԱՎԵՆ ԲԵԿՅԱՆ

Сообщение:#1  Сообщение Harutin » 02 окт 2010, 18:44

ԶԱՎԵՆ ԲԵԿՅԱՆ

Zaven Bekyan.jpg
Zaven Bekyan.jpg (5.56 кб) Просмотров: 314
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԶԱՎԵՆ ԲԵԿՅԱՆ

Сообщение:#2  Сообщение Harutin » 02 окт 2010, 18:44

***
Լացով ենք գալիս
այս աշխարհ, ո՛վ մարդ,
մենք արտասվում ենք`
աշխարհը` խնդում
(մեր լացից այնկողմ
ի՞նչ կա - անդունդում...):

Երբ հեռանում ենք`
մերոնք են արդեն
արտասվում, իսկ մենք...
խնդում ենք գուցե
(սահմանը անցած –
և մեզ չեն լսում...):
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԶԱՎԵՆ ԲԵԿՅԱՆ

Сообщение:#3  Сообщение Harutin » 02 окт 2010, 18:45

***
ՈՒլունքաշարիդ տուտը հանգստանում է
աշխարհի ամենաբուրյան հովիտներից մեկում`
կրծքաբաժանում քո...
Մարգարիտն է ննջում
լույծ բլուրների մեջ: Թեև
որձաքարից է սիրտս,
բայց թող այդտեղ լիներ...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԶԱՎԵՆ ԲԵԿՅԱՆ

Сообщение:#4  Сообщение Harutin » 02 окт 2010, 18:45

ՄԵԼԱՆԽՈԼԻԱ

Ախ, երկնային պտղաջրերը
իմ ծննդյան ժամին
այդ ինչպե՞ս բաժանվեցին,
որ հիմա այստեղ եմ`
Երևանի ջրմուղ-կոյուղու
փառահեղ թվերի մեջ
այսպես շվար նստած,
ասես Հոբը` մոխրին...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԶԱՎԵՆ ԲԵԿՅԱՆ

Сообщение:#5  Сообщение Harutin » 02 окт 2010, 18:46

ԶԲՈՍԱՆՔ: ԱՄԼՈՒԹՅԱՆ ԺԱՄԵՐ

Այնպիսի մի բան ասել, որ պատմության մաշկը սարսռա...-
Երկար սպասեցի դրան, թվաց` այնքան, ինչքան
արդեն անհույս տարիքավոր կույսը`
ոսկեզօծ անդամով իր ասպետին...

Ի՞նչ ես փնտրում Աստաֆյանի վրա, ո՛վ հեզաճկուն օրիորդ
(դու, որ չես նկատում ծերուկիս )...

Կյանքը քա֊ղցր է շոկոլադի սալիկի հետ, օրիորդ,
բայց, թերևս, երանելի է լոկ շիրմասալիկի տակ...

...Սրբազան, ժամանակի փորձությանը դիմացող
մի բան ասել վերջապես - ասենք`
թեկուզ զմուռսապատ թութքը Թութանհամոնի...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԶԱՎԵՆ ԲԵԿՅԱՆ

Сообщение:#6  Сообщение Harutin » 02 окт 2010, 18:46

***
Քո անունն, ասա, ի՞նչ է`
Դալի՞լա, թե...Փառանձեմ...
Իմ կանաչ, տխուր աչքերով հիմա ուզում եմ
հոգուդ խորքը ցնցել...

Բայց ավաղ, ես արդեն ծեր եմ, ծեր եմ:
Ալվան սիրտս քո ինչի՞ն է պետք...
Ախ, վաղուց ես սահմանն անցել եմ
սամսոնական, թե` ավերեմ բյուր դետք...

Հարբել եմ, հիմա կմրափեմ
սեղանի վրա` գլուխս` հակ:
Մինչ ես կըոռնամ անանապեստ,
կտանի քեզ ջահել մի ստահակ...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԶԱՎԵՆ ԲԵԿՅԱՆ

Сообщение:#7  Сообщение Harutin » 02 окт 2010, 18:47

***
Ախ, տեսա
քնար մեջքն իր` ճեմելիս`
սիրենական վիհերի
նվագը շրջասփռող...
Իսկ երբ շրջվեց`
հասուն լուսնի գույնի
կրծքի ողկույզները բացվեցին -
և այս անգամ էլ գինու մայրն էր
երգում կատաղի հողմերի
բլուրների վրա...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԶԱՎԵՆ ԲԵԿՅԱՆ

Сообщение:#8  Сообщение Harutin » 02 окт 2010, 18:47

ՊՈԼԻԳՐԱՖԻԱԿԱՆ ՀՈՒՇԵՐ

Իմ առաջին գրքի ձեռագիրը
ութ տարի ընկած էր
ՙՍովետական գրող՚ հրատարակչության
խորախորհուրդ գզրոցներում:

ՙՍրանք` այս բանաստեղծությունները,
ոչ մի կապ չունեն մեր`
սոցիալիստական իրականության հետ՚.–
ասում էր Ներքին Գրախոսականը:

ՙՊարզ է պետք գրել, պարզ...՚.–ասում էր
Լյուդվիգ Դուրյանը` հրատարակչության խմբագիրը,
զույգ ակնոցների տակից խոժոռ նայելով
դժբախտ ձեռագրիս:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԶԱՎԵՆ ԲԵԿՅԱՆ

Сообщение:#9  Сообщение Harutin » 02 окт 2010, 18:48

***
0 զա՜ր նետված,
ճարճատյունը քո ոսկրային
հողն է ըմպում`
հավելելով նախնադարյան կրաքարին...

Անվերջ անկում, երջանկության փոքրիկ ցատկեր` սակավադեպ -
բայց ի՞նչ թիվ է գրվում կողիդ, շահումն ի՞նչ է`
դա նետողն է տեսնում միայն ազարտագետ:
Քեզ` ոչինչը...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԶԱՎԵՆ ԲԵԿՅԱՆ

Сообщение:#10  Сообщение Harutin » 02 окт 2010, 18:48

***
Ինչպես որ իմաստուն
օձն է շապիկ փոխում –
խոսքից իմ ավարտուն
ես էլ չունեմ օգուտ:

Սարսռում է հոգիս
մի նոր շապկի ի տես:
Այդ սարսուռն է պետք ինձ:–
Ես աճում եմ այդպե՜ս:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 10


⇑ Наверх
⇓ Вниз