ՊԱՀԱՆՋՆԵՐ ՈՒՆԵՑՈՂԸ - Թափթփված, ցուրտ վարձակալված տանը ապրում է տիկին Գոհարը իր հոր և 2 անչափահաս երեխաների հետ: Մի քանի ամիս առաջ մոր կորուստից հետո այս ընտանիքը հազիվ է ուշքի գալիս: Վառելափայտի բացակայության պատճառով նրանք տունը տաքացնում են թղթով: Ամուսնու՝Արսենի դավաճանությունը տիկին Գոհարը չներեց: Նա տղայի՝ Արմենի և Միլենային կրծքի տակ կրելով հեռացավ նրանից: Նրա խոսքերով այս տարիների ընթացքում երեխաների հայրը մեկ երկու անգամ է տեսել նրանց և ոչնչով չի օգնել: