ՎԱՏ ՀԵՔԻԱԹ - 12 տարի առաջ Կարինեն Ներսեսի հետ ամուսնացավ առանց սիրո, պարզապես ընտանիք կազմելու եւ երեխաներ ունենալու համար: Ստեփանյանների կյանքում դժվարությունները հաջորդեցին մեկը մյուսին: Նախ ֆինանսական սուղ պայմաններ, ապա պարզվեց, որ նրանց առաջնեկը՝ Կարենը մանկական ուղեղային կաթված ունի: 42-ամյա կինն այսօր իր երկու որդիներին միայնակ է խնամում, ամուսինն արտագնա աշխատանքի է մեկնել, սակայն իրենց ոչնչով չի օգնում: