ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ՎԻԿՏՈՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՎԻԿՏՈՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Сообщение:#1  Сообщение Harutin » 15 апр 2011, 21:15

ՎԻԿՏՈՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Viktor Hovsepyan.jpg
Viktor Hovsepyan.jpg (3.53 кб) Просмотров: 640


20-րդ դարի վերջի հայ բանաստեղծ Վիկտոր Հակոբի Հովսեփյանը ծնվել է 1947 թվին Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում: Հոր կողմից նախնիները, բնիկ կարսեցիներ, 19-րդ դարի 30-ական թվերին Հեշտիա են եկել Արևմտյան Հայաստանի Կարնո նահանգի Խնուսի Քյուլլի գյուղից, որտեղ իջևանատուն և տոհմական սրբավայր են ունեցել: Մայրը՝ Մարիամ Գրաբսկան, առաջին աշխարհամարտի ժամանակ Անդրկովկաս հասած ազգությամբ լեհ կոմս Ալեքսանդր Գրաբսկու թոռնուհին է: Մանուկ հասակից Վիկտոր Հովսեփյանի ուղենիշ աստղը Խազո տատն է եղել (Բեռնիկ Հովսեփյան)՝ ժողովրդական իմաստնությամբ, վարպետ բանասացությամբ, Աստվածաշնչյան բարոյախոսությամբ խորը հետք թողնելով նրա անհատական ձևավորման և ստեղծագործության վրա:
Հեղինակ է 13 չափածո և արձակ ժողովածուների: Ստեղծագործությունները թարգմանվել են վրացերեն, ռուսերեն, գերմաներեն, ուզբեկերեն: Ինքը՝ բանաստեղծը թարգմանել է վրացերենից Տերենտի Գրանելուն, գերմաներենից՝ Ռայներ Մարիա Ռիլկեին, ռուսերենից Իննոկենտի Անենսկուն և ուրիշների: Մեծ ու բազմաժանր է Վիկտոր Հովսեփյանի անտիպը, որը կազմում է շուրջ տասը հատոր: Բանաստեղծի ստեղծագործական ժառանգության գողտրիկ մասն է կազմում գեղանկարչությունը, որտեղ գույն ու պատկեր է ստացել Հովսեփյանական քնարերգությունը:
Վիկտոր Հովսեփյանը մահացել է 1996 թվին: Աճյունն ամփոփված է հարազատ գյուղի Հովսեփյանների տոհմական մատուռի բակում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԻԿՏՈՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Сообщение:#2  Сообщение Harutin » 15 апр 2011, 21:17

ԻՆՔՆԱԴԻՄԱՆԿԱՐ

Նկարեցեք իմ աչքերը՝ տրված սոսկումի թոնին,
Նկարեցեք իմ աչքերը դարիս սարսափի ֆոնին,
Նկարեցեք իմ աչքերը, իմ աչքերը՝ խոնջամար,
Սահմռկելի տեսիլների խառնաշփոթ մի աշխարհ:
Ցույցի ելած տկլոր կանայք ու մանուկներ խեղանդամ,
Մարդու կառափ-թմբուկների ու գեհենի մահու ձայն,
Նկարեցեք իմ աչքերի միգում մառախուղ ու մահ,
Պլակատներ ամեն լեզվով, մի բառ լոկ՝ «Հիրոսիմա»:
Նկարեցեք իմ աչքերը, աչքերը իմ մութ դեղին,
Նկարեցեք իմ աչքերը դարիս տագնապի ֆոնին,
Իմ աչքերում նկարեցեք քրքջացող կմախք-կին,
Ուսին առած գաբրիելական դժոխային գերանդին:
Նկարեցեք իմ աչքերը, բիբերի մեջ՝ ցնցված,
Խոզանի պես մարդկանց ոտքեր, մարդկանց լասեր հնձված,
Նկարեցեք իմ աչքերում քամին մահերգ է բերում,
Կմախք-կինը գաբրիելական իր գերանդին է սրում:
Նկարեցեք իմ աչքերում մի ողջ ամբոխ, ողջը՝ ես,
Բոլորը իմ դեմքով, հենց իմ, նկարեցեք հենց այդպես,
Նկարեցեք ցավոտ դեմքով, դժոխային, մահադեմ
Բողոք ու ցույցի եմ գնում, ցույց-բողոքի ես՝ իմ դեմ:
Ու թե բառեր, իմ աչքերում գրեք բառերը այսպես.
ՎԱԽԵՑՈՂԸ ԵՍ ԵՄ ԱՅՍՕՐ, ՎԱԽԵՑՆՈՂԸ՝ ՆՈՐԻՑ ԵՍ,
Նկարեցեք իմ աչքերի մեջ իմ դիակը ընկած,
Իմ աչքերում իմ դիակի վրա ինքս եմ ջայլ ու լաց:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԻԿՏՈՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Сообщение:#3  Сообщение Harutin » 15 апр 2011, 21:18

ՀԻՐՈՍԻՄԱ

1.
Առնեմ Դանտեից լավայոտ բառեր,
Թաթախեմ լերդած արյան գույնի մեջ,
Թաթախեմ դարիս ցավի թույնի մեջ
Ու ականջների լայնքի մեջ շարեմ,
Ու կատուներից՝ դեղին մլավյուն,
Շներից առնեմ ոռնոց միգամառ
Եվ ուղեղների զառանցանքից մառ
Վերծանեմ մահու մեղեդի և թույն:
- Իսկ դու ինչո՞վ ես գալու, թմբկահար:
- Ես սրունքոսկրներով մարդկային
Կխփեմ մարդկային կառափ-գանգին:
- Իսկ դու ինչո՞վ ես, թավջութակահար:
- Իսկ ես մարդկային կմախք կողերին
Նվագելու եմ աշխարհե-աշխարհ:
- Դե, սկսեցինք:

2.
Մանուկները չեն քնում, ճչում են,
Թռչունները չեն թռչում, իջնում են,
Ծաղիկները չեն վառվում, մարում են,
Մեռյալները չեն պառկում, պարում են:

Արյունը կարմիր չէ, ճերմակ է,
Ճերմակը աչքը չէ, այլ բիբը,
Իսկ աչքի ճերմակը դեղին է,
Դեղինը դա ինքն է, երկինքը:

Ծնվողը մանկիկ չէ, հրեշ է,
Հրեշը ահռելի ու գեշ է...
- Հրեշը ու գեշը այդ ես չեմ,
Ինձ այսպես դարձնողն է հրեշը ու գեշը:

Ծառերը չեն աճում, վառվում են,
Աչքերը չեն նայում, ճչում են,
Կանգնածը կին չէ, կմախք է,
Կմախքն էլ չի փտում, աճո՜ւմ է:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԻԿՏՈՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Сообщение:#4  Сообщение Harutin » 15 апр 2011, 21:18

* * *

Ծիծեռնակներ, ծիծեռնակներ,
Ծիծեռնակներ, արդյոք գիտե՞ք,
Որ թռչելիս մկրատում եք
Ալֆա, բետա ու գամմաներ:

Ծիծեռնակներ, ծիծեռնակներ,
Ծիծեռնակներ, արդյոք գիտե՞ք...
Երանի ձեզ, որ չգիտեք:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԻԿՏՈՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Сообщение:#5  Сообщение Harutin » 15 апр 2011, 21:19

* * *

Ես գուշակ ու ձեռքիս՝ բաժակ,
սրճի մի բաժակ է, հոգի,
Գուշակեմ քո բախտը դաժան.
ճամփա կա առ դուռ մորմոքի,
Սա ձին է, սա՝ փերին ու սա
սնկաձև հրեշը հառնեց,
Ինչ դաժան, մութ բաժակ է սա,
սունկ-հրեշն աստղերը խառնեց:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԻԿՏՈՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Сообщение:#6  Сообщение Harutin » 15 апр 2011, 21:19

ԿԼՈԴ ԻԶԵՐԼԻԻՆ

Դու պիտի պատասխան տաս
Նակասակիի հեղձ հևքերի համար,
Դու պիտի պատասխան տաս
Հիրոսիմայի մեծ վերքերի համար...
Դու պիտի պատասխան տաս
Սահմռկումով լցված,
Մելանխոլիկ իմ երգերի համար:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԻԿՏՈՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Сообщение:#7  Сообщение Harutin » 15 апр 2011, 21:20

* * *

Մեր բոլոր մեղքերը նույն ակունքից,
նույն երակից ու նույն ակից են սնվում,
մենք բոլորս ծնված նույն երկունքից,
ձեր ցավերից է միշտ խեղճ հոգիս նվում:

Կարեկցա՞նքս… արդյոք ո՞վ է այն նետել,
ո՞վ փչել կամ ո՞վ կաթեցրել իմ մեջ,
գարշելի է, զգում եմ հետզհետե՝
կարեկցելու համար միշտ ուզում եմ խեղճ:

Թե հետո ուր եմ գնալու՝ չգիտեմ,
ինչպես անհայտ է, թե ում կհանդիպեմ,
սուտ են խոստումները, ստից սուտ, ի դեպ
անհեթեթն եմ՝ կանգնած անհեթեթի դեմ:

01.1993
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԻԿՏՈՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Сообщение:#8  Сообщение Harutin » 15 апр 2011, 21:20

* * *

Գիտակցությո՞ւն… Մի կտոր լույս,
որից այնկողմ՝ խավար, խավար,
կյանք՝ գիտակցության շող ու լույս,
որից այնկողմ՝ էլի խավար:

Այդ խավարից, դե, ով գիտի,
քանի կրքեր սառն ու եռուն
իրենց վարքերով հակամետ
ինձ ինչպես են նետահարում

նետով իրենց՝ թունավորված,
որով դառնում եմ այլևայլ.
մեկ՝ խավարում խորունկ թաղված,
մեկ՝ լուսատու և լուսափայլ…

Գիտակցություն… Իր վերջում՝ խութ,
ինքը՝ վառվող մի չնչին մոմ,
որի վրա հանց փլվող մութ
թափվում են փլվածքներ ու որմ:

18.06.1993.
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԻԿՏՈՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Сообщение:#9  Сообщение Harutin » 15 апр 2011, 21:21

* * *

Խամաճիկ եմ, ուրիշ ոչինչ,
ես ինքս իմ Սիրո ձեռքում,
ես ինքս իմ Խանդի ձեռքում
խամաճիկ եմ, ուրիշ ոչինչ:

Ու Ամոթիս, ու Սարսափիս,
ծնվող Երգիս, մեռնող Լացիս,
Պետք ու Պահանջներիս ձեռքում
խամաճիկ եմ, ուրիշ ոչինչ:

Փառքիս ձեռքում, Ոգևորման,
Հիասթափման, Ատելության,
իմ Վրեժի, Տենչի ձեռքում
խամաճիկ եմ, ուրիշ ոչինչ:

Հազար ձեռքեր, իրենց վրա
հոգիս՝ որպես դագաղ դրած,
Սիզիֆ-տառապանք են նրանք,
սակայն ինձ չեն տանում առաջ:

20.06.1992
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԻԿՏՈՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Сообщение:#10  Сообщение Harutin » 15 апр 2011, 21:21

* * *

Այս ինչ եղավ. աչքս բացվեց,
ու հենց բացված իմ աչքի հետ
եղավ շատ գորշ մի մութ:

Աչքս բացվեց, բացվեց, բայց տես,
բացվեց մի դաժան ու թեն
իսկություն մի անգութ:

Ոչ մի ներում, ոչ մի անուրջ
ու հրամազ ոչ մի երազ,
ոչ մի տեսիլի լույս:

Ու չգիտեմ՝ ես հիմա՞ եմ
ծնվել արդյոք, թե՞ թաղված եմ
եղել վաղուց, վաղուց…

Վաղուցն այդ, որ ինձ տանում է,
ախ, տանում ու հասցնում է
դեպի խավար մի լույս:

Իմ ծննդյան օրից, Բարձրյալ,
ես ոչինչ եմ, քան թե հենց իմ,
հենց իմ աչքին… կորուստ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 3


⇑ Наверх
⇓ Вниз