ԽՈՒԱՆ ՄԱՐՍԵ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԽՈՒԱՆ ՄԱՐՍԵ

Сообщение Harutin » 07 апр 2011, 23:54

ԽՈՒԱՆ ՄԱՐՍԵ

Juan Marse.jpg
Juan Marse.jpg (12.63 кб) Просмотров: 369
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԽՈՒԱՆ ՄԱՐՍԵ

Сообщение Harutin » 07 апр 2011, 23:55

ԱՆԵՐԵՎՈՒՅԹ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ


Ամառային օրվա երեկոյան սպիտակ կոստյումով և սև ճամպրուկով էր հզոր ու փայլուն ֆինանսիստ պարոն Ալկոնը, և սա չեմ ասում միայն այն պատճառով, որ վերջինս փքված ու շքեղ տեսք ուներ, այլ հաշվի առնելով այն, որ վերջինիս արտաքինից ուղղակի ճառագում էր, որ նա մասնագիտական ասպարեզում մեծ վարկանիշ ունեցող մարղ է։ Ավելի կարճ՝ ֆինանսների մի իսկական շնագայլ։ Նա այդ օրը մեքենայով վերադառնում էր իր շքեղ առանձնատուն ու բավական գոհ էր անցած օրվանից, որովհետև ունեցել էր արդյունավետ հանդիպումներ և բավական քիչ ստորագրություններ։ Երբ պարոնը որոշեց պարտեզ մտնել, իր ունեցվածքը պաշտպանող երկաթե ցանկապատի սպիտակ ապակեպատ հարթության վրա նկատեց մուգ սև ներկով փչած տառեր. «Այստեղ չկանգառել, այլապես կկանչվի ամբարձիչ կռունկ»։ Այս գրության տակ՝ մայթին նստած էր սև մատներով, խղճուկ հագնված մի երեխա և ժպիտը դեմքին, ակնապիշ նայում էր պարոն Ալկոնին։ Դեռևս չէր բոլորել նրա տասներկու տարին, ոտքերին ուներ ռետինե մաշված սանդալներ և հագել էր ցանցանման անդրավարտիք։ Նա չուներ սպիտակ մաշկ, մետաքսե մազեր, առավել ևս՝ գեղեցիկ քիթ ու պեպեններ, ո՛չ մեկը այն արտաքին գեղեցկություններից, որ սովորաբար ունենում են հեքիաթների հրաշամանուկները։ Սակայն նրա մեծ սև աչքերում փայլում էր կենդանի կյանքը, իսկ նրա մուգ շագանակագույն ժպիտում զարմանք կար ու երջանկության հավատ։
Պարոն Ալկոնը գիտեր, որ կանգառն արգելող պետական, քաղաքային, առավել ևս մասնավոր ոչ մի որոշում չկար, ավելին, ցանկապատը իրենն էր, բայց նույնիսկ ինքը մեքենան երբեք այդտեղ չէր կանգնեցրել, քանի որ առանձնատան բակում սեփական ավտոտնակ ուներ։ Այնպես որ, նա շրջանցեց ցանկապատը, կանգնեցրեց մեքենան ավտոտնակում և սև ճամպրուկը ձեռքին դուրս եկավ փողոց, որպեսզի հանդիպի հայտարարության տակ նստած երեխայի հետ։
-Սա դու՞ ես գրել, երիտասարդ,– հարցրեց նա՝ մոտենալով տղային։
-Այո՛, պարոն, ոչ ոք չի կարող այստեղ իր ավտոմեքենան կանգնեցնել, պարոն, եթե Դուք դա անեք, ես ստիպված կլինեմ ամբարձիչ կանչել,– պատասխանեց տղան։
-Ախ այդպես, ո՞վ ես դու, որ համարձակվում ես ինձ այդպիսի բաներ ասել, անունդ ի՞նչ է,՝ բարկացավ պարոն Ալկոնը։
-Անունս Ահմեդ է. ես եկել եմ անապատից,– պատասխանեց տղան։
-Այդ ի՞նչ խաղեր ես խաղում, լակո՛տ, և ի՞նչ ես առաջարկում։
-Այս տարածքը զբաղված է,- շարունակեց Ահմեղը,– իսկ հայտարարությունը չի փոխվելու, ինչ է, չե՞ք տեսնում։
-Չեմ տեսնում ի՞նչ,– զարմացավ հարուստը։
-Իմ ավտոմեքենան, որ կանգնած է այստեղ,– իր հերթին զարմացավ Ահմեդը և ձեռքով ցույց տվեց Ալկոնի կողքի դատարկ տարածությունը,– տեսեք ինչպես է փայլում նրա թափքը, ձեզ դո՞ւր է գալիս։
-Ես այստեղ ոչ մի մեքենա չեմ տեսնում,– մրթմրթաց պարոն Ալկոնը։
-Դուք պարզապես չեք ուզում այն տեսնել, դա 1945 թվականի երկնագույն «Լինքոլն Կոնտինենտալն» է,– բացատրեց տղան,- այն պատրաստված է մետաղյա անխոցելի թիթեղներից։
-Ուզում ես ասել չժանգոտող մետաղի՞ց, անկիրթ երեխա,– զայրացավ հարուստը։
-Ուզում եմ ասել այն, ինչը ասում եմ,– ըմբոստացավ Ահմեդը,– ձե՛ռք տվեք, տեսե’ք, որ այն անխոցելի թիթեղից է։ Ավելի մոտ եկեք, կհամոզվեք, պարոն։
Պարոն Ալկոնը երկու քայլ առաջ գնաց՝ սև ճամպրուկը դեռևս ձեռքիև, և ինչ-որ բան սկսեց այրվել նրա ներսում։ Նա այն ֆինանսիստներից էր, ովքեր քայլում են այնպես, կարծես փայլուն երկարաճիտք կոշիկներով են և արտաքին աշխարհից բաժանվում են հատուկ պատյանով։ Հետո կանգ առավ, ճամպրուկը գետնին դրեց և հայացքն ուղղեց դեպի այն կողմը, որտեղ Ահմեդի ասելով կանգնած էր մեքենան։ Սակայն նա ոչինչ չտեսավ, դե ասենք, համարյա ոչինչ, քանի որ ասֆալտին կային մի քանի յուղոտ հետքեր, իսկ օղում այրված բենզինի հոտն էր բռնել։
-Երիտասարդ, դու հալյուցինացիաների մեջ ես,– ասաց նա, նայելով ուղիղ Ահմեդի աչքերին,– դու խորամանկ խաբեբա ես։
Ահմեդը ուշադրություն չդարձրեց նրա խոսքերին։ Ներկից սևացած մատներովնա ցույց էր տալիս աներևույթ մեքենան։
-Տեսեք մի քիչ յուղ է կաթում և կոտրել են ապակին, բայց այն նոր էր,– բողոքեց փոքրիկը։
-Դե վերջ տու՛ր քո երազանքներին ու հիմարություններին, այստեղ ոչ մի բանից պատրաստված ոչ մի մեքենա էլ չկա։
Իրականում, եթե ինչ-որ բան էլ կար, ապա պարոն Ալկոնի լարված բիբերն էին, անմիջական տեսանելիի սահմաններից այն կողմ չէին գնում։ Մի փոքր այն կողմ երևում էր մրջյունների մի փոքրիկ շարք, որը կարծես ստիպված խաչվում էր մեկ այլ շարքի հետ և դժվարությամբ տեղաշարժվում սպիտակ ձյան շերտի պես ասֆալտը ծածկած ապակե փոքրիկ բեկորների միջով։ Թեև տարբեր կողմերից, բայց մրջյունների երկու շարքն էլ ուղղվում էր դեպի յուղի հետքը։
-Պարո՛ն, դուք տեսնել չգիտեք,– իր կարծիքը հայտնեց Ահմեդը։
-Լավ, դեռ կտեսնենք,– ասաց գործարար Ալկոնը,– եթե մաքրես այս պատը, որը կեղտոտել ես, քեզ լավ կվարձատրեմ։
-Ինչքան։
-Մեկ եվրո և հիսուն ցենտ։
-Ինձ դա բավական չէ, պարոն,– ասաց Ահմեդը,– ավելին է հարկավոր, որովհետև ունեմ 7 եղբայր, որոնց տատիկս է պահում։ Նրանք շատ վատ վիճակում են և ապրում են Սահարայում՝ գաղթականների ճամբարում։ Այդ պատճառով որոշեցի վաճառել անխոցելի մետաղից պատրաստված իմ մեքենան։ Դուք կգնե՞ք այն։
-Տղա՛, դու խելագար ես, հեռացի՛ր, այլապես կզանգահարեմ ոստիկանություն։ Զայրացած պարոն Ալկոնը վերցրեց իր սև պայուսակը և կտրուկ շրջվելով մտավ պարտեզ։
Հաջորդ օրը, երբ պարոն Ալկոնը իր գործերով դուրս եկավ, նորից տեսավ Ահմեդին` հանգիստ նստած ցանկապատի մոտ, իսկ պատին գրված գրությունը ավելի էր մգացել ու ընդգծվել. «Այստեղ կանգառն արգելվում է (կկանչեմ ամբարձիչ կռունկ), վաճառվում է այս «Լինքոլն Կոնտինենտալը»»։
Այդ հանգիստ թաղամասը տարբերվում էր քաղաքի մյուս մասերից, և այդ փողոցի ողջ երկայնքով երբևէ կանգնած ավտոմեքենա չէր եղել, առավել ևս պարտեզի պատերի տակ, այնպես որ՝ ինքնավստահ գործարարը չզարմացավ չտեսնելով Ահմեդի՝ սևացած մատներով ցույց տված երկնագույն ավտոմեքենան։
-Բարև ձեզ, պարոն, այստեղ է այն, բարձրացեք նստեք, փորձեք նրա ընթացքը, մեկ է գնելու եք ավտոմեքենան, այնպես չէ՞։
Պարոն Ալկոնը իր լաքապատ ու լարված ժպիտով վախով նայում էր Ահմեդին։
-Ես երբեք առանց նախօրոք տեսնելու և գնահատելու ոչինչ չեմ գնում։
-Հիանալի է, պետք է հետևողական լինել։
-Գիտես, ես գործ ունեմ նավթի հետ, և մինչև չփորձեմ, այն չեմ գնի։
-Իհարկե, պարոն, կարող եք շոշափել ավտոմեքենան։
-Այ քեզ բան, քեզ թվում է, որ ես կարող եմ շոշափել մի բան, որը չե՞մ տեսնում։
-Նստե՛ք մեքենան և ձգե՛ք անվտանգության գոտին։ Եթե անեք այն, ինչը ասում եմ, մեքենան կերևա։
-Ես երբեք անվտանգության գոտին չեմ օգտագործում,– ասաց նավթարդյունաբերողը:
-Այնտեղ, պարոն,– ասաց տղան,– փակեք ձեր աչքերը և չբացեք մինչև չասեմ։
Այս խոսքերը պարոն Ալկոնին խորհելու տեղիք տվեցին, և նա իր կամքից անկախ, փակեց աչքերը ու կարծես մի պահ լսեց միացող շարժիչի հռնդյունը, նման էր պատռվող մետաքսի նուրբ ձայնին։
-Լսու՞մ եք,– ասաց Ահմեդը,– հիմա կարող եք նայել։
Չնայած պարոն Ալկոնը հիանալի լսում էր շարժիչի հռինդը, «բայց այդ ձայնը երևի քամին էր բերում ինչ-որ մի վայրից, ինչ-որ մի այլ մեքենայից»,– մտածում էր նա, իսկ այն մեքենան, որը մատով ցույց էր տվել Ահմեդը, շարունակում էր անտեսանելի մնալ։
-է~հ,– բացականչեց նյարդայնացած մարդը,– քեզ պահիր քո մեքենան, ես շատ գործ ունեմ ես չեմ ուզում քեզ այստեղ տեսնել, երբ վերադառնամ։
Իհարկե հենց նույն օրը դրամական գործարքներից գոհ, իր սպիտակ կոստյումով և սև ճամպրուկով պարոն Ալկոնը տուն վերադառնալիս՝ տեսավ Ահմեդին, որը սպասում էր նույն տեղում իր ֆանտաստիկ ու անշոշափելի ավտոմեքենայով։ Տղան նորից բացատրեց, որ իրեն անհրաժեշտ է արագ վաճառել ավտոմեքենան, որպեսզի օգնի իր յոթ եղբայրներին ու տատիկին, որոնք ապրում էին Սահարայում՝ փախստականների ճամբարում։
-Եթե այն գնեք, ապա միանգամից կտեսնեք,– պնդեց Ահմեդը,– դուք պետք է հավատաք ինձ, պարոն։
-Մի՛ ծիծաղեցրու ինձ, փոքրիկ,– ասաց պարոն Ալկոնը և նետվեց տուն՝ ցանկություն չունենալով որևէ բան լսել այդ գործի մասին։
Սակայն այդ գիշեր նա վատ քնեց։ Հանգիստ չէին տալիս սարսափելի երազները։ Նա երազում տեսնում էր ավտոմեքենան, որը շողշողում էր իր պարտեզի պատի տակ։ Հաջորդ օրը, հիսուն տարիների ընթացքում առաջին անգամ պարոն Ալկոնը աշխատանքի չգնաց։ Պատահեց այն, որ առավոտյան վաղ տնից դուրս գալով՝ չտեսավ Ահմեդին իր սովորական տեղում։ Եվ մի անմեկնելի անհանգստություն տիրեց նրան. «Տեսնես ի՞նչ է պատահել այդ փոքրիկ խաբեբային»։ Ամբողջ օրը մայթին նստած սպասեց նրան՝ ձեռքին դրամով լի սև ճամպրուկը։ երբ հայտնվեց Ահմեդը, համարյա գիշեր էր։ Նրա գլուխը և թևը վիրակապված էին։ Գլխիկոր և տխուր նա մոտեցավ ու նստեց մայթեզրին:
-Ի ապացույց այն բանի, որ մեքենան գոյություն անի, ահա, վթարի եմ եևթարկվել,– նա բացատրեց Ալկոնին,– հիմա ինչ, գնո՞ւմ եք, թե՞ ոչ, մեքենան արդեն նորոգված է, եթե ուզում եք համոզվել, կարող եք ստուգել արգելակները, միացնել լուսարձակները և ռադիոն։
Զարմացած պարոն Ալկոնը տղային սթափեցնելու վերջին ճիգերը գործադրեց.
-Ոչ ոք չի կարող վթարի ենթարկվել մի մեքենայով, որը գոյության չունի։
-Դուք եք այդպես մտածում, պարոն Ալկոն,– ասաց Ահմեդը,– մի երեխա, որն իմ ընկերն է, այժմ մահանամ Է Գազայի հարավում մի փամփուշտից, որը արձակվել է մի հրացանից, որը դեռ չի պատրաստվել։
-Լավ, բավական է,– ասաց կարծես արդեն պարտված ֆինանսիստը։
Այն համառությանը և անխախտ հավատը, որով տղան ապացուցում էր իր մեքենայի գոյությանը, արդեն ազդել էին նրա վրա։
-Բավական է, վերցրու՛ և հեռացի՛ր այստեղից։
-Շնորհակալության, պարոն։
Հանկարծ մի քանի ցոլարձակներ ընկան ցանկապատի ցուցանակի տակ նստած Ալկոնի և Ահմեդի վրա և այնտեղ՝ հենց նրանց դիմաց, երևաց Երկնագույն «Լինքոլն կոնտինենտալը»՝ իր բնական և սլացիկ գծերով։
Ահմեդը, ճամպրուկը ձեռքին, մտովի գնահատելով այն գումարը, որը կծախսվի գաղթականների ճամբարում գտնվող իր ընկերների և բարեկամների կարիքները հոգալու համար, բացեց իր մեծ առկայծող աչքերը և ժպտաց կասկածամիտ ֆինանսիստին։
-Այժմ տեսնա՞մ եք այն, պարոն։
-Այո,– ասաց պարոն Ալկոնը՝ արդեն հանդարտված,– չգիտեմ ինչքանով այն ինձ վաճառեցիր երիտասարդ, բայց քեզ մի բան կասեմ...
-Գիտեմ ինչ եք պատրաստվում ինձ ասել, պարոն,– ընդհատեց նրան Ահմեդը,– որ այսպիսի մեքենան գին չունի։
Եվ Ահմեդը կտրուկ շրջվելով անհետացավ գիշերվա մեջ։

Իսպաներենից թարգմանեց ԱՆՆԱ ՇԱՀԲԱԶՅԱՆԸ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Թարգմանություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0