СТАНЬ VIP

ԶԱՎԵՆ ԲԵԿՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԶԱՎԵՆ ԲԵԿՅԱՆ

Сообщение Harutin » 20 дек 2010, 21:45

ՆԱՐՑԻՍԱԿԱՆ

Ըստ հորինման վերին կարգի`
մանուշակներ էին նրանք:
Սակայն լուսնի մի դյութանքով
դարձան հանկարծ հավերժահարս…

Երբ ցանկացա մի օր մեկին
փաղաքշել ու սիրել լռին`
թավուտների խավար խորքի
շունչը դիպավ իմ շուրթերին…

Ու վանեցի երբ կրծքից իմ
հեռու ծաղիկն այդ մահահոտ`
ձայն տվեց նա իր քույրերին,-
կածանն ընկած` փախա ահով…

Հետ դարձան` քիչ հալածելով:
Մեկի ձայնը հեռվից հասավ.
«Կդառնաս այն` ինչ, սիրելով,
անկարելի խորքում տեսար…»:

Ու Պատկերիս գերին դարձա`
ջրերի մոտ արտասվելով:
Կատարվե՜ց… - մի ծաղիկ մնաց
ինձնից ափին` լուռ-գլխիկոր…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԶԱՎԵՆ ԲԵԿՅԱՆ

Сообщение Harutin » 20 дек 2010, 21:46

ԳՈՐԳՈՆԱՆ` ՀԱՐԴԱՐՎԵԼԻՍ

Խավար քամիներով լի
ծովահենական նավի
առագաստ էր
շրջազգեստը
անհանգիստ
բազկաթոռին
դավադրորեն լռին
աչքերի թարթիչները
խարխափուն
Լազուրի անդորրն էին
շաղափում
ակներիզվածքը
սնգու՞յր թե
մկնդեղ
անհերակալ
իժերի կծիկն
հայելու դեմ
շոշափելով պտուկներն
անհենարան պատատուկի պես
կույր պրպտուն:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0

⇑ Наверх
⇓ Вниз