ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ԶԱՎԵՆ ԲԵԿՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԶԱՎԵՆ ԲԵԿՅԱՆ

Сообщение:#11  Сообщение Harutin » 02 окт 2010, 18:49

***
Երբ որ ինքնասպանն է
ցած նետվում կամրջից,
ասում են` նրա սիրտն է
բողբոջի պես պայթում
անկումի երկյուղից...

Այդուհետև - ուրիշ
մի սլացք է լինում`
դեպ երկինք ընկնողի...
ՈՒ այս անգամ, տեսնես,
ի՞նչ ծաղիկ է բացվում
հեռացողի կրծքում`
Անսահմանի ահից...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԶԱՎԵՆ ԲԵԿՅԱՆ

Сообщение:#12  Сообщение Harutin » 02 окт 2010, 18:49

***
Ձյունոտ լանջեր, մաքո~ւր էջերի պես ... Լուռ է
բնության գիրքը, միայն
փութկոտ ձեռագրով, գազանների
ոտնահետքերն են ինչ-որ բան պատմում... -

Ընդհանրապես
սյուժեն հանելուկային է,
գիշատչական։– Կյանքը կյանքից
հեռավորություն է պահպանում՝ հանուն
հենց կյանքի գոյության։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԶԱՎԵՆ ԲԵԿՅԱՆ

Сообщение:#13  Сообщение Harutin » 02 окт 2010, 18:50

ՀՈՒՇ

Այնտեղ, սարվորների ամառը...
Երբ ուսանող ձեր որդին՝ հայր իմ, մայր,
մարքսիզմ սերտելուց տանջահար,
գալիս էր մի քիչ շունչ առնելու...

Ողորմի ձեզ, ողորմի...
Ձեր հոգածությունը, ախ ձեր
աչքերը՝ ասես մեղավոր,
ասես զղջացող, որ ինձ
բերել եք աստ՝ Անեզրից...

Օրեր՝ սարերի վրա, երկնքին այնքան մոտ
անցած... Մեծ Արջը երկնքում էր, իսկ փոքրը՝
մոշի թփերի մեջ, մի տեղ...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԶԱՎԵՆ ԲԵԿՅԱՆ

Сообщение:#14  Сообщение Harutin » 02 окт 2010, 18:50

***
Կրակ էին արել բակում,
եռոտանու վրա կաթսան էր։
Գորգագործ կանանց իրարանցման մեջ՝
տատս բարձրահասակ։

Աչքիս առաջ է դեռ։
Հիշում եմ՝ ոսկեթելն ստանում էին
ընկուզենու տերևների եփուկով։

Հետո գորգն էր գործվում պապենական։
Թել առ թել գույներն էին բարձրանում,-
իմ երևակայության մեջ՝ առավել վառ,
լոալով վտառ աո վտառ...

Հիշողությունն էլ մի գորգ է,
որի վրա
օրը օրի
դիմանկարներն են ավելանում
անցավոր սիրելիների...

Այդպես, նրանց ժամանակի անխուսափելի
կապույտ հողմը տարավ։
Միայն ես ողջ մնացի,
որ հիշեմ նրանց...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԶԱՎԵՆ ԲԵԿՅԱՆ

Сообщение:#15  Сообщение Harutin » 02 окт 2010, 18:51

ԿԱՎԵ ԱՇՏԱՆԱԿԸ

Թրթռուն ու տաք սրաձև,
խենթուխելառ ու իմաստուն,
հեղեղահոս լույսի անձրև,
այրոցքների ցավը՝ ներսում։–

պսակն է սա բոցի, բարձր՝ գլխից էլ վեր,
ոչ իբրև թե լուսապսակ՝ հորինողի գլխից համար,
այլ՝ լոտոսը՝ այստեղային ջրերի զարդն,
արդարացումը եզակի, նշանակը Լույսի զվարթ...

Քամին~երը -
խավարի մոմ պաշտողների, անգետների
և կանխակալ ու դավադիր մի լռություն հյուսողների...
Որքան փչեն՝ դու բարձրացիր կենտ կավեղեն
ոտքիդ վրա - ով տեսնելու է՝ կտեսնի։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԶԱՎԵՆ ԲԵԿՅԱՆ

Сообщение:#16  Сообщение Harutin » 02 окт 2010, 18:52

ՎԱՐԴԵՐԻ ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

1. ԳՅՈԹԵԻ ՎԱՐԴԸ
Փոքրիկ տղա, դու տեսար ինձ ու մոտեցար։
Բայց ես փթթել եմ քո լուռ հիացմունքի համար (դա քի՞չ է...)-
ուրեմն՝ ինչու պոկել... Ըստ այդմ էլ՝ իմ փշերը...

Լավ է՝ երեխա ես (երեխայի հոգում
ես լրիվ եմ բացվում)։ Արյունոտ են մատներդ,
սակայն վնաս չունի, քո դասը դեռ կառնես...

Մեծերն են վտանգավոր, որ գափս են
ձեռնոցներով ու մկրատներով։ Դրանց մեջ էլ
այգեպանն է լավ, որ խնամելու միտք ունի
(իմ Պատկերի մեջ էլ իր հոգին է խնամվում)։

2. ԴԱՆԹԵԻ ՎԱՐԴԸ
Դրախտում եմ բացվում,
իսկ արմատս այդտեղ՝ ձեր մոտ, հողի մեջ է։
Ինձ տեսնում է նա, ով հայացքր բարձրացնում է
ցողունիս ուղղությամբ (դա մի կյանք է տևում)։

Կան զեռուններ անթիվ՝ արմատներս են կրծում–
պարզ սննդի հոգսն է։ Անձրևաորդերը
(դրանք պոետներն են) հողս են փխրեցնում՝
ոգեշնչման վարդագույն գալարումների մեջ։

Կույր են նրանք, սակայն
ներքին տեսողությամբ
ավելին են տեսնում։


3. ՌԻԼԿԵԻ ՎԱՐԴԸ
Այսքան կոպերի տակ
ոչ մեկի քունը չեմ։

Ուխտի ծիածանն եմ
շողշողուն - կամարը՝
բացված երկսյան վրա։

Մի սյան վրա, քանզի,
կամար չի կառուցվի:

Դուք ասում եք՝ չարն ու բարի՞ն են սյուները...
Դա ձեր գործն է։ Միայն կասեմ՝ պարադոքսն է
Աստվորը, նաև՝ մարդն՝ իր զույգ ոտքերին։


4. ՊԱՐԶԱՊԵՍ ՄԻ ՎԱՐԴ
Մայիսին ես բացվում եմ Աչքի համար,
իբրև տեսողության երանություն՝
մի ողջ ամառ...

Երբ ձմեռն է գալիս
(մուրաբայի հոգսը),
ես ձեր Զոհն եմ դառնում։

Մինչև մյուս Մայիս...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԶԱՎԵՆ ԲԵԿՅԱՆ

Сообщение:#17  Сообщение Harutin » 02 окт 2010, 18:53

ԱՉՔԵՐԻՍ՝ ՀԱՅԵԼՈՒ ՄԵԶ. ՆԱՅԵԼԻՍ

Հա, ծերանում եք, տեսնում եմ...
Կնճռոտվել եք ստորև, սարդոստայնի պես՝ ցանցկեն։
Իսկ սարդը տեսնող ձեր խորքում է,
որ առաջվա պես էլ չի զորում որսալ
պատկերներ վառ...

ամրած է երևում ամեն ինչ։

Լուսինն, օրինակ։ -
Երբ երեկոյան, պատշգամբից,
երբեմն նայում եմ առաջվա պես՝
թառամած է ասես, լույսը՝ չարչարված,
ինչպես տարին տասներկու ամիս
գրավատներում թափառող
կնոջս ոսկեղենի փայլը...


Խամրած է երևում ամեն ինչ...
Թեև արծաթը խավոտ,
հնամենի փայլ ունի՝ ասես
իմաստնագույն։ – Դա ծերության շողքն է,
որ իր հմայքն ունի...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԶԱՎԵՆ ԲԵԿՅԱՆ

Сообщение:#18  Сообщение Harutin » 02 окт 2010, 18:54

ՑՈՐԵՆ ՀՈԳԻՆ

Ծանր են երկինք ու երկիր` ասես աղորիքի քարեր –
բայց ցորեն հոգին այլ ճանապարհ չունի…

Այն` ինչ Ներսում է,
չի կարող շրջանցել իր Հասկ – հասակը`
Ընծա - Հատիկը դառնալու ճանապարհին…
Այն անցնում է, անցողիկ, այստեղ մի պահ
ի հայտ բացվելով, որ այստեղը
Այնտեղանման դարձնի…

Դեպի ամբարնե~րն այն
խաղաղավետ,
ինչը երազում էր,
երբ սաղմ էր դեռ…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԶԱՎԵՆ ԲԵԿՅԱՆ

Сообщение:#19  Сообщение Harutin » 02 окт 2010, 18:54

ՉԿԱՅԱՑԱԾ ԿԵՐՊԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Թե հիմա աշխարհին կարողանայի նայել
իմ մանկության ընկերոջ`
մորեխի ուլունք աչքերով…

Խռովյալ, ծաղկի պես
պսակ բացել
աչքից հեռու, խաղաղ մի տեղ…

Բայց, ավաղ, այդպիսի տեղ չկա,
ու ծաղիկն էլ երկոտանի չի լինում…

Սույն ամայի արձակուրդի օրերին
կարդայի այն վեպը,
որ թարգմանել է խոտերի շնկշնկոցից
իմ մանկության ընկեր մորեխը…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԶԱՎԵՆ ԲԵԿՅԱՆ

Сообщение:#20  Сообщение Harutin » 02 окт 2010, 18:55

***
Ամռան աստղալից գիշերներին, երբ աչք անուշացնող
աստղերն աստղամորու պես ուզում էի քաղել,
Հարդագողի ուղու մղեղներում
երազեղեն թավալվել –
մանկությունն էր դա…

Հիմա` այս արդեն հասուն, բերքի տարիներին,
երբ որոմս ու ցորենս են զատված բավականին,
Շեղջեր Չափող հրեշտակի ոսկե մետրն է
կախվել գլխիս
ուղեցույց շանթի պես –
ավա’ղ ասեմ…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: Ahrefs [Bot] и гости: 5


⇑ Наверх
⇓ Вниз