ՊԱՏՌԵԼՈՎ ԴԻՄԱԿՆԵՐԸ - Սյուզաննա Առաքելյանի կյանքն, իր խոսքով, մի ակնթարթում վերածվեց քաոսի: Ամուսնու՝ Գոռ Բաբինյանիՙ անսպասելի մահից հետո, նա հայտնվեց անելանելի վիճակում. անհրաժեշտ էր հասկանալ, ու?ր կարող է նա ապաստան գտնել, և որոշել արժե արդյոք լույս աշխարհ բերել իր երկրորդ զավակին: Ներկայումս, Սյուզաննան՝ իր երկու մանկահասակ աղջիկների հետ, ապրում է Դիլիջանում, ամուսնու տանը: Նրա պնդմամբ, սկեսուրը՝ Ռայա Բաբինյանը, Երևանից Դիլիջան հասնելով՝ պարբերաբար ծեծում է իրեն: