ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Յոհան Սեբաստիան Բախ

Այս բաժնում ներկայացված են հայտնի մարդկանց կենսագրական նյութերը
В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Յոհան Սեբաստիան Բախ

Сообщение:#1  Сообщение Tatev Hayrapetyan » 31 мар 2014, 17:53

(188.35 кб) Просмотров: 298





Գերմանացի կոմպոզիտոր, երգեհոնահար և ջութակահար
Սեբաստիան Բախի արվեստը համաշխարհային մշակույթի
գագաթներից է: Նա երաժշտության պատմության մեջ
ընդհանրացրել է բարոկկոյից դասականության անցման շրջանի նվաճումները: Բազմաձայնության չգերազանցված վարպետ է:





Կենսագրություն

Յոհան Սեբաստիան Բախը ծնվել է 1685թ. մարտի 21-ին: Բախերի տոհմը XVII–XVIII դարերում տվել է երաժիշտների մի քանի սերունդ: Սեբաստիան Բախը ջութակի դասեր է առել հորից, միաժամանակ երգել է դպրոցական երգչախմբում: 9 տարեկանում որբացել է, և նրա դաստիարակությամբ ու երաժշտական կրթությամբ զբաղվել է ավագ եղբայրը՝ Քրիստոֆը: 1700 թ-ին Բախն ավարտել է Օրդրուֆի, 1703 թ-ին՝ Լյունեբուրգի գիմնազիաները: Բացառիկ օժտվածության և աշխատասիրության շնորհիվ պատանին վաղ հասակից նվագել է երգեհոն, ջութակ ու կլավեսին, ուսումնասիրել և յուրացրել է եվրոպական երաժշտարվեստի տարբեր ոճեր: Եղել է պալատական ջութակահար, եկեղեցու երգեհոնահար, ղեկավարել երգչախումբ, ուսանողական «Երաժշտական կոլեգիան»:

Բախն իր երաժշտության մեջ մարմնավորել է այն լավագույնը, որ կուտակել էր ոչ միայն Բախերի հռչակավոր տոհմը, այլև գերմանական ողջ ժողովուրդը: Նա գրել է տարբեր ժանրերի 1000-ից ավելի երկեր (բացառությամբ օպերայի)` խոշոր վոկալ-սիմֆոնիկ, քնարափիլիսոփայական բովանդակությամբ կանտատներ, պասսիոններ, մեսսաներ, օրատորիաներ և պատարագներ: Ստեղծել է նաև գործիքային երաժշտություն. երգեհոնի համար գրել է մոտ 250 ստեղծագործություն (պրելյուդ, տոկատ, ֆուգա, սոնատ և այլն), որոնք երգեհոնային երաժշտության գոհարներից են, կլավեսինի 200-ից ավելի գործեր, նաև պրելյուդի և ֆուգաների 48 շարք: Երաժշտության պատմության մեջ առանձնահատուկ տեղ ունեն նրա ջութակի և թավջութակի մենանվագները, 6 «Բրանդենբուրգյան կոնցերտները» և այլ ստեղծագործություններ: Բախն առաջինն է ստեղծել կոնցերտներ 1, 2, 3 և 4 կլավեսինի համար՝ նվագախմբի հետ:

Կյանքի վերջին տարիներին անհաջող վիրահատությունից հետո կորցրել է տեսողությունը, սակայն շարունակել է ստեղծագործել:
Կոմպոզիտորի մահից հետո մոտ 80 տարի չի հնչել նրա երաժշտությունը, անհետացել է նաև գերեզմանը: Բախի երկերն առաջինը կյանքի է կոչել գերմանացի կոմպոզիտոր Ֆելիքս Մենդելսոնը 1829 թ-ին. նա ներկայացրել է մեծ կոմպոզիտորի ամենավեհ երկերից «Չարչարանքներ ըստ Մատթեոսի» պասսիոնը, որով սկսվել է Բախի ստեղծագործությունների հաղթարշավը: Մահացել է 1750թ. հուլիսի 28-ին: 1950 թ-ից Լայպցիգում 4 տարին մեկ անցկացվում է Բախի անվան միջազգային երաժշտական մրցույթ:




«Ողջ երկրայինն աստվածացրել է և աստվածայինը` մարդկայնացրել:»
Պաբլո Կազալս
Аватара пользователя
Tatev Hayrapetyan (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель
Информация: Показать детали


Вернуться в Կենսագրություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 2

⇑ Наверх
⇓ Вниз