ՈՒՐԻՇԻ ՀՈՒՅՍՈՎ - Ամուսնիններ Սուրենը և Լուսինեն համատեղ կյանքը սկսեցին, երբ նրանք սպասում էին իրնց առաջնեկին` Անիին: Ամուսնական տարիների ընթացքում ընտանիքը համալրեցին`Անահիտը, Սարգիսը և Հրանուշը: Սուրենի խոսքերով ստեղծված իրավիճակը իր առողջական խնդիրներն ու աշխատանքի բացակայության արդյունք է: Բազմանդամ ընտանիքի միակ ապրուստի միջոցը գթասիրտ մարդկանց օգնությունն է և սոցիալական նպաստը, որով ողջ ամիս գոյատևում են: Ի՞նչ ուղիներ է փնտրում այս ընտանիքը իրավիճակից դուրս գալու համար և ի՞նչ նպատակներով են նրանք եկել: