ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Խաչատուր Աբովյան Ավետիքի

Այս բաժնում ներկայացված են հայտնի մարդկանց կենսագրական նյութերը
В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Խաչատուր Աբովյան Ավետիքի

Сообщение:#1  Сообщение Karen » 20 янв 2014, 14:50

(471.91 кб) Просмотров: 1035
(46.5 кб) Просмотров: 998

Խաչատուր Աբովյան Ավետիքի
(1809-անհետացել է 1848),
Հայ գրող, մանկավարժ, լուսավորիչ-դեմոկրատ, հայ նոր գրականության և մանկավարժության հիմնադիր:
Ծնվել է հոկտեմբերի 15-ին, Քանաքեռ գյուղում (այժմ՝ Երևանի շրջագծի մեջ):

Ինը տարեկան հասակից ապրել և ուսանել է էջմիածնում: 1819-22-ին հաճախել է էջմիածնի վանական դպրոցը, 1824-26-ին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, ուր ուսանել է հայկաբանություն, ճարտասանություն, ռուսերեն, պարսկերեն: Աշակերտել է Պ. Ղարադաղցուն, Հ. Ալամդարյանին: 1826-ի հուլիսին բռնկված ռուս-պարսկական պատերազմը խանգարել է Աբովյանինին իրագործել Եվրոպայում կամ Ռուսաստանում ուսումը շարունակելու իղձը: Կես տարի (1827-28-ի միջև) դասավանդել է Սանահինի վանական դպրոցում: Ողջանել է Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին (1828): 1829-ից էջմիածնում կաթողիկոսի և սինոդի թարգմանիչն ու քարտուղարն էր: Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆ. Պարրոտի արշավախմբի հետ 1829-ի սեպտեմբերի 27(հոկտեմբերի 9)–ին բարձրացել է Արարատ լեռան գագաթը և այդ «սրբապղծության» համար հալածվել հոգևորականների կողմից: Պարրոտի աջակցությամբ Աբովյանը 1830-35-ին պետության թոշակով ուսանել է Դորպատի համալսարանում, հատակ ծրագրով նախապատրաստվել ուսուցչական գործունեության: Ուսումնասիրել է բնական և հասարակական գիտություններ, լեզուներ (գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն, լատիներեն), եվրոպական գրականություն ու փիլիսոփայություն (Գյոթե, Շիլլեր, Հերդեր, Կանտ, Ռուսո և ուրիշներ), երաժշտություն, արհեստներ: Սերտ կապեր է հաստատել եվրոպացի և ռուս մտավորականների հետ: Ապրել է հոգևոր վերածնունդ: 1836-ին վերադարձել է հայրենիք, նպատակադրվել լուսավորական գործունեություն ծավալել, սակայն հոգևորականությանն անվստահությամբ է վերաբերվել «այլադավանների» միջավայրում կրթված Աբովյանին: Չհամակերպվելով ներազգային խնդիրներում էջմիածնի դիրքորոշմանը՝ Աբովյանը հրաժարվել է հոգևոր կոչումից: 1837-43-ին Թիֆլիսի գավառական դպրոցի տեսուչ էր: ժողովրդական դպրոցների ուսուցիչներ և գաղափարակիցներ պատրաստելու նպատակով հիմնադրել է նաև մասնավոր դպրոց: Ցարական պաշտոնեությունը, հայ հետադեմ մտավորականների գործակցությամբ, անվերջ խոչընդոտներ է հարուցել Աբովյանիի լուսավորական գործունեության ճանապարհին: Այդ ծանր պայմաններում Աբովյանը կարողացել է ստեղծել իր ամենանշանակալից երկերը՝ «Նախաշավիղ կրթության» (2 մաս, 1837-40, հրատարակություն 1862), «Պարապ վախտի խաղալիք» (1838-41, հրատարակություն 1864), «Հազարփեշեն» (1840), «Վերք Հայաստանի» (1841, հրատարակություն 1858) են: 1843-ից փոխադրվել է Երևանի գավառական դպրոցը՝ իբրև տեսուչ: Ապրել է հոգեկան ծանր ճգնաժամ՝ մենակ ու մեկուսացված: 1848-ի ապրիլի 2(14)-ի վաղ առավոտյան Աբովյանը դուրս է եկել տնից ու այլևս չի վերադարձել: Նրա ողբերգական վախճանի հանգամանքները վերջնականապես չեն պարզված: Ոմանք կարծում են, որ ինքնահայտնություն է գործել, ոմանք էլ հավանական են համարում, որ ցարական իշխանությունները նրան գաղտնի աքսորել են Սիբիր, որտեղ և մահացել է: Պնդողներ էլ կան, թե նրան սպանել են: Ա. Բակունցը փորձել է ապացուցել, որ Աբովյանը փախել է արտասահման՝ 1848-ի հեղափոխությանը մասնակցելու դիտավորությամբ:

Աբովյանի ապրած դարաշրջանը հատկանշվում է պարսկական և թուրքական բռնապետական լծի դեմ հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարով, Ռուսաստանի հովանավորության տակ անցնելու հույսերի իրականացմամբ և լուսավորական շարժմամբ, որի նպատակն էր փրկել հայրենիքը հոգևոր ստրկությունից և մտավոր խավարից: Աբովյանը դարձել է այդ շարժման գաղափարական առաջնորդ: Աբովյանը հայ և ռուս ժողովուրդնհրի եղբայրական բարեկամության, հայերի ռուսական կողմնորոշման ջատագովն էր:

Աբովյանը թողել է գրական հարուստ ժառանգություն: Առաջին բանաստեղծությունները, որոնք գրված են գրաբարով, արտացոլել են Աբովյանի ռոմանտիկ աշխարհընկալումը («Կարօտութիւն նախնի վայելչութեանց հայրենեաց իմոց», 1824, «Սրբաճեմ ոտից տեառն գթութեանց», 1824 են): Պարսկական բռնակալության մղձավանջն ապրած բանաստեղծը երազել է հայրենիքի անցած փառքը և կորցրած պետականությունը վերականգնելու մասին: 20-ական թթ. վերջերին Աբովյանը գրել է սիրո և կարոտի տաղեր, որոնք ուշ միջնադարի հայ տաղերգուների (Բաղդասար Դպիր, Պետրոս Ղափանցի, Սիմեոն Երևանցի, Ահարոն Վարդապետ) և ժողովրդական գուսանների ստեղծագործական փորձի յուրատեսակ համադրություն էին: Դորպատյան տարիներին մտորել է գեղարվեստական գրականությանը համապատասխանեցնել նոր ժամանակի պահանջներին, ժողովրդին հասկանալի աշխարհաբարը դարձնել գրականության լեզու: «Սուգ հարազատ և ծնողասեր որդվո» (1835), «Տաղ հրաժարական» (1836) և այլ բանաստեղծություններ այդ ձգտումն իրականացնելու առաջին փորձերն էին: Աբովյանը հայ քնարերգությունը լիցքավորել է հասարակական-քաղաքական բարձր գաղափարներով, խոհականությամբ և դրամատիզմով: Նրան տանջել են անհատի և հայրենիքի ճակատագրերը, երազանքի և աններդաշնակ իրականության հակադրությունները («Զգացմունք ցաւալից սրտիս…», «Ջի՞նչ այս դառն հարուած…», «Երեկոյ», «Առ էմ. Կ.», «Գարուն», «Սէր առ հայրենիս», 1831-35): Ետդորպատյան տարիների ստեղծագործությունները սերտորեն առնչվում են Աբովյանի լուսավորական նպատակներին: Առակների միջոցով նա ջանացել է բարոյապես ազնվացնել մարդկանց («Պարապ վախտի խաղալիք»): «Հազարփեշեն» պոեմում ծաղրել է ցարական պաշտոնեությանը, ձգտել ժողովուրդների փոխադարձ ճանաչման:

Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը հայ նոր գրականության պատմության շրջադարձային կետը դարձավ: Դա նորություն էր լեզվով, ոճով, կերպարներով ու արծարծած գաղափարներով: Կենդանի հերոսների և լիրիկական խորհրդածությունների միջոցով Աբովյանը ցույց Է տվել «թե մենք ո՞վ ենք, մեր հավատն ի՞նչ ա, ինչի՞ համար ենք եկել աշխար, երկրում ի՞նչ պետք է անենք…», մատնանշել նոր գրականության գլխավոր թեմաները՝ սերը, բարեկամությունը, հայրենասիրությունը: «Վերքը» հայ առաջին վեպն է, հայկական ռոմանտիզմի իրական սկիզբը: Վեպում պատկերված են հայ ժողովրդի վիճակը Պարսկաստանի և Թուրքիայի տիրապետության տակ, հայության ազատագրական կռիվները և Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին: Աբովյանը առաջինն է բացահայտել հայ նոր գրականության հերոսին` շինական հային: Ցույց է տվել հայ ժողովրդի պատմական ճակատագրի ողբերգականությունը՝ ապաքինվելու միջոցը համարելով լուսավորությունը: Աբովյանի հիմնական նպատակն էր ժողովրդին հասցնել ինքնաճանաչման, օգնել համազգային ուժերի համախմբմանը և Ռուսաստանի հովանավորության ներքո վերստեղծել հայկական պետականությունը: Վեպի գլխավոր հերոսը՝ Աղասին, իդեալական կերպար է, ամենաժոդովրդականը XIX դ. հայ իրականության մեջ: «Վերքը» հարուստ է ժողովրդական կենդանի խոսքով, հայոց բնաշխարհի գունեղ պատկերներով:

Հետագա ստեղծագործություններում Աբովյանը երազել է բանական հասարակության մասին, որը նրա համոզմամբ պետք է ազատ լինի կրոնական կաշկանդումներից. մարդիկ պետք է թեթևացնեն միմյանց հոգսն ու ցավը, ճանաչեն միայն սիրո, եղբայրության ու բարեկամության կրոնը («Թուրքի ախչիկը»):

Գնահատելով ժողովրդական բանահյուսության դերը գրականության զարգացման գործում՝ Աբովյանը հավաքել ու մշակել է առակներ, առածներ, ավանդություններ, երգեր և սկզբնավորել հայ բանագիտությունը: Աբովյանը թարգմանել է Հոմերոսի, Վ. Գյոթեի, Ֆ. Շիլլերի, Ն. Կարամզինի որոշ գործեր: Աբովյանը ճիշտ է ըմբռնել լեզվի, որպես ազգապահպանման կարևոր գործոնի, հասարակական դերն ու նշանակությունը: Նա ծանոթ էր նույն շրջանում ձևավորվող պատմա-համեմատական լեզվաբանությանը, որի դիրքերից էլ քննել է լեզվի ծագման, զարգացման ու փոփոխության հարցերը, ծավալել աշխարհաբարը ժամանակի պահանջներին համապատասխան մշակելու մեծ աշխատանք: Զբաղվել է նաև քերականության հարցերով, «Նախաշավիղ»-ի երկրորդ մասում շարադրել է աշխարհաբարի քերականությունը, բաղդատել գրաբարիև աշխարհաբարի լեզվաքերականական իրողությունները, մատնանշել նրանց տարբերությունները: Աբովյանը Տապպեի Ռուս-գերմանական քերականության օրինակով կազմել է «Նոր տեսական և գործնական քերականութիւն ռուսաց վասն հայոց» (1838-39) ձեռնարկը: Ստեղծվել է ռուս-հայերեն առաջին զուգադրական քերականությունը:

Աբովյանի մանկավարժական ըմբռնումները ձևավորվել են նախորդ դասերի մեծ մտածողների ու լուսավորիչների (Ռուսսո, Պեստալոցցի, Ֆրանկե) հայացքների հետևությամբ: Ըստ Աբովյանի` ուսուցումը պետք է համապատասխանի մանկական հոգեկան կարողություններին և ժամանակի պահանջներին, տարվի ոչ թե սխոլաստիկ օրենքներով ու մեռած լեզվով, այլ` կենդանի խոսքով, զննական միջոցներով: Աղջիկները պետք է կրթվեն տղաներին հավասար: Աբովյանը սկզբում նպատակադրվել էր Հայաստանում ստեղծել գիտական միաբանություն` դպրոցով ու տպարանով, գավառներից հավաքել մանուկների, կրթել ու դաստիարակել նրանց և ապա ուսուցիչ-քահանայի պաշտոնով ուղարկել գյուղերն ու քաղաքները: 1834-ին Աբովյանը ծրագրել էր հիմնել երեք կարգի դպրոց` քահանայացուների, աղքատ ու որբ երեխաների և ունևոր դասի ու վաճառականների զավակների համար: Երկրորդ կարգի դպրոցի սաները հանրակրթական առարկաներին զուգընթաց ուսոնելով արհեստներ, գյուղատնտեսություն և վերադառնալով ծննդավայր` նպաստելու էին տեղի տնտեսական կյանքի զարգացմանը: Բոլոր դպրոցների ընդունակ շրջանավարտներն ուղարկվելու էին Եվրոպայի և Ռուսաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ: 1836-ին Աբովյանը առաջ է քաշել Հայաստանում մանկավարժական ինստիտուտ և ժողովրդական դպրոցներ բացելու հարցը: Ավելի ուշ նա համոզվեց, որ անհրաժեշտ է հոգևորականությանը մեկուսացնել երեխաների դաստիարակությունից: Աբովյանի ծրագրած դպրոցներում հավասարապես պիտի ընդունվեին հարևան ժողովուրդների երեխաները, որպեսզի լուսավորություն տարածեին իրենց ազգերի մեջ ևս: Իր մանկավարժական գործունեությամբ, դասագրքերով («Նախաշավիղ կրթության», «Նոր տեսական և գործնական քերականութիւն ռուսաց վասն հայոց», «Ամերիկու լիս քցիլը»), հոդվածներով ու գրություններով Աբովյանը առաջ է քաշել համընդհանուր գրագիտության խնդիրը, որ իրագործվելու էր ժողովրդական դպրոցների միջոցով: Նա առաջարկել է ուսուցումը կապել երեխաների առօրյա աշխատանքային գործունեության հետ, դպրոցներին կից ստեղծել արհեստանոցներ ու փորձադաշտեր, պարբերաբար կազմակերպել բնարշավներ: Երեխաների բնագիտական դաստիարակությունը, գեղեցիկ արվեստները, հատկապես երաժշտությունն ու նկարչությունը համարել է անհատի հոգևոր վերափոխման կարևորագույն միջոց` պարտադիր բոլորի համար: Աբովյանի մանկավարժական գլխավոր երկը «Նախաշավիղ կրթության»-ն է` մեր իրականության մեջ հնչական եղանակով կազմված առաջին դասագիրքը, ուր մարմնավորվել են մեծ մտածողի մանկավարժական հայացքներն ու սկզբունքները: Աբովյանի հիմնական հոգսը հայրենիքի համար կրթված ու պիտանի քաղաքացիներ դաստիարակելն էր: Չհաշված առանձին հոդվածներ, «Նախաշավիղ կրթության»-ը գրողի կենդանության օրոք տպագրված միակ երկն է: Սակայն ցարական պաշտոնեությունը և հայ հետադիմականները խափանել են գրքի գործածությունը:

Աբովյանի ստեղծագործությունն աժեքավոր ներդրում է հայ նոր պատմագրության մեջ («Մեկ երկու խոսք էլ հայոց վրա», «Ուղևորություն դեպի Անիի ավերակները»):

Աբովյանը քննադատել է ժամանակի եվրոպական պատմագրությունը, այն որակել աշխարհակալ տերությունների պատմություն, որից վտարված են փոքր ժողովուրդներն ու աշխատավոր խավերը: Նա գտնում էր, որ պատմական անցյալը պետք է դառնա ազատագրական պայքարի, արդիական հարցեր լուծելու ազդակ: Աբովյանը ձաղկել է իր ժամանակի հոգևորականության ներկայացուցիչներին, թեև չի հանգել կրոնի և նրա սպասավորների ժխտման: Նրա ըմբռնմամբ աշխարհն արարչագործության ծնունդ է, բնությունը` աստվածայինի դրսևորում, զարգացումն ու փոփոխությունները` ամենատեսի կամքի արտահայտությունը:

Աբովյանը ուսումնասիրել է հայերի ընտանեկան սովորույթներն ու կենցաղը («Գյուղական տների կառուցվածքը», 1835, «Ակնարկ Թիֆլիսում ապրող հայերի կյանքի ու հատկապես նրանց հարսանեկան սովորությունների մասին», 1840) և սկզբնավորել հայ ազգագրությունը: «Քրդեր» և «Եզդիներ» (1846) ակնարկներով հիմք է դրել քրդագիտությանը Հայաստանում:

Աբովյանը կազմել է Հայաստանի տնտեսական կյանքի վերակառուցման նախագծեր: Ժողովրդի բարեկեցությունը կապել է քաղաքական բարենպաստ պայմանների և լուսավորված գյուղացիական համայնքի հետ, անհրաժեշտ համարել գյուղատնտեսական մեքենաների օգտագործումը և արդյունագործության զարգացումը: Հայաստանի տնտեսական ու հոգևոր բարգավաճման երաշխիքը Աբովյանը համարել է Ռուսաստանի հետ բարեկամությունը:

Հայ գրականության և հասարակական մտքի պատմության վրա Աբովյանի ստեղծագործությունը խոր հետք է թողել: Նրա մատնանշած ուղիով են ընթացել Պ. Պռոշյանը, Ղ. Աղայանը, Հ. Թումանյանը, Ա. Ի. Իսահակյանը` զարգացնելով նրա գրականության ավանդները և նոր գրականության լեզուն:

Աբովյանի կյանքն ու ստեղծագործությունը ուսումնասիրել են Մ. Նալբանդյանը, Հ. Թումանյանը, Ե. Շահազիզը, Ա. Տերտերյանը և ուրիշներ: Մեր օրերում առանձին ուսումնասիրությունները վերաճել են հայ գրականագիտության ինքնուրույն ճյուղի` աբովյանագիտության: Աբովյանի երկերը թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, վրացերեն, էստոներեն, լատիշերեն, լիտվերեն: Նրա անվամբ են կոչվում շրջան, քաղաք, երկաթուղային կայարան ՀՍՍՀ-ում, Երևանի հայկական մանկավարժական ինստիտուտը և այլ հաստատություններ, պուրակներ, փողոցներ են: Աբովյանի հուշարձանները կանգնեցված են Երևանում, Քանաքեռում, որտեղ և գտնվում է Աբովյանի տուն-թանգարանը:

Աբովյանը սկզբնավորել է հայ ազգագրությունը, քրդագիտության հիմքն է դրել
Հայաստանում: Նրա ստեղծագործությունը խոր հետք է թողել հայ գրականության և հասարակական մտքի պատմության մեջ:
Աբովյանի անունով են կոչվել Հայաստանի քաղաքներից մեկը, փողոցներ և պուրակներ Երևանում, Աբովյանում և հանրապետության այլ վայրերում ու ԼՂՀ-ում, միջնակարգ և բարձրագույն կրթական հաստատություններ (մասնավորապես` Հայկական պետական մանկավարժական համալսարանը), մեդալ, մրցանակ, կրթաթոշակ: Քանաքեռում գործում է նրա տուն-թանգարանը, ՀՀ տարբեր վայրերում կանգնեցված են նրա հուշարձանները:

«... Ձեզ եմ ասում, ձեզ, հայոց նորահաս երիտասարդք, ձեր անումին մեռնիմ, ձեր արևին ղուրբան, տասը լեզու սովորեցեք, ձեր լեզուն, ձեր հավատը ղայիմ բռնեցեք»:

Gisher это нравится.
Аватара пользователя
Karen (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали


Вернуться в Կենսագրություններ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1

⇑ Наверх
⇓ Вниз