ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ԶԱՀՐԱՏ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԶԱՀՐԱՏ

Сообщение:#21  Сообщение Harutin » 31 окт 2010, 00:23

Մի լար լույս մի լար

Մի լար լույս մի լար
Երկինքեն ինկողը չի լար

Մի լար թե աղքատի տուն ինկար
գլխու վրա է տեղդ

Մի լար լույս մի լար
գետնահարկ չինկող լույսերը թող լան
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԶԱՀՐԱՏ

Сообщение:#22  Сообщение Harutin » 31 окт 2010, 00:24

ՄԺԵՂ

Արևն երբ ինկավ ճահիճներուն վրա
Մժեղը ծնավ

Իրանը նրբին_թևերն այնքան նուրբ_որ երբ հարցուցին
Մժեղ չեմ ըսավ_պարիկ մըն եմ ես

Եվ ալ ամեն օր աչքն արևներուն_թևերն հովին
Թռչեցավ Ժիր_անդուլ երգելեն երգն իր միալար

Կարծես ամեն ինչ_ծառերն ու մարդիկ_տոնական էին
_Հաճույքը Ճանչցավ

Դիտեց ամեն ինչ_անհագ ու անհոգ_սքանչացավ միշտ_
Մեկ բան զինքն հուզեց

Երբ օր մ'ալ ծայթեց մարդ մը մենավոր_քիչ մը բանասռեղծ_
_Մժեղը այդ օրը թախիծը ճանչցավ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԶԱՀՐԱՏ

Сообщение:#23  Сообщение Harutin » 31 окт 2010, 00:24

Ամանոր

Մենք այս գիշեր նորէն դիտակ մը առած
դէպի երկինք կը նայինք-
աստղերն այնքան կը խոշորնան, որ մէկէն
մենք զմեզ հոն-կամ անոնք հոս կը կարծենք

Քաղաքակիրթ մարդու պիտակ մը առած
չենք զիջանիր մտերմանալ-ամէն աստղ
դեռ բարբարոս կը կարծենք

Մեր այլամերժ դաւանանքին մեջ խրոխտ
մեզ մաքրակրօն-իսկ մեզմէ դուրս ամէն կարգ
վատ-հեթանոս կը կարծենք

Միլիոն անգամ միլիոն շողով աստղեր կան
մինչդեռ մենք
Երկու վտիտ մոմ կը վառենք եղեւինին վրայ-եւ
մենք մեզ փարոս կը կարծենք

Միլիոն անգամ միլիոն տարու աստղեր կան
մինչդեռ մենք
մէկ տարիէն միւս տարիին կ՛անցնինք-եւ
մենք մեզ հերոս կը կարծենք

Տւեզերքի պարապին դէմ ոզնի դարձած կա տեւենք-
այնքան եռուն է անջրպետն-ամէն ինչ
կլանող փոս կը կարծենք

Դեռ չենք սորվեր կարգն ու սարքը տիեզերքին-ամէն ինչ
տարտամ-քաոս կը կարծենք
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: Ahrefs [Bot] и гости: 4


⇑ Наверх
⇓ Вниз