ՏԱՐԲԵՐ ՍԱՀՄԱՆՆԵՐ - 60-ամյա Անժելա Մկրտչյանի աչքերը արցունքներից դեռ չէին հասցրել չորանալ ամուսնու`Դավիթ Մկրտչյանի մահից հետո, երբ 1 տարի էլ դեռ չանցած`2016թ.ին, 35 տարեկանում մահացավ է որդին`Վահագ Մկրտչյանը: Այսքանով ամեն ինչ չավարտվեց: Որդու 3 անչափահաս երեխաները մնացին տիկին Անժելայի խնամքին, քանի որ երեխաների մայրը դեռ ամուսնու մահից առաջ լքել էր նրանց և ամուսնացել ազգությամբ տաջիկ տղամարդու հետ: