СТАНЬ VIP

Выпечка

гурманы всех стран...!

Выпечка

Сообщение Lusine1101 » 18 мар 2017, 23:31

Շաքար լոխում էլ Վարդ ջան եթե ճիշտ եմ հիշում ունեմ պիտի ման գամ
Аватара пользователя
Lusine1101
Частый посетитель
Частый посетитель

Выпечка

Сообщение Vard » 18 мар 2017, 23:37

Lusine1101 
Лус джан, ворь гтнес, шат шнорhакал клинем!) Мамас арач шат эр патрастум, hето ми ворош жаманак чпатрастец, морацела бахадратомс@... Узум ем инкс патрастем, анакнкал анем) :59:
Аватара пользователя
Vard (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Выпечка

Сообщение Lusine1101 » 18 мар 2017, 23:37

Как приготовить пиццу с тонкой хрустящей основой за 20 минут

Ингредиенты:

Тесто:

Сметана — 2 ст. л.
Кефир — 250 г
Масло сливочное — 50 г
Соль — 1/3 ч. л.
Сода — 0, 5 ч. л.
Мука — 1, 5 стакана
Сахар — щепотка

Приготовление:

1. Смешать кефир и сметану вилкой, добавить соль и соду-через 1-2 минуты пойдет пена. Добавить сахар и маргарин. Добавив муку, замесить очень мягкое (возможно даже немного липнущее к рукам тесто).
2. Тут же положить его на смазанный противень и разровнять руками ( пласт не толстый), уложить начинку (любую по вашему вкусу). Майонез обязательно последним слоем (тонкая сеточка из пакетика). Посыпаем специями.
4. Ставим в духовку на 180 °C.
Аватара пользователя
Lusine1101
Частый посетитель
Частый посетитель

Выпечка

Сообщение Vard » 18 мар 2017, 23:42

Lusine1101 писал(а): բսկվիթների մեջ կարագի փոխարեն ձեթ եմ օգտագործում ավելի փափուկ ա լինում

Лус джан, ес менак папкецман hамар чем огтагорцум караг@, hамнел э авели дур галис...
Тут на вкус и цвет...)
Аватара пользователя
Vard (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Շոկոլադով և բանանով տորթ

Сообщение Lusine1101 » 26 мар 2017, 01:02

Բաղադրություն

Խմորի համար
3 հ. ձու
1 բ. շաքարավազ
100 գ կաթ
100 գ սերուցքային կարագ
աղ, վանիլին
1 թ.գ. լուծվող սուրճ
2 ճ.գ. կակաո
3|4 թ.գ. սոդա
Կրեմի համար
500-600 գ թթվասեր՝ պինդ
3-5 ճ.գ. շաքարավազ
Ջնարակ
2 ճ.գ. թթվասեր
3 ճ.գ. շաքարավազ
1 թ.գ. կակաո
2-3 հ. բանան՝ շարելու համար


Պատրաստման եղանակ

Ձուն հարիչով հարել շաքարավազի, աղի և վանիլինի հետ 5 ր., գոլ կաթի մեջ լցնել լուծվող սուրճը, խառնել, հալեցնել կարագը և ձվի խառնուրդին ավելացնել կաթը, կարագը, սոդան և հարել: Ալյուրն ու կակաոն խառնել և լցնել խառնուրդի մեջ, խառնել: Ջեռոցը տաքացնել 170 աստիճան, տապակը լավ պատել բուսայուղով, լցնել խմորը և 30-50 ր. թխել:
Կրեմի համար լավ հարել թթվասերն ու շաքարավազը, դնել մի կողմ, պատրաստված խմորը թողնել սառչի և 2 կամ 3 շերտերի բաժանել, որևէ հատվածից մի փոքր վերցնել և կտրտել խորանարդիկներով: Բանանը մաքրել և կլոր-կլոր կտրտել: 2 շերտերի վրա կրեմ քսել՝ յուրաքանչյուրի վրա կտրտած բանաններ շարելով, վերևի շերտի վրա նույնպես կրեմ քսել, բայց բանան չշարել, խորանարդիկներով կտրտած խմորը խառնել կրեմի հետ և դնել տորթի վրա: Պատրաստել ջնարակը և լցնել տորթի վրա, մոտ 2 ժամ թողնել, որպեսզի կրեմը ներծծվիի:
Последний раз редактировалось Lusine1101 26 июл 2018, 14:15, всего редактировалось 1 раз.
Аватара пользователя
Lusine1101
Частый посетитель
Частый посетитель

ՌՈՒԼԵՏ ԾԻՐԱՆԻ ՋԵՄՈՎ

Сообщение Lusine1101 » 26 мар 2017, 01:10

Բաղադրիչները
ձու -2 հատ
-1 տուփ խտացրած կաթ-
ալյուր -1 թեյի բաժակ
սոդա- 1 թեյի գդալ - հանգցրած քացախով-
վանիլ:

Միջուկի համար
Ծիրանի ջեմ

Պատրաստման եղանակը
Խառնել բոլոր մթերքները իրար, ավելացնել ալյուրը և թխել 1 կորժ յուղաթղթի վրա քսած (եփել 180 աստիճանում մոտ 10-15 րոպե),որից հետո հանել ջեռոցից և տաք վիճակում վրան քսել ջեմը:Փաթաթել ռուլետի նման` նախօրոք հանելով յուղաթուղթը:Այդպես թողնել 10 րոպե: Սառեչլուց հետո ցանել շաքարի փոշի:
Аватара пользователя
Lusine1101
Частый посетитель
Частый посетитель

Շոկոլադե ռուլետ

Сообщение Lusine1101 » 26 мар 2017, 01:13

Բաղադրիչներ
Բիսկվիթի համար՝
ալյուր - 75գր
կակաո - 15գր
շաքարավազ - 80-90գր
ձու - 3 հատ
Կրեմի համար՝
կարագ - 130գր
շաքարի փոշի - 90գր
կաթ - 90մլ
օսլա (крахмал) եգիպտացորենի - 13գր
կակաո - 5գր
կոնյակ - 1թ/գդ
Ջնարակի համար՝
շոկոլադ սև - 50գր
կարագ - 30գր

Պատրաստման եղանակ
1. Ձուն լավ հարել շաքարավազի հետ մինչև սպիտակելը և ծավալով ավելանալը:
2. Ապա ավելացնել մաղով անցկացրած ալյուրը և կակաոն: Խառնել զգուշությամբ, որպեսզի զանգվածը չկորցնի իր ծավալը:
3. Ձևամանը (ուղղանկյունաձև, 25X35սմ ) պատել պերգամենտային թղթով, ապա բուսայուղով: Շոկոլադե խմորը լցնել ձևամանի մեջ, հարթեցնել մակերեսը: Թխել ջեռոցում 8-11րոպե 180աստիճանում: 8րոպե անց բացել ջեռոցը և մատով սեղմել բիսկվիթի վրա և, եթե այն ետ բարձրանա, ապա արդեն պատրաստ է:
4. Կրեմի պատրաստումը: 20-30գր կաթը խառնել օսլայի հետ: Կաթի մնացած մասը եռացնել, ապա վրան ավելացնել օսլայի հետ խառնած կաթը՝ անընդհատ խառնելով կաթը այդ ընթացքում: Եփել մինչև պնդանալը, ապա հանել կաթը կրակի վրայից և թողնել սառչի:
Կարագը սկսել հարել՝ ավելացնելով շաքարի փոշին, կակաոն, ապա մաս առ մաս կաթը, հետո կոնյակը: Լավ հարել:
Ցանկության դեպքում պատրաստել օշարակ բիսկվիթի ներծծման համար: Դրա համար պետք է խնձորի հյութի մեջ լուծել շաքարավազը, ապա գդալով շաղ տալ բիսկվիթի վրա:
Բիսկվիթի վրա տարածել կրեմը (դեպի ներս փաթաթվող մասում շատ, ապա բարակացնելով կրեմի շերտը դեպի ծայրի հատվածը) և ռուլետի նման փաթաթել:
Կարագը հալեցնել շոկոլադի հետ, լցնել ռուլետի վրա և, երբ մի քիչ պնդանա, վրան պատառաքաղով երկայնական գծեր անել: Կարելի է զարդարել ինչպես ցանկանաք :
Аватара пользователя
Lusine1101
Частый посетитель
Частый посетитель

Տորթ "Սնիկերս"

Сообщение Lusine1101 » 26 мар 2017, 01:28

Խմոր` 6 ձվի դեղնուցը 1,5 բաժ. շաքարավազով լավ հարել, ավելացնել 1 բաժ. թթվասեր, 150 գ. կարագ, 1 թ.գ. սոդա, 1,5 ճ.գ. քացախ, 1 ճաշի գդալ կակաո,2 բաժ. ալյուր: Ստացվում է թույլ խմոր, բաժանել 2 մասի և թխել թղթի վրա:(180"C)
Բեզե` 6 ձվի սպիտակուցը հարել, ավելացնել 1 բաժ. շաքարավազ, թխել թղթի վրա:(120"C)
Կրեմ` 1 տուփ եփած խտացրած կաթ և 200 գ. կարագ - հարել:
Հերթականությունը`
1. Խմորի շերտը
2.Կրեմ, վրան ցանել բոված գետնանուշ
3.Բեզե
4.Կրեմ, վրան ցանել բոված գետնանուշ
5.Խմորի շերտը
6.Գլազուր անել և վրան գետնանուշ շաղ տալ:
Аватара пользователя
Lusine1101
Частый посетитель
Частый посетитель

Выпечка

Сообщение Lusine1101 » 26 мар 2017, 12:15

Շաքար լոխում

Պահանջվում է խմորի համար՝ 200 գ հալած յուղ, 200 գ շաքարավազ, 1 ձվի դեղնուց, 50 գ կոնյակ, 500 գ ալյուր։

Պատրաստման եղանակը՝ Հալած յուղը տրորել, ավելացնել շաքարավազ, տրորելը շարունակել դարձյալ 5-10 րոպե։ Այդ զանգվածի մեջ գցել ձվի դեղնուց, կոնյակ կամ օղի և խառնել, որից հետո լցնել ալյուր և խմորը հունցել։

Խմորից ձևավորել կլոր բլիթներ՝ 60-70 գրամանոց և թխել վառարանի ջեռոցում։
Аватара пользователя
Lusine1101
Частый посетитель
Частый посетитель

Выпечка

Сообщение Lusine1101 » 13 июл 2017, 23:13

Օդային սնիկերս


Այն շատ համեղ է, կարծես հալվում է բերանի մեջ:

Բաղադրությունը՝
Խմոր`
6 ձու (դեղնուցը առանձնացնել սպիտակուցից)
3,5 բաժակ շաքարավազ (1,5 հարել դեղնուցի ,իսկ 2 բաժակը սպիտակուցի հետ)
250 գրամ փափուկ մարգարին
1 ճաշի գդալ մայոնեզ
1 թեյի գդալ սոդա, հանգցրած կիտրոնի հյութով
Վանիլին
3 բաժակ այլուր

Գլազուր`
3 ճաշի գդալ կակաո
3 ճաշի գդալ կաթ
3 ճաշի գդալ շաքարավազ
Մի փոքր կտոր կարագ
Այս ամենը խառնել իրար և եփել թույլ կրակի վրա, եփելուց հետո վերցնել կրակից ավելացնել մի կտոր կարագը:

Պատրաստման եղանակը՝
6 ձվի դեղնուցը հարել 1.5 բաժակ շաքարավազի հետ ,ավելացնել մնացած բաղադրիչները և հունցել փափուկ խմոր.Բաժանել 3 մասի և կես ժամ դնել սառնարան:
Այս ընթցքում պատրաստում են սպիտակուցով զանգվածը:
6 ձվի սպիտակուցը հարել մինչև լավ փրփրելը` աստիճանաբար ավելացնելով 2 բաժակ շաքարավազը:
Սառնարանից հանել 1 գունդ խմոր բացել ձեռքերով, վրան լցնել սպիտակուցային զանգվածի 1/3 մասը, գդալի օգնությամբ հավասարացնել, թխել ցածր ջերմաստիճանով:
Այսպես թխել նաև մնացած 2 գունդերը:

Կրեմ`
200 գրամ կարագը հարել խտացրած կաթի հետ:Ստացված կրեմի 1/3 մասը քսել առաջին շերտի վրա ,վրան շաղ տալ կտրտած ընկույզ : Նույն սկզբուքով միացնել նաև մնացած շերտերը:
Երրորդ շերտի վրա լցնել գլազուր և վրան շաղ տալ ընկույզ:Լավ կլինի եթե տորթը մեկ գիշեր մնա ,նոր համտեսեք:
Аватара пользователя
Lusine1101
Частый посетитель
Частый посетитель



Вернуться в Кулинария