ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ՎԻԿՏՈՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՎԻԿՏՈՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Сообщение:#21  Сообщение Harutin » 19 июн 2011, 10:37

* * *
Եվ մենք գուցե լույսի մի խուրձ ենք՝ ճառագված
այս տիեզերքում մի հայելուց մի հայելու,
մենք չգիտենք, և չգիտի ինքը՝ Աստված,
թե որտեղից գալիս և կամ ուր ենք գնում:
Մենք՝ գուցե հոսք՝ անդրաշխարհներից հեռավոր,
դեպի անդրաշխարհները՝ հեռավոր նույնքան,
մեր մահն այստեղ մի ուրիշ տեղ ծնունդ է նոր,
մեր ցոլքերն են՝ ինչքան երանգ ու գույներ կան:
Մահը չկա: Լիներ, ծնունդն էլ կստվեր,
մահը չկա, չկան գույներ, ձայներ ու բույր,
մահը սուտ է, եթե ճիշտ է՝ որպես ստվեր,
մահը մեկ այլ կենաց կանչ է ու հրապույր:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԻԿՏՈՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Сообщение:#22  Сообщение Harutin » 19 июн 2011, 10:37

* * *
Եվ ամեն մարդ երկնքի մեջ իր աստղն ունի,
և ամեն աստղ ցոլանքն է ինչ-որ մարդու,
ասուպվում է աստղը լայնքի մեջ անհունի՝
հավերժական քուն է մտնում ինչ-որ արթուն:
Եվ ամեն աստղ ցոլքն է ինչ-որ մարդու,
և աստղագետն ասում է՝ աստղը շա՜տ է մեծ,
և այս խոսքի հետ մի միտք է իմ մեջ զարթնում.
- եթե ցոլքը մեծ է, բա ինքն ինչքա՜ն է մեծ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԻԿՏՈՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Сообщение:#23  Сообщение Harutin » 19 июн 2011, 10:37

* * *
Հիմա ձեզնից ես առաջ եմ,
ես մեռած եմ արդեն,
ձեր բորոբոքած խանդ, վառած սեր
ինձ համար էլ բառ չեն:
Ես ձեզանից իմաստուն եմ,
էլ գին չունեն ինձ մոտ
գովեստներն, ու իմաստ չունեն
զրպարտանքներն աղտոտ:
Ես ձեզանից մեծ հոգի եմ,
էլ չեմ չափում-ձևում,
անփույթ եմ ձեր մորմոքի դեմ,
կարեկցանքի ձեր՝ սուտ:
Հիմա արդեն ես հոգի եմ,
լույս՝ առ լույսեր ձգված,
մարմնական ձեր գաղջ հոտի դեմ
անտարբեր եմ... Թքած:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԻԿՏՈՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Сообщение:#24  Сообщение Harutin » 27 июн 2011, 22:28

* * * * * * *
Դու գնացիր,
Քո ետևից «մնաս բարով»
ասաց նաև Տրտմությունը,
Մնաց Խինդը...
Իսկ դու գիտե՞ս ինչ տխուր է,
Երբ որ Խինդն է մնում մենակ:
Դու գնացիր,
Քո ետևից «մնաս բարով»
ասաց Հոգսը...
Իսկ դու գիտե՞ս ինչ մեծ հոգս է,
Երբ մենակ ինքն է Անհոգը:
Դու գնացիր,
Քո ետևից «մնաս բարով»
ասաց ինքը՝ Արտասուքը...
Իսկ դու գիտե՞ս լալու բան է,
Երբ որ մենակ է Ժպիտը:
Կանգնած եմ մեծ Կարոտիդ դեմ...
Նա էլ գնա... ես ի՞նչ անեմ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԻԿՏՈՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Сообщение:#25  Сообщение Harutin » 27 июн 2011, 22:29

Անմոռացը

Նոր պահերի խորքից
նոր սերերի խոսքեր
նոր եղյամի անկում
հին թփերի դեմքին
նոր ժամերի մութից
նոր նետերի սամում
նոր կորստի հողմեր
հին կարոտի կրծքին
նոր սերերի թովքեր
նոր աչքերի կանչեր
այդ նորերի մեգում
հին անունը քո նոր:
1976-1987
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԻԿՏՈՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Сообщение:#26  Сообщение Harutin » 27 июн 2011, 22:29

* * * * * * *
Հիմա երազ գալդ անգամ չունի ներում,
Հիմա երազ գալդ անգամ լաց է բերում,
Հիմա երազ գալդ իմ խեղճ առիքի տակ
Դառնում է մի դաժան մեղանչում ու մեղսանք:
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Դու փրկության նման այսօր երազ եկար,
Երազ եկար, երբ խեղճ էի ես ու տկար,
Ցավ գիշերիս կրկին դու հիացում բերիր...
Հոգու կտոր, դու ինձ սիրում ես դեռ, ներիր:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԻԿՏՈՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Сообщение:#27  Сообщение Harutin » 27 июн 2011, 22:29

* * * * * * *
Աշունն այն հիշո՞ւմ ես,
այն հարուստ աշունը,
որն ուներ իր մեջ ինձ ու քեզ,
նորեկ ձյուներին
քսվում էր մշուշը
լեղակոտ մշուշը բեհեզ...
Հանի՛ր այն աշունը,
այն շքեղ աշունը,
որն ուներ իր մեջ ինձ ու քեզ,
պեղի՛ր այն աշունը,
այն տաքուկ աշունը,
երբ հանկարծ, հանկարծ կմրսես:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԻԿՏՈՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Сообщение:#28  Сообщение Harutin » 27 июн 2011, 22:30

* * * * * * *
Օրը ունի երկու երես,
Մեկին դու ես, մյուսին՝ ես,
Ու իրարից բաժան հավերժ
Մենք սիրում ենք իրար այնպե՜ս:
Օրը ունի երկու երես,
Մեկը ճերմակ է, մեկը՝ սև,
Ես կարոտ եմ, դու կարոտ ես,
Բայց ե՞րբ մինչև...
Օրը ունի երկու երես,
Մեկին դու ես, մյուսին՝ ես,
Ու մեր միջև սուր է դրված,
Ինչպես... Ինչպես հեքիաթի մեջ:
Ես կմեռնեմ, դու կմեռնես,
Հող կդառնանք, հետո՝ ոչինչ,
Բայց ո՞ւր պիտի գնա և ի՞նչ
Պիտի դառնա կարոտն այս ջինջ:
Օրը ունի երկու երես,
Մեկը ի տես, մյուսն՝ անտես:
1976 թ.
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԻԿՏՈՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Сообщение:#29  Сообщение Harutin » 27 июн 2011, 22:31

* * * * * * *
Այս էլ քանի տարի
Դժգունում է արդեն
Մեր նվագած սոնատների շողը:
Քո գնալուց հետո
Շատ ու շատ բան փոխվեց,
Ու լուսինը դարձավ դժգույն, հողե:
Փոխվել է, սիրելիս,
Դարձել է մեզ օտար
Ծղրիդի մեզ ծանոթ երգացանկը...
Ծիծաղելի է արդ թվում լսողներին
Երեկվա տխուր մեր հեքիաթը:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԻԿՏՈՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Сообщение:#30  Сообщение Harutin » 27 июн 2011, 22:32

* * * * * * *
Սերս անցավ -
ես մի ծառի նման եմ խեղճ,
որն այլևս թռչուն չունի
սաղարթի մեջ:
Սերս անցավ -
ես մի թռչնի նման եմ խեղճ,
որն այլևս երկինք չունի
թևերի մեջ:
Սերս անցավ -
ես երկնքի նման եմ խեղճ,
որն այլևս խորհուրդ չունի
իր խորքի մեջ:
Սերս անցավ -
ես արքա չէ,
կուզեմ լինել մի երեխա,
որ չգիտի՝ ինչ է սերը,
բայց որ այն կա ու պիտի գա:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 7


⇑ Наверх
⇓ Вниз