Ո՞Վ ԿՄՏԱԾԵՐ - Գեորգի Պողոսյանը բանակից զորացրվելուց հետո որոշեց`պետք է ամուսնանա:Որոշումն իրականություն դարձնելու ճանապարհին հանդիպեց Թեյմինե Սեդրակայանին:Վերջինս ստանալով ընտանիք կազմելու առաջարկ, իր դրական պատասխանով Գեորգիին երկար սպասեցնել չտվեց: 4 երեխաներ ունեցող Պողոսյանների ընտանիքը, Գեորգիի հայրական տանը մեկ տասնամյակից ավել ապրելուց հետո, այն լքեց:Անընդմեջ տեղից տեղ տեղափոխվելով,արդեն 4 տարի է նրանք չունեն բնակության մշտական հասցե: Ընտանիքի առանց այդ էլ բարդ վիճակը հասավ ծայրահեղության,երբ միակ եկամուտը ապահովող Գեորգին մատնվեց անգործության: Հայրական տունը լքելու,դրսում հայտնվելու և աշխատանք չունենալու պատճառների մասին կիմանանք երկրի թիվ մեկ թոք շոուի տաղավարում: