СТАНЬ VIP
Изменить размер
 19 ноя 2015, 20:45
 5/5 - 10 голосов
 35:22  
Kisabac lusamutner
ՇՈՒՐՋՈՐՅԱ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ - Արմավիրի մարզի Նոր Կեսարիա գյուղի այս կիսավեր շենքում ապրում է Խաչատրյանների բազմանդամ ընտանիքը: Տարիներ առաջ հողագործությամբ զբաղվելու անհաջող փորձերը հանգեցրին նրան, որ ընտանիքը հայտնվեց գյուղի նախկին մանկապարտեզում: Հաշտ ու համերաշխ այս ընտանիքում մեծանում է 4 անչափահաս երեխա: Նրանք կարող էին լինել 5-ը, եթե տան խոնավ պայմանների պատճառով 1-ամյա Գոռը չհեռանար կյանքից հենց իր ծննդյան օրը: Այսօր հացի և սեփական տանիքի խնդիր ունեցող ընտանիքի հոր միակ եկամտի աղբյուրն անսանապահությունն է: Չունենալով օգնող ձեռք՝ Սաթենիկն ու Մանվելը ստիպված են միայնակ դիմակայել եղած դժվարություններին:
Gisher News

Похожие видеоПоследние видео

Вернуться в Kisabac lusamutner