ՍԻՐՈ ՀԱՍԱԿ - Մաշտոցի պողոտայի մի հատվածում անընդհատ ֆլեյտայի հնչյուններ են լսվում: Արդեն 7 տարի է ֆլեյտահար Աշոտը Կապանից Երևան է տեղափոխվել և իր արվեստով գումար է վաստակում ընտանիքը պահելու համար: Նրա պնդմամբ հարուստ ընտանիքից հարս բերելու մոլուցքի պատճառով ծնողները չհարգեցին իր ընտրությունը և չնդունեցին իր սիրելի կնոջը՝ Վարսիկին: Չնայած այդ հանգամանքին Վարսիկն ու Աշոտը բազմաթիվ անգամներ փորձեցին ապրել Աշոտի ծնողների հետ, սակայն միշտ անհաջող: