ԽՈՒԱՆ ՌԱՄՈՆ ՀԻՄԵՆԵՍ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԽՈՒԱՆ ՌԱՄՈՆ ՀԻՄԵՆԵՍ

Сообщение Harutin » 23 авг 2013, 22:04

ԽՈՒԱՆ ՌԱՄՈՆ ՀԻՄԵՆԵՍ
ԽՈՒԱՆ ՌԱՄՈՆ ՀԻՄԵՆԵՍ.jpg
ԽՈՒԱՆ ՌԱՄՈՆ ՀԻՄԵՆԵՍ
ԽՈՒԱՆ ՌԱՄՈՆ ՀԻՄԵՆԵՍ.jpg (5.96 кб) Просмотров: 574
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԽՈՒԱՆ ՌԱՄՈՆ ՀԻՄԵՆԵՍ

Сообщение Harutin » 23 авг 2013, 22:04

***
Ոչինչ չկա: Ջուրն է: - Ոչի՞նչ:
Ինչպե՞ս, ջուրը ոչի՞նչ է: - Չէ,
ոչինչ չկա: Ծաղիկն է ջինջ:
-Բայց ոչի՞նչ է ծաղիկն, ինչ է:

- Ոչինչ չկա: Հողմն է: - Ոչի՞նչ:
Մի՞թե հողմը ոչինչ է: - Չէ,
ոչինչ չկա: Երազն է ջինջ:
- Բայց ոչի՞նչ է երազն, ինչ է:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԽՈՒԱՆ ՌԱՄՈՆ ՀԻՄԵՆԵՍ

Сообщение Harutin » 23 авг 2013, 22:04

ԴԵՂԻՆ ԳԱՐՈՒՆ
Ապրիլը գալիս էր, փռում
անհամար ծաղիկներ դեղին,
և առուն լցված էր դեղին,
և դեղին` բլուր ու հանդեր,
և մանկանց գերեզմանն անտեր,
և այգին, ուր սերն էր ապրում:

Դեղին էր աշխարհը ներկել
արևը` ոսկեբոց կրակ,
ջրերը լիքն էին ոսկե
հիրիկներ` ոսկեզօծ ու տաք,
և կային թիթեռներ դեղին
վարդերի դեղին թերթերին:

Եվ դեղին ծաղկունքն էր օծում
ծառերը, և օրն էր հղի
ոսկեբույր հմայքը բացում
արթնացող ոսկեշող հողի,
և Տերը ոսկերաց միջից
բացում էր թևերն իր դեղին:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԽՈՒԱՆ ՌԱՄՈՆ ՀԻՄԵՆԵՍ

Сообщение Harutin » 23 авг 2013, 22:04

ԱՆԴԱՐՁ ՃԱՄՓԱ
ՈՒ ես կանցնեմ: Բայց կմնան թռչունները,
որ դեռ երգեն,
ու կմնա այգիս` կանաչ իր ծառերի
ու ճերմակ իր ջրհորի հետ:

Ամեն գիշեր խաղաղ, կապույտ երկինքն ի վեր
կղողանջեն, ինչպես հիմա, այս երեկո
ղողանջում են հեռու զանգեր:

Եվ կմեռնեն, ովքեր մի օր սիրել են ինձ,
ու կփոխվեն մարդիկ այսպես, տարեց-տարի,
ու իմ այգու ծաղկած, ճերմակ մի անկյունում
դեռ իմ հոգին կարոտներից լուռ կմարի:

ՈՒ ես կանցնեմ, ու չի մնա ոչ ոք ինձ հետ,
չեն մնա տուն, ճերմակ ջրհոր, ծառեր անքեն,
և չի լինի կապույտ, խաղաղ երկինքն ինձ հետ,
բայց կմնան թռչունները, որ դեռ երգեն:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԽՈՒԱՆ ՌԱՄՈՆ ՀԻՄԵՆԵՍ

Сообщение Harutin » 23 авг 2013, 22:05

ԵՐԿԻՆՔԸ` ԿԱՊՈՒՅՏ ԵՐԿՆՔԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ
Երկնի կապույտն ահավո՜ր է:
Սև՜ է այնքան:
Սևավոր է օրը ամռան:
Ահավո՜ր է:

Կապույտ կեսօրն ահավո՜ր է:
Սև է, մթին:
Սև է գետը, թուփը վարդի:
Ահավո՜ր է:

Օրն իմ երկրում սևավոր է:
Հագած սևեր:
Սևը` ճերմակ պատերն ի վեր:
Ահավո՜ր է:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԽՈՒԱՆ ՌԱՄՈՆ ՀԻՄԵՆԵՍ

Сообщение Harutin » 23 авг 2013, 22:05

ՄԵՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Ամենասևը ձիերից
հանեց ծովի ալիքներից
ճերմա՜կ, ճերմա՜կ, ճերմա՜կ մի կին:

Ձուլված իրար, լիովին մերկ,
ճերմակ ու սև,
նրանք ափով խենթ սուրացին:

Իսկ ալիքը գիլ ու գլոր
ափ էր նետվում թևեր առած,
հոտոտելով ավազը թաց,
ու վազում էր շան պես հլու`
նրանց հետքի՜ն գեթ փարվելու:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԽՈՒԱՆ ՌԱՄՈՆ ՀԻՄԵՆԵՍ

Сообщение Harutin » 23 авг 2013, 22:05

***
Այս վարդերը ի՜նչ եմ անում...
Այս աստղերն ինձ ի՜նչ են տալիս...
Այն, ինչ տեսնել եմ ցանկանում`
միշտ տեսնում եմ հեռանալիս:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԽՈՒԱՆ ՌԱՄՈՆ ՀԻՄԵՆԵՍ

Сообщение Harutin » 23 авг 2013, 22:05

***
Արշալույսին, իր երկնային ցողերի մեջ
ու իր խոնավ մոռացումի` վաղուց անցած,
դարերից գյուղն է հայտնվում:

Նրան արևն այսօր միայն վերածնեց,
իսկ այն ծանոթ է մեզ թվում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԽՈՒԱՆ ՌԱՄՈՆ ՀԻՄԵՆԵՍ

Сообщение Harutin » 23 авг 2013, 22:05

ՓՈՒԹԱՆՑԻԿ ՎԵՐԱԴԱՐՁ
Ինչպիսի՜ն էր, տեր իմ աստված, ինչպիսի՜ն էր:
- Ստում ես, սիրտ, ու կասկածն է զարթնում նորեն -
զեփյուռի՞ պես, որ շնկշնկում է մեղմորեն,
թե՞ գարնան պես, որ փախչում է արագորեն:

Այնքան թեթև, այնքան շարժուն ու անորոշ,
նուրբ, ոնց ամռան խատուտիկն է հովը ցրում,
ժպիտի պես, որ կորչում է քրքիջներում
ու ծածանվում օդում իզուր, ինչպես դրոշ:

Դրոշ, ժպիտ, խատուտիկի տագնապ աննինջ,
և գարունը այն հունիսին, զեփյուռը մեղմ,
ինչ խե՜նթ էր քո կարուսելը և ի՜նչ տխուր...

Ողջը, ինչի մենք ձգտեցինք, դարձավ ոչինչ
-Հուշ իմ հեռու, դու կույր մեղուն ես դառնության,
ու չգիտեմ` ինչպիսին ես, միայն գիտեմ`
անցա՜ր մի օր:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԽՈՒԱՆ ՌԱՄՈՆ ՀԻՄԵՆԵՍ

Сообщение Harutin » 23 авг 2013, 22:06

***
Քունը ասես կամուրջ է մի
այսօրն ու վաղն իրար կապող:
Ջուրն է անցնում որպես երազ
նրա տակով:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Թարգմանություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • ԽՈՒԱՆ ՄԱՐՍԵ
    Вложения Harutin » 07 апр 2011, 23:54
    1 Комментарии
    369 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    07 апр 2011, 23:55

Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0