СТАНЬ VIP

Զապել Եսայան

Այս բաժնում ներկայացված են հայտնի մարդկանց կենսագրական նյութերը
В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Զապել Եսայան

Сообщение Tatev Hayrapetyan » 26 апр 2014, 21:24

(20.66 кб) Просмотров: 1782





Կենսագրություն

Զապել Մկրտչի Եսայան (Հովհաննիսյան) (փետրվարի 4, 1878, Կ.Պոլիս, Սկյուտար - 1943), հայ գրող, թարգմանիչ, հրապարակագիր։ Ավարտել է Սկյուտարի Ս. Խաչ վարժարանը (1892), Փարիզում հետևել Սորբոնի և Կոլեջ դը Ֆրանսի գրականության ու փիլիսոփայության դասընթացներին։ Առաջին արձակ բանաստեղծությունը «Երգ առ գիշեր» 1895-ին լույս է ընծայել Արշակ Չոպանյանի «Ծաղիկ» հանդեսում, այնուհետև «Մասիս», «Անահիտ», «Արևելյան մամուլ», «Ազատանարտ» և այլ պարբերականներում հրատարակել է նովելներ, պատմվածքներ, գրականագիտական հոդվածներ, թարգմանություններ։ Եսայանի ստեղծագործական հասունության արտահայտությունը եղան «Սկյուտարի վերջալույսներ» (1905, «Արևելյան մամուլ»), «Կեղծ հանճարներ» (1905,«Արևելյան մամուլ»), «Հլուները և ըմբոստները» (1906, «Ազատ բեմ»), «Շնորքով մարդիկ» (1907) վիպակները, որոնք աչքի են ընկնում հոգեբանական վերլուծությունների խորությամբ, իրականության ռեալիստական պատկերմամբ։ Եսայանը 1908-ին վերադարձել է Կ.Պոլիս, Ադանայի ջարդերի կապակցությամբ ստեղծված պատվիրակության կազմում 1909-ին մեկնել Կիլիկիա, «Ազատամարտ» թերթում տպագրել հոդվածներ աղետի մասին։ Կիլիկիայի հայության ողբերգությունը նկարագրել է «Ավերակներու մեջ» (1911) գրքում, «Անեծքը» (1911) և «Նոր հարսը» (1911) պատմվածքներում։ 1915-ին խույս տալով ձեռբակալությունից՝ ապաստանել է Թիֆլիսում, եղեռնի մասին հիշողություններ հրատարակել Բաքվի «Գործ» ամսագրում։ 1918-ին Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում կազմակերպել է հայ տարագիրների և ողբերի հավաքման ու տեղավորման գործը։ Այդ տարիներին գրել է «Վերջին բաժակը» (1916), «Հոգիս աքսորյալ» (1919) վիպակները, բողոքել քաղաքական և սոցիալական անարդարությունների դեմ։ 1926-ին այցելել է Հայաստան և ստացած տպավորություններն ամբողջացրել «Պրոմեթեոս ազատագրված» (1928) գրքում։ 1933-ին հաստատվել է Խորհրդային Հայաստանում։ Եսայանը հրատարակել է հոդվածներ՝ նվիրված գրականության ու արվեստի հարցերին, կատարել թարգմանություններ Մետեռլինկից («Մահը», «Իմաստություն ու ճակատագիր»)։




Վեպեր

Կեղծ հանճարներ (1910)
Բարպա Խաչիկ



Երկեր

Կրակե շապիկը
Սիլիհտարի պարտեզները



Վիպակներ

Սկյուտարի վերջալույսներ (1905)
Կեղծ հանճարներ (1905)
Հլուները և ըմբոստները (1906)
Շնորքով մարդիկ (1907)
Վերջին բաժակը (1916)
Հոգիս աքսորյալ (1919)



Պատմվածքներ

Անեծքը (1911)
Նոր հարսը (1911)
Երբ այլևս չեն սիրեր
Քողը
Վեպը
Բավական է



Բանաստեղծություններ

Երգ առ գիշեր (1895)



Վկայագրություններ

Ավերակներու մեջ (1911)
Պրոմեթեոս ազատագրված (1928)
Մուրատի ճամփորդությունը
Սվազէն Պաթոս



Թարգմանություններ

Մահը (Մորիս Մետերլինկ)
Իմաստություն ու ճակատագիր (Մորիս Մետերլինկ)
Аватара пользователя
Tatev Hayrapetyan (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель


Вернуться в Կենսագրություններ