ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ԶԱՎԵՆ ԲԵԿՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԶԱՎԵՆ ԲԵԿՅԱՆ

Сообщение:#21  Сообщение Harutin » 02 окт 2010, 18:55

ՀՈՒՆՁ ԵՎ ԹՌԻՉՔ

Անդից` Աստդին –
սև գերանդին`
սև գիշերվա ակունքների
սև խշշոցով:

Այդուհետև -
հնձված խոտի
ծանր հոտն է
առատանում:

Այնուհետև -
շեղբից խրտնած մորեխներն են`
անմահական ձայնդ առած`
այլուր տանում…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԶԱՎԵՆ ԲԵԿՅԱՆ

Сообщение:#22  Сообщение Harutin » 02 окт 2010, 18:56

***
Ես առավոտյան թռչունի նման
իմ մեջ ճռվողող Խոսքով էի ժիր,
սակայն Լռության զենիթն է հիմա,
ու ելք չեմ գտնում համրության մուժից:

Բառը շարժում է Խորքից դեպի դուրս:
Իսկ երբ որ Բանն է հայում ինքն իրեն`
անշարժանում է ու մետաքսահյուս
ժանյակի նման պերճաշուք լուռ է…

Բառը շարժում է Խորքից դեպի դուրս`
երբ կա մեկը, որ իր հետ զրուցես:
Իսկ երբ Մենակ ես ու այդ մեկն ես դու`
զրուցում, սակայն չես լսում գուցե…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԶԱՎԵՆ ԲԵԿՅԱՆ

Сообщение:#23  Сообщение Harutin » 02 окт 2010, 18:57

ՀԱՆՑ ՄՈՄ ԵՎ ՄԵՂՈՒ

1.
Տառապանքի այս տեսակին ընտել`
դու մի ընդունիր այն իբրև պատիժ:-
Թե այրվող մոմն իր լույսը նկատեր`
խաղաղ կմնար ու չէր ճարճատի…
2.
Միջև Նեկտարի ու Մեղրահացի`
ինչքա~ն հրեղեն ծաղիկներ տեսա…
Փայլար թևերս իսպառ այրեցի,
մինչև որ մեկից մյուսին հասա`
միջև Նեկտարի ու Մեղրահացի…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԶԱՎԵՆ ԲԵԿՅԱՆ

Сообщение:#24  Сообщение Harutin » 02 окт 2010, 18:57

ԱՇԽԱՐՀԻ ՏԱՐԲԵՐԱԿ

Աստծո երազն է` իրեղենացած:-
ՈՒ թե իրերը զարթնեն քո մտքում`
քո մեջ կբացվի Երազը անցյալ,
Իր պսակի մեջ կմտնես խոր քուն…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԶԱՎԵՆ ԲԵԿՅԱՆ

Сообщение:#25  Сообщение Harutin » 02 окт 2010, 18:58

***
Ծիծաղելի գուցե համարվեր
ադամորդու վառած հոգեվոր մոմը
Վերին Ճառագյալ տիրույթների դիմաց,
ուր հրեշտակներն են հրվիժում`
վերցնելով Լույսն ու հետ վերադարձնելով…

Բայց տերունական հրավառության
աղքատ մասնակիցը չենք ամենևին,
որովհետև` գտնվելով ավելի հեռվում`
ցրտի ու խավարի վիհերում աստենական,
ջանքով հավասար ենք նրանց,-
և մեր այստեղային մոմի մի ցոլքը
Քերովբեի աչքի փայլատակումն արժի
ու պակաս չի բնավ…

…Եվ որովհետև հրեշտակն` իր գոյությամբ, խնդիր չունի,
իսկ մարդը, փորձության մեջ ամենժամյա,
այն միակ տեղն է, ուր Աստված`
Իր Խնդիրն անվերջ լուծելով`
Պատասխանի մեջ է համոզվում…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԶԱՎԵՆ ԲԵԿՅԱՆ

Сообщение:#26  Сообщение Harutin » 20 дек 2010, 21:43

***
Ազդարար կանչ,
և աքաղաղը հուրհրան`
արշալույսի շեփորահար…

Ցնծությամբ օրն այսպես գալիս
ու տխրությամբ է հեռանում:
Եվ սարերը սքեմակիր երեկոյի
մթությանն են ընկերանում…

Իղձն ետմահու` նշված լինել
ինչ-որ մի տեղ` կողին Երկրի…
Վարդյակները խաչքարերի
շիրիմներին ծաղկում են լուռ…

Առայժմ հոգին` ականջալուր
ըղձյալն այստեղ Այլուրեքի,
այսպես ծեգից մինչ մայրմտոց
լուսարարն է Հոգվո Սրբվո…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԶԱՎԵՆ ԲԵԿՅԱՆ

Сообщение:#27  Сообщение Harutin » 20 дек 2010, 21:44

ՈՒՂՂԱՀԱՅԱՑ ՃԱՆԱՊԱՐՀ

Կարմրախայտերի վտառը սերնդատու
լողում է դեպի մաքրաբուխ
ակունքները լեռնային գետերի:

Բարդու երազը սլացիկ
իր տարօրինակ պտուղն է փնտրում`
բարձրանալով գեղուղեշ, անթերի:

Իսկ մարդն, ահա, արգասավորվում է
ընտիր, վերամբարձ բառերի մեջ:

Այդպես`
ինչպես գետն իր գետաբերանը`
ամեն ինչ իր Հանգրվանն է որոնում,
որ սրբազնորեն խաղաղվի…

Հաշտ զրույց է դառնում
քամիների հեծեծանքը`
լեռնագագաթներին հասնելիս…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԶԱՎԵՆ ԲԵԿՅԱՆ

Сообщение:#28  Сообщение Harutin » 20 дек 2010, 21:44

ՀՂԱՑՈՒՄ

Երբ ասպետ հովն է
հրապուրված
վարսանդ-վարսերի փնջով,
փոշոտումից հետո,
ծաղկի դանայական
խորքում մարում ու ննջում
առհավետ… -Որքա՜ն
մանվածապատ է ու մութ`
գորգոնի պես մի անրջուն,
այն` ինչ սեղմիրանի տակ ծաղկի,
կենաց-մահու սահմանը ջնջում
ու սաղմին տալիս է
շունչ..
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԶԱՎԵՆ ԲԵԿՅԱՆ

Сообщение:#29  Сообщение Harutin » 20 дек 2010, 21:44

ԲԱՆԱՊԱՏԿԵՐՆԵՐԻ ԳԱԼՈՒՍՏԸ

Լինում է և այսպես` սկզբից
ընդամենը մի պատկեր է,
կաքավի պես վախվորած,
մոտենում աչքիս
լուսախրձին…
Ապա` խմբով խրթին,
երբ արդեն «անցել է բանը բանից»,
ողջ թռչնային ընտանիքը`
բոլո՜րն են համարձակ
գալիս մոտիկ,
«շաղկղա՜յով» շաղկապված ու
կարմրատոտիկ…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԶԱՎԵՆ ԲԵԿՅԱՆ

Сообщение:#30  Сообщение Harutin » 20 дек 2010, 21:44

ԱՄՌԱՆ ԳԻՇԵՐ ԷՐ ԵՐԱԶԿՈՏ

Էի անքուն: Ելել էի,
որ մռայլս մի քիչ ցրեմ…
Լուսնի վրա խաղում էին
ամպի երկու փոքրիկ ծվեն:

Ամռան գիշեր էր երազկոտ:
Ծղրիդների խմբերգն` անծիր…
Ինչ-որ թռչուն սահեց փութով.
(«Ոնց եկել ես` այնպես անցիր…»):

Խոտերի մեջ լուսնամեղրոտ
տաղ էր հոսում ունկաճարակ:-
Կրակ էին կտրել տեղվույս
վարպետները այդ անֆրակ…

Մեկին ասի` գուսա’ն ծղրիդ,
ինձ արհեստիդ արա աշկերտ:
Վնաս չունի, թե իմ ձեռքից
չգա` հյուսել ձայնանախշեր…-

Միջօրէի ճամփաներին
քո փանդիռը կշալակեմ:
Փոշին կսրբեմ լարերի:
Հենց որ տխրես` կկատակեմ…

… Ամռան գիշեր էր երազկոտ:
Խոտերի մեջ` խմբերգ անծիր:
Ինչ-որ թռչուն սահեց փութով.
(«Ոնց եկել ես` այնպես անցիր...»):
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 7


⇑ Наверх
⇓ Вниз