«Երեխայի համար երջանիկ կյանք ստեղծելու ձգտումը մանուկ հասակից նրան երես տալով, ըստ երևույթին, խելամիտ չէ»
«Երեխայի համար երջանիկ կյանք ստեղծելու ձգտումը մանուկ հասակից նրան երես տալով, ըստ երևույթին, խելամիտ չէ»
«Մարդու մանկությունից հիմք դրված սկզբունքները նման են մատաղ ծառի կեղևին փորագրված տառերին, որոնք աճում են, ծավալվում նրա հետ, կազմում նրա անկապտելի մասը»
«Աշխարհում չկա ավելի հանդիսավոր հիմն, քան մանկական շուրթերի թոթովանքը»
«Նա, ով պաշտպանում է կնոջ իրավունքները` նա պաշտպանում է երեխայի իրավունքնեը, այլ կերպ ասած` պաշտպանում է ապագան»
«Տղամարդու համար դժվար է երջանկություն ստեղծել կնոջը տառապանքների մատնելով»
«Կնոջ նկատմամբ սերը մեզ համար ունի մեծ, ոչ մի բանով չփոխարինվող նշանակություն. այն նման է մսի համար աղին. ներծծվելով արտի մեջ, պաշտպանում է նրան փչանալուց»
«Պատանու մեջ սիրո առաջին նշանը երկչոտությունն է, իսկ աղջկա մոտ` համարձակությունը: Երկու սեռն էլ դրսևորում են մերձենալու հակում, և յուրաքանչյուրն ընկալում է մյուսի հատկությունները»
«Իսկական սերը հագեցում չունի: Ամբողջությամբ լինելով հոգևոր, այն չի կարող սառչել»
«Կյանքում ամենամեծ երջանկությունը այն հավատն է, որ քեզ սիրում են»
«Բարձրագույն դատարանը խղճի դատարանն է»