СТАНЬ VIP

Նարկոբարոն

Էքսկլյուզիվ Gisher կայքում. ամենահզոր ու հանրահայտ նարկոբարոն Պաբլո Էսկոբարի կրիմինալ կյանքի խրոնիկաները: Հատուկ սուր զգացողությունների սիրահարների համար Studio Gisher-ը ձայնադրել է «Նարկոբարոն» բազմասերիանոց ֆիլմը:
Կոլումբիայի ազդեցիկ նարկոբարոն Պաբլո Էսկոբարը իր հանցավոր գործունեությունը սկսել է գողությունից ու խարդախությունից՝դեռ մանուկ հասակում: Հետո նա անցավ շորթման, զինված հարձակումների և մարդկանց առևանգումների: Երբ Պաբլոյի շուրջ կազմավորվեց հզոր խմբավորում, նա որոշեց իր գործունեությունը տեղափոխել ամենաեկամտաբեր ու անսպառ շուկա՝ դեպի ԱՄՆ կոլումբիական կոկաինի առաքման դաշտ, որտեղ մինչ այդ, թմրամիջոցների շրջանառությունը վերահսկող ծառայության միակ խնդիրը, միայն բարեսիրտ հիպպիներն էին՝ իրենց մարիխուանայով: Ամերիկյան թմրանյութ վաճառողները կարճ ժամանակում ոսկով պատեցին Պաբլոյին և անսահման իշխանություն տվեցին հայրենիքում, որտեղ էլ նարկոբարոնը՝ տնտեսության մեջ իր կատարած ներդրումների շնորհիվ իսկական հերոս դարձավ:
Իր մի քանի ազդեցիկ գործընկերների հետ Էսկոբարը հասնում է Մեդելինյան կոկայինի մենաշնորհին: Նա գնում է բոլոր հնարավոր տեխնիկական միջոցները՝ իր արտադրանքը Հյուսիս արտահանելու համար, և անմարդաբնակ ջունգլիներում բաց է անում՝ սպիտակ փոշի արտադրող բազմաթիվ լաբորատորիաներ: Վախի մթնոլորտում պահելով Կոլումբիայի քաղաքական գործիչներին՝ Պաբլոն միշտ հասնում էր ցանկալիին՝ պոտենցյալ զոհերին մշտապես տալով ընտրության հնարավորություն՝ կաշառքի ու փամփուշտի միջև: