ՈՐՏԵՂԻՑ ՈՐՏԵՂ - Շուրջ 20 տարի է մետաղե թափոններ և ապակե տարաներ հավաքելը դարձել է տիկին Շուշանիկի աշխատանքը: Միակ որդին` Հովհաննեսը, մեծանալով դարձավ մոր օգնականը: Բարվոք պայմաններ չունեցող ընտանիքի հոգսը կրկնապատկվեց, Հովհաննեսի ամուսնությունից հետո: Սեփական անկյուն չունենալու, ներկա բնակարանից զրկվելու և օրերից մի օր դրսում մնալու միտքը հանգիստ չի տալիս հոգսառատ ընտանիքին: Ի՞նչ պատճառներով է ընտանիքը ստիպված լքել բնակարանը։ Ինչո՞ւ տիկին Շուշանիկը ստիպված եղավ առանց ամուսնու մեծացնել որդուն և աշխատանք փնտրելիս ի՞նչ պատճառով է մերժումներ ստանում: