ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ

Այս բաժնում ներկայացված են հայտնի մարդկանց կենսագրական նյութերը
В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ

Сообщение:#1  Сообщение Tatev Hayrapetyan » 24 мар 2014, 18:22

(366.36 кб) Просмотров: 191





Ավստրիացի կոմպոզիտոր Վոլֆգանգ Մոցարտը վիեննական դասական դպրոցի ամենախոշոր ներկայացուցիչներից է: Նրա ստեղծագործությունը XVIII դարի երաժշտության գագաթն է:




Կենսագրությունը

Մոցարտը ծնվել է 1756 թ. հունվարի 27-ին Զալցբուրգում, որն այն ժամանակ Զլասբուգյան արքեպիսկոպոսության մայրաքաղաքն էր (այժմ այդ քաղաքը Ավստրիայի տարածքում է)։ Ծննդյան երկրորդ օրը մկրտվել է։
Վոլֆգանգ Մոցարտի առաջին ուսուցիչը նրա հայրն էր (ջութակահար և կոմպոզիտոր): Մոցարտը 4 տարեկանից նվագել է կլավեսին, 5–6-ից՝ ստեղծագործել: 1762 թ-ից հոր և քրոջ՝ Աննա-Մարիայի հետ 3 տարի համերգներով շրջագայել է Գերմանիայում, Անգլիայում, Շվեյցարիայում, Իտալիայում, Ֆրանսիայում և այլուր: Տաղանդավոր պատանու ստեղծած թովիչ մեղեդիները և պրոֆեսիոնալ կատարումները երաժշտասեր հասարակայնությունն ամենուր ընդունել է ցնծությամբ. նրան անվանել են «XVIII դարի հրաշամանուկ»: Մոցարտի ստեղծագործական հասունացմանը նպաստել է նաև նրա ծանոթությունը բազմաթիվ մշակութային կենտրոններին, հոգևոր արժեքներին և ժամանակի խոշորագույն երաժիշտների ու կատարողների հետ:
Վեցամյա կոմպոզիտորի՝ ջութակի և կլավեսինի համար գրած ստեղծագործություններն առաջին անգամ տպագրվել են Ֆրանսիայում: Մոցարտը 8 տարեկանում գրել է առաջին սիմֆոնիան, 11–12 տարեկանում՝ առաջին երաժշտադրամատիկական գործերը («Ապոլլոնը և Հիակինթոսը», «Բաստիենն ու Բաստիենան»): 1770 թ-ին 14-ամյա Մոցարտն ընտրվել է Իտալիայի Բոլոնիա քաղաքի ֆիլհարմոնիկ ակադեմիայի անդամ, որտեղ կոմպոզիցիայի դասեր է առել իտալացի տեսաբան և կոմպոզիտոր Ջովաննի Մարտինիից:
1770 թ-ին Միլանի Լա Սկալա օպերային թատրոնի պատվերով գրել է «Պոնտոսի արքա Միհրդատը» օպերան, որը հաջողությամբ բեմադրվել է Իտալիայում:
Մոցարտը 1769–77 թ-ին Զալցբուրգում եղել է պալատական կոնցերտմայստերը, 1779 թ-ից՝ երգեհոնահարը, սակայն 1781 թ-ին հեռացել է պալատից, որտեղ ստեղծված պայմանները վիրավորել են նրա արժանապատվությունը: Կյանքի վերջին 10 տարին ապրել է Վիեննայում: Այդ ժամանակահատվածը նրա ստեղծագործության ծաղկման շրջանն էր:
Մոցարտի երաժշտությանը հատուկ են հոգեբանական խորությունը, դրամատիզմը, երաժշտական կատարյալ ձևերն ու վառ մեղեդայնությունը: Ստեղծագործել է երաժշտական տարբեր ժանրերում. գրել է 23 օպերա, 50-ից ավելի սիմֆոնիաներ, շուրջ 50 կամերային-գործիքային ստեղծագործություններ (տրիո, կվարտետ, կվինտետ), 27 կոնցերտ՝ տարբեր գործիքների և նվագախմբի համար, դաշնամուրի՝ 17, ջութակի և դաշնամուրի 43 սոնատներ, 12 մեսսա, 33 սերենադ և այլն: Մեծ է Մոցարտի ներդրումն օպերային ժանրում. «Առևանգում հարեմից», «Ֆիգարոյի ամուսնությունը», «Դոն Ժուան», «Կախարդական սրինգ» գործերը համաշխարհային օպերային արվեստի լավագույն նմուշներից են: Մոցարտի վերջին ստեղծագործությունը հանրահայտ «Ռեքվիեմն» է, որը, կոմպոզիտորի ցանկությամբ, պետք է հնչեր իր հոգեհանգստին:
Հայ իրականության մեջ Մոցարտի երաժշտությանը ծանոթացել են դեռևս XIX դարի 40-ական թվականներին: Ուշագրավ է երաժշտագետ Վասիլ Ղորղանյանի գիրքը՝ «Մոցարտը. Կենսագրական էտյուդ» (1900 թ.), որն ամփոփում է նաև կոմպոզիտորի նամակները` հեղինակի թարգմանությամբ:
1923 թ-ին Ռոմանոս Մելիքյանի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ Երևանում Մոցարտին նվիրված համերգում հնչել են նրա գործերից, այդ թվում՝ հատվածներ «Ռեքվիեմից»: 1925 թ-ին Երևանի կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախումբը կատարել է նրա Սոլ-մինոր սիմֆոնիան (առաջին սիմֆոնիան է, որ հնչել է Հայաստանում):
Մոցարտի կերպարին անդրադարձել են գրականության մեջ, կերպարվեստում և կինոյում: Նրա անունով է կոչվել խառնարան Փայլածու (Մերկուրի) մոլորակի վրա:
Մոցարտին թաղել են չքավորների համար նախատեսված ընդհանուր գերեզմանոցում:




Մոցարտի սոնատները

Մոցարտը գրել է 20 դաշնամուրային սոնատ։ Նա հանդիսանում է նոր տիպի սոնատի հիմնադիր։ Իր սոնատներում Մոցարտը օգտագործել է դարին բնորոշ տեխնիկական բոլոր հնարները։ Նա սոնատասիմֆոնիկ ցիկլի զարգացման գործում առաջ անցավ Հայդնից։ Նրա սոնատները օժտված են վառ մեղադայնությամբ։ Մոցարտի լյա մաժոր սոնատը դուրս է դասական սոնատի սկզբունքներից և ունի լայն ճանաչում։ Այն հանճարեղ ստեղծագործություն է, բաղկացած է 3 մասից։ Առաջին մասը գրված է վարիացիոն ձևում։ Բաղկացած է 6 վարիացիաներից։2-րդ մասը կոչվում է մենուետ, իսկ 3-րդը ռոնդո։ Սոնատի երաժշտությունը նուրբ է, երգային, անկաշկանդ։ Սա հանրահայտ թուրքական քայլերգն է։




Մոցարտի սիմֆոնիաները

Մոցարտը գրել է 41 սիմֆոնիա։ Հատկապես տարածված ու սիրված են նրա վերջին 3 սիմֆոնիաները։ Դրանցում նա օգտագործել է սիմֆոնիայի լավագույն գծերը։ Այս ստեղծագործությունները նախատեսված են եղել 1 երեկոյի ընթացքում կատարելու համար։ Սիմֆոնիաներից ամենատարածվածների շարքում է №40՝ սոլ մինոր սիմֆոնիան։ Այն քնարական է, բաղկացած է 4 մասից, որոնք գրված են դասական սիմֆոնիայի սկզբունքով։ Առաջին մասում երաժշտությունը աչքի է ընկնում իր նրբությամբ և քնքշությամբ, լուսավոր է և երգային։ Սիմֆոնիան նախաբան չունի։ Անմիջապես սկսվում է առաջին մասից։ Երկրորդ մասը դանդաղ է, երգային, հանգիստ։ Երրորդ մասը կոչվում է մենուետ, բնույթով աշխույժ է։ Չորրորրդ մասը աշխույժ է, սրընթաց։ Ի տարբերություն Հայդնի, Մոցարտի սիմֆոնիաները ունեն ընդհանուր գաղափար։




«Ջանասիրաբար և հանգամանորեն ուսումնասիրել եմ բոլոր հայտնի կոմպոզիտորների ստեղծագործությունները: Ես սովորել եմ նրանցից»:
Մոցարտ




«Վիթխարի տաղանդով նա (Մոցարտը) բարձր է կանգնած բոլոր արվեստների և հարյուրամյակների վարպետներից»:
Ռիխարդ Վագներ,
գերմանացի կոմպոզիտոր
Аватара пользователя
Tatev Hayrapetyan (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель
Информация: Показать детали


Вернуться в Կենսագրություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: MSNbot Media и гости: 2

⇑ Наверх
⇓ Вниз