ՍԱՐՍԱՓԻ ՆԵՐՍՈՒՄ - Հովսեփյաններն իրենց ապաստանը գտան Վերին Արտաշատ գյուղի ամենախաղաղ և լուռ այս վայրում: Փախչելով բոլորից, նրանք իրոք մենակ մնացին՝ և, ոչ միայն իրենց խնդիրների հետ․ նրանց հարևանությամբ ոչ մի կենդանի շունչ չկա, նրանց շրջապատում են միայն մեռած հոգիները: Ամեն առավոտ Արսենը`Անահիտի և Մարտինի միակ տղան, գերեզմանների շարքի միջով, միայնակ գնում է դպրոց և նույն ճանապարհով էլ վերադառնում է տուն: Իսկ նրա ծնողներն այդ ընթացքում փորձում են ձեռք բերել,գոնե, օրվա հաց։ Պատահում է, Անահիտը, նույնիսկ, գերեզմաններ բերած ուտելիքն է հավաքում: Բոլորից հեռու, անուշադրության մատնված՝ Անահիտն ու Մարտինը այլևս չեն կարողանում միայնակ պայքարել անլուծելի թվացող խնդիրների դեմ: