«Բարի լինել շատ հեշտ է, արդարացի լինել` ահա թե ինչն է դժվար»
«Բարի լինել շատ հեշտ է, արդարացի լինել` ահա թե ինչն է դժվար»
«Բուժելով ուրուրի վնասված թևը, պատասխանատու ես դառնում նրա մագիլների համար»
«Խաբեությամբ ապրողին ճշմարտությունը ժանտահոտ է թվում»
«Առաջ շարժվելով, գիտությունը շարունակ ջնջում է ինքն իրեն»
«Խիզախել` այս գնով է ձեռք բերվում առաջադիմությունը»
«Ոչ մի բան այնպես չի նպաստում ապագայի ստեղծմանը, ինչպես համարձակ երազանքները: Այսօր ուտոպիա` վաղը կդառնա միս ու արյուն»
«Գրքերը բարեկամներ են, անկիրք, բայց հավատարիմ»
«Ընթերցողները երբեմն գրքից կտրվում են միանգամայն վերափոխված: Ամենահպարտ մտքերը, և ամենաքնքուշները, և ամենանրբանկատները, և ամենահասարակները, և ամենամեծերը ենթարկվում են այդ թովչանքին»
«Ծիծաղը արև է. նա մարդկային դեմքիցհեռացնում է ձմեռը»
«Թույլ տուր մտքերը հասունանան, բայց ոչ գերհասունանան. գերհասունացած մտքերը, ինչպես և պտուղները, օգտակար չեն լինում»