***
Թողեք բոլոր դռները բաց,
հենց այս գիշեր գուցե թե նա,
որ մեռած է, ուզում է գալ
հենց այս գիշեր:
Դռներն են բաց,
որ տեսնենք, թե մարմին ունի՞
նա մեզ նման, որ տեսնենք` մենք
գեթ մասնի՞կն ենք նրա հոգու,
մենք, որ մասն ենք տարածության,
որ տեսնենք` մեծ անսահմանն այս
ու՞ր է քշում հեղեղի պես
մեզանից` մեզ, ու թե մեռնենք
այստեղ մի քիչ, դեռ նրա մեջ
մի քիչ կապրե՞նք:
Դռներն են բաց,
բաց է տունը, այն նույն տունը,
որ մարմին է ասես ապրող
կապո՜ւյտ-կապույտ գիշերվա մեջ,
մեզ հետ` ինչպես արյունը մեր
ծաղկի փոխված աստղերի հետ: