
(378.03 кб) Просмотров: 853
Ծնվել է 1955թ. դեկտեմբերի 29-ին գ. Սպանդարյան (Արթիկի շրջ., Շիրակի մարզ, ՀՀ)։
1977թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի մեխանիկական մաթեմատիկայի ֆակուլտետը։ 1977–79թթ. աշխատել է ավագ տնտեսագետ Հայշինբանկում, 1981–83թթ.՝ Աբովյանի «Սիրիուս» գործարանում, 1983–88թթ.՝ Երեւանի էլեկտրալամպերի գործարանի հատուկ նախագծային բյուրոյում։
1988թ. աշխատել է «Լազուր» արտադրական միավորումում, ուր կազմակերպել եւ ղեկավարել է «Ղարաբաղ» կոմիտե։ Ամառանոցը թաքստարանի է վերածել՝ արգելված գրականությամբ, թռուցիկներով, պայթուցիկ նյութերով ու զենքերով։ 1989թ. հունվարի 12-ին ձերբակալվել է, շուրջ մեկ ամիս անցկացրել Նուբարաշենի բանտում։ ՀՀՇ 1-ին համագումարում ընտրվել է վարչության անդամ, տնտեսական մասի պատասխանատու։ Հայաստանի երկրապահ ջոկատների կենտրոնական շտաբի առաջին անդամներից։ Կամավորականներին հագուստով, պարենով, զենքով եւ զինամթերքով ապահովման պատասխանատուներից էր։ 1990թ. ընտրվել է ՀՀ ԳԽ պատգամավոր։
1990թ. օգոստոսի 29-ին սպանվել է Երեւանում։ Թաղված է Երեւանի Քաղաքային պանթեոնում։
ՀՀ Ազգային Հերոս (հետմահու, 20.09.1996)։ Պարգեւատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով։