«Նվիրյալները». հայ օդաչուներ
Երբ Արցախի շատ շրջաններ ադրբեջանական շրջափակման մեջ էին, և մարդիկ դեղորայքի, սննդի ու այլ անհրաժեշտ պարագաների կարիք էին զգում, միակ հույսը հայկական օդուժն էր:
Մեր օդաչուները թե՛ ռազմական առաջադրանքներ էին կատարում, թե՛ պարեն հասցնում բնակչությանն ու մարտի դաշտից տարհանում վիրավորներին: Նրանք հնացած ու խոցելի ուղղաթիռներով կարողացան ճեղքել մահաբեր շրջափակումն ու հազարավորների կյանքեր փրկել: