ՎԻԿՏՈՐ ՊԵԼԵՎԻՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՎԻԿՏՈՐ ՊԵԼԵՎԻՆ

Сообщение Harutin » 08 апр 2011, 21:34

ՎԻԿՏՈՐ ՊԵԼԵՎԻՆ

(30.81 кб) Просмотров: 385
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՎԻԿՏՈՐ ՊԵԼԵՎԻՆ

Сообщение Harutin » 08 апр 2011, 21:35

ԿԱՄՈՒՐՋԸ, ՈՐՆ ՈՒԶՈՒՄ ԷԻ ԱՆՑՆԵԼ


Իր վեպերից մեկում Միլան Կունդերան հարցն անվանում է մար­դուց դեպի մարդը նետված ըմբռնման կամուրջ: Այդ համեմատությու­նը երկու ուղղությամբ էլ գործում է: Հարցը նման է կամուրջի, իսկ կա­մուրջը նման է հարցի՝ մարդու կողմից ուղղված ժամանակին և տա­րածությանը,– ի՞նչ է մյուս կողմում: Բայց լինում են կամուրջներ, որ ավելի շատ նման են պատասխանների:

Երբ տասներկու տարեկան էի, ամեն օր հեծանիվ էի նստում և մայրուղով քշում դեպի մի ժամանակ ԳՈՒԼԱԳ–ի կալանավորների կառու­ցած ջրանցքը: Ջրանցքին հասնելով՝ մայրուղին, կամուրջի վերածվե­լով, ցատկում էր նրա վրացով, իսկ կամուրջը իրենց վրա պահում էին երկու մետաղյա կորեր, և այն նման էր երկինք միտված աղեղի: Կա­մուրջի տակ դեղին ավազաշերտ էր, որն էլ հենց իմ նպատակակետն էր: Ես ավազից տներ էի շինում, որոնք, երբ ամեն անգամ ջրանցքով գետային շոգենավ էր անցնում, քանդվում էին: Ժամերով ափին պառ­կած՝ տեսնում էի արևի արտացոլանքը ջրանցքի մյուս ափի պատու­հաններում, հեռավոր փայտե ցանկապատներին, պտղատու այգիների փոշոտ սաղարթներին: Տարօրինակ է, բայց կամուրջը ոչ մի անգամ չէի անցնում, չնայած երբեմն ուզում էի:

Տասնհինգ տարի անց ես նորից հայտնվեցի այդ մայրուղու վրա և նորից՝ հեծանվով: Հիշեցի կամուրջը, որ մի ժամանակ ուզում էի անց­նել: Այն միտքը, որ հիմա անելու եմ դա, ինձ հանկարծակի ուրախաց­րեց: Ես հասկացա, որ այդ անելով՝ կհատեմ սահմանը իմ ներկայի ու անցյալի միջև, և դա կնշանակեր, որ այն տղան ու ես նայն մարդն ենք դա կլիներ ամենաճշմարիտ ալքիմիական գործողությունը: Կանխավ այն ճաշակելով՝ քշեցի դանդաղ: Արդեն համարյա նպատակիս հա­սած, մի տարօրինակ բան նկատեցի, մայրուղին լայնանում էր ու աջ թեքվում հենց այն տեղում, ուր նախկինում տանում էր առաջ: Հետո՝ տեսա նոր բետոնե կամուրջը, որի վրայով հիմա անցնում էր ճանա­պարհը: Հինը կանգնած էր հարյուր մետր ձախ. չէր փոխվել, միայն թե հարող ճանապարհահատվածներն էին քանդվել և նրա երկու կողմե­րում էլ ոչինչ չկար: Դա լավ պատասխան էր:

Բայց ես կասկածում եմ, որ Լեթան ոչ թե այն ջրերն են, ուր մենք մտնում ենք մահից հետո, այլ այն գետն է, որն անցնում ենք քանի դեռ ողջ ենք: Կամուրջը մեր ոտքերի տակ է, բայց կա՞ն արդյոք ափեր: Սահմանը, որից գալիս եմ, չեմ հիշում: Սահմանը, որին մոտենում եմ, չեմ տեսնում: Արդյոք կարելի՞ է ասել, որ ես որևէ տեղից գալիս եմ կամ որևէ տեղ եմ գնում: Բայց, այնուամենայնիվ, ինձ սփոփում է կյանքի նմանությունը իմ զբոսնելու հետ այն կամուրջով, որը հուսահատ փոր­ձում էի անցնել: Երբեմն մտածում եմ, որ, ըստ էության, ես կյանքում ուրիշ ոչ մի բան էլ չեմ արել, այլ միայև քայլերով չափչփել եմ այս դա­տարկության մեջ կախված ճանապարհահատվածը՝ կամուրջը, որն այնքան ուզում էի անցնել:


Ռուսերենից թարգմանեց ԿԱՐեՆՏԱԻԹԱՐՑԱՆԸ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Թարգմանություններ



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0