ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ
Vip статус позволит Вам полностью отключить рекламу на сайте.
Стоимость услуги составляет 250 рублей (~4$) в месяц, без каких либо дополнительных комиссий.
Изменить размер



 22 янв 2016, 18:58   2499
 3.8/5 - 12 голосов
Вернуться в Kisabac lusamutner
ՍԱՌՑԵ ՕՋԱԽԻ ՏԵՐԵՐԸ - Անձրևոտ եղանակի պատճառով Ներսիսյաների բակը դատարկ է: Բազմանդամ այս ընտանիքի տուն մտնելիս աչքի է զարնում հյուրասենյակի վառարանը, որի շուրջ առաջինը հավաքվում են կատուները: Արդեն երկու տարի է՝ այս բազմանդամ ընտանիքն Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղից տեղափոխվել է Արմավիրի մարզի Արազապ գյուղ: Այլևս անհնար էր ապրել խոնավության մեջ, ու Պերճն իր հայրական տանը հրաժեշտ տվեց՝ վարձակալական հիմունքներով հաստատվելով այս երեք սենյականոց տանը: 6 անչապահաս երեխաների հայրն իր ընտանիքը պահելու համար, ամեն օր տանից դուրս գալով, բռնում է աշխատանք որոնելու ճանապարհը: 12-ամյա Լիլիթը, 9-ամյա Վարդը, 8-ամյա Լիաննան ու 6-ամյա Շողերը կարոտով են հիշում Հնաբերդի իրենց տունն ու այնտեղ անցկացրած օրերը:

Вернуться в Kisabac lusamutner

⇑ Наверх
⇓ Вниз