Մատենադարան. ձեռագրերի գաղտնիքները
Խաչակրաց արշավանքները իրենց հետ բազմաթիվ նոր երևույթներ ներմուծեցին Հայաստան: Դրանցից մեկը կաթոլիկությունն էր: Խաչակիրների հետ Հայաստան եկան միսիոներներ և սկսեցին կաթոլիկություն քարոզել: Ու սկսվեց կրոնաբանական մի մեծ վեճ: Այդ վեճն արտացոլվել է կաթոլիկների մի ձեռագրի՝ Պետրոս Արագոնացու «Գիրք առաքինությանց» երկի փոքրիկ լուսանցագրերում: