ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ
Vip статус позволит Вам полностью отключить рекламу на сайте.
Стоимость услуги составляет 250 рублей (~4$) в месяц, без каких либо дополнительных комиссий.
Изменить размер



 25 ноя 2014, 18:28   131
 0/5 - 0 голосов
Вернуться в Masnagitutyune lragrox
«Մասնագիտությունը՝ լրագրող» հաղորդաշարի հեղինակները մի կողմ դրեցին 90-ականների մութ կողմերն ու վերհիշեցին միայն այն, ինչ այսօր բոլորի դեմքին ժպիտ է առաջացնում: Դիզայներ Արամ Նիկոլյանն էլ վերարտադրեց 90-ականների նորաձևությունն ու հանձնեց այսօրվա հանդիսատեսի դատին:
Լրագրողները դժվարությամբ, բայց գտան հյութերը, որոնք այդ տարիներին հիթ էին դարձել: Ու առաջարկեցին երեխաներին համտեսել այն, ինչ մի ժամանակ համեղ էր համարվում: Երեխաների ռեակցիաները տպավորիչ են։
Թողարկման ընթացքում կտեսնեք նաև՝ ինչպես լրագրողները գրազ եկան դերասաններ Անդոյի ու Ռաֆոյի հետ, իսկ գրազի հիմքում 90-ականների ամենահայտնի պայմանն էր:
Կվերհիշենք նաև 90-ականների երգիչներին, որոնք անակնկալ անհետացան էկրանից: Արփինե Բեկջանյանը բացահայտում է՝ «մեզ արգելեցին»:
Ոչ արգելված, բայց բավականին իրարամերժ մի նախագիծ ծնունդ առավ նույն 90-ականներին։ «Թոփ թեն օֆ ռաբիզը» աշխատավորների արվեստը ներկայացրեց այնպես, որ այն լսեց նաև ինտելեկտուալ հասարակությունը:
Թողարկումը կհետաքրքրի բոլոր նրանց, ովքեր ցուրտ ու մութ տարիների մասին վատ հիշողություններից բացի ունեն նաև ջերմ հուշեր։ Բոլոր նրանց, ովքեր 90-ականները ժպիտով են մտաբերում:

Вернуться в Masnagitutyune lragrox

⇑ Наверх
⇓ Вниз