ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Վինսենտ վան Գոգ

Այս բաժնում ներկայացված են հայտնի մարդկանց կենսագրական նյութերը
В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Վինսենտ վան Գոգ

Сообщение:#1  Сообщение Tatev Hayrapetyan » 31 мар 2014, 19:26

(31.05 кб) Просмотров: 203





Հոլանդացի նկարիչ Վինսենտ վան Գոգն ուշ իմպրեսիոնիզմի
(պոստիմպրեսիոնիզմ) ամենախոշոր ներկայացուցիչներից է
գեղանկարչության մեջ:





Կենսագրություն

Վինսենթ Ուիլլեմ վան Գոգը ծնվել է 1853թ-ի մարտի 30-ին: Վան Գոգը նկարել է վաղ տարիքից: 1864 թ-ից սովորել է Զևենբերգի գիշերօթիկ դպրոցում, 1866 թ-ից՝ Թիլբուրգի քոլեջում: 1869–76 թթ-ին եղել է Գեղարվեստաառևտրային ֆիրմայի հանձնակատարը (զբաղվել է նկարների առքուվաճառքով) Հաագայում, Բրյուսելում, Լոնդոնում և Փարիզում: 1876 թ-ին դասավանդել է Լոնդոնի արվարձանային դպրոցներից մեկում: Վան Գոգն ուսումնասիրել է աստվածաբանություն, 187879 թթ-ին եղել է քարոզիչ Բելգիայի Բորինաժ քաղաքում: 1880–81 թթ-ին հաճախել է Բրյուսելի, իսկ 1885–86 թթ-ին՝ Անտվերպենի գեղարվեստի ակադեմիաները:

Վան Գոգը պատկերել է ընչազուրկներին՝ Բորինաժի հանքափորներին, ավելի ուշ՝ գյուղացիների, արհեստավորների, ձկնորսների, որոնց կենսակերպին ծանոթացել է 1881–85 թթ-ին, Հոլանդիայում: 1883 թ-ից նա ստեղծել է իր առաջին նշանակալի՝ հասարակ մարդկանց նկատմամբ սիրով լի նկարաշարերը («Գեղջկուհի», «Կարտոֆիլ ուտողները», «Քարածուխ տանող կանայք», «Արտասովոր կինը», «Օջախի առջև», «Մորմոքող ծերունին» և այլն), որտեղ արտահայտել է բնորդների հոգեկան լարվածությունը, տառապանքն ու ընկճվածությունը:

1886–88 թթ-ին ապրել է Փարիզում. հաճախել է Ֆեռնան Կորմոնի մասնավոր ստուդիան, միաժամանակ ուսումնասիրել իմպրեսիոնիստ նկարիչների (Անրի Թուլուզ-Լոտրեկ, Էդուարդ Մանե, Պոլ Գոգեն, Ալֆրեդ Սիսլեյ, Էդգար Դեգա) ստեղծագործությունները և ճապոնական փորագրությունները: Այդ շրջանից նրա գործերում մուգ գույները փոխարինվել են կապույտի, ոսկեդեղինի, կարմրի մաքուր ու պայծառ երանգներով («Սենի կամուրջը», 1887 թ., «Տանգի հայրիկի դիմանկարը», 1887 թ., և այլն):

1888 թ-ին Վան Գոգը տեղափոխվել է Ֆրանսիայի Առլ քաղաք, որտեղ վերջնականապես ձևավորվել է նրա ստեղծագործական յուրահատուկ ոճը: Նկարիչը գույների հակադրությամբ արտահայտել է իր հուզավիճակն ու վերաբերմունքն աշխարհի նկատմամբ: Հարավի պայծառ ու ջերմ գույներով ստեղծած բնանկարներում («Հունձ Լա Կրո հովիտ», «Ձկնորսական նավակները Սենտ Մարիում», երկուսն էլ՝ 1888 թ.) արտացոլել է իր սերն ու վերաբերմունքը գեղեցկության ու երջանկության նկատմամբ: Որոշ գործերում պատկերել է մարդու միայնությունն ու անզորությունն արտահայտող կերպարներ («Գիշերային սրճարան Առլում», 1888 թ.): Գույնի և գալարուն գունաբծերի դինամիկան կենդանություն ու աշխուժություն է հաղորդում ոչ միայն բնությանն ու մարդկանց («Խաղողի կարմիր այգիներ Առլում», 1888 թ.), այլև անշունչ առարկաներին («Վան Գոգի ննջարանն Առլում», 1888 թ.):
Նկարչի կյանքի վերջին տարիների լարված աշխատանքն ուղեկցվել է հոգեկան հիվանդության նոպաներով (ցնցումներից մեկի ժամանակ նա կտրել է իր ականջը): 1889–90 թթ-ին Վան Գոգը եղել է հոգեբուժարաններում՝ նախ՝ Առլի, Սեն Ռեմիի, ապա՝ Օվեր սյուր Ուազի, որտեղ էլ 1890թ. հուլիսի 29-ին ինքնասպան է եղել:




«Գիշերային սրճարան Առլում»
(28.77 кб) Просмотров: 203





Վան Գոգի վերջին գործերն առանձնանում են գունային զուգորդումներով, ռիթմի խիստ արտահայտչականությամբ, տրամադրության կտրուկ փոփոխություններով, ծայրահեղ հուսահատությամբ ու պոռթկումներով («Նոճիներով ու աստղերով ճանապարհ», 1890 թ.), իսկ որոշ գործեր՝ պայծառ ու խաղաղ տրամադրությամբ («Օվերի բնանկար անձրևից հետո», 1890 թ., «Եկեղեցի Օվերում», 1890 թ., և այլն):
Վան Գոգի լավագույն կտավներից են նաև «Առլեզիանուհին» (1888 թ.),«Փոստատար Ռուլեն» (1888 թ.), «Սերմնացան մայրամուտին» (1888 թ.), «Ինքնանկար ծխամորճով» (1888 թ.), «Բժիշկ Գաշեի դիմանկարը» (1890 թ.), «Հավերժության դարպասների մոտ» (1890 թ.) և այլն:




«Արևածաղիկներ» (1888 թ.)
(24.55 кб) Просмотров: 203





«Կոշիկներ» (1887 թ.)
(49.07 кб) Просмотров: 203





Վան Գոգի արվեստը ժամանակին չի գնահատվել. նրա գործերը համաշխարհային ճանաչման են արժանացել շուրջ 100 տարի անց: Նկարչի ստեղծագործությունն արտացոլել է եվրոպական մշակույթի պատմության բարդ, բեկումնային շրջանը:
Վան Գոգի գործերից պահվում են աշխարհի լավագույն թանգարաններում (Մոսկվայի Ալեքսանդր Պուշկինի անվան կերպարվեստի, Կրյոլլեր-Մյուլլերի պետական, Նյու Յորքի Մետրոպոլիտեն, Օգյուստ Ռոդենի և այլն):
Վան Գոգի անունով կոչվել է խառնարան Փայլածու (Մերկուրի) մոլորակի վրա:




«Այն ամենը, ինչով լի են իմ գլուխն ու սիրտը, պետք է գծանկարի կամ գունանկարի տեսք ստանա»:
Վան Գոգ




«Վան Գոգը պատկանում է այն արվեստագետների թվին, որոնք միշտ էլ արդիական են լինելու, որովհետև նրա կտավներն ու գծանկարները հետաքրքիր ու գրավիչ են բազմաթիվ տեսակետներից»։
Մարտիրոս Սարյան
Аватара пользователя
Tatev Hayrapetyan (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель
Информация: Показать детали


Вернуться в Կենսագրություններ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1

⇑ Наверх
⇓ Вниз