СТАНЬ VIP

Lav ereko / Լավ երեկո

Նախագիծը նման է ողջ աշխարհում հայտնի եւ սիրված «Երեկոյան շոու» ձեւաչափին: Հաղորդավարները ծրագրի շրջանակում հյուրընկալում են հայաստանյան եւ համաշխարհային ճանաչում ունեցող անձանց, քննարկում են շաբաթվա ընթացքում տեղի ունեցած հետաքրքիր եւ կարեւոր իրադարձությունները: Հանդիպումը ոչ պաշտոնական ձեւաչափ ունի, իսկ ծրագիրը հագեցած է հումորային բեմականացումներով, երաժշտական համարներով եւ շատ ու շատ զվարճալի ու ուշագրավ տեսանյութերով: Հյուրերը հաղորդավարների հետ մասնակցում են նաեւ ժամանցային ու ինտերակտիվ խաղերի: Հեռուստաշոուն ներկայացնում են սիրված հումորիստներ Արամ MP3-ն ու Գարիկ Պապոյանը: