Ո՞Վ Է ՀԱՅՐԸ - Արթուրն ու Գայանեն ամուսնացան՝ անտեսելով ծնողների անհամաձայնությունը: Թվում էր՝ սերը կօգնի հաղթահարել ամեն դժվարություն: Բայց Գայանեն չբավարարվեց միայն Արթուրի սիրով: Գայանեն ոչ միայն զրպարտություն է համարում նախկին ամուսնու խոսքերն, այլև փոխադարձ մեղադրում է նրան ընտանիքի փլուզման համար: Փոխադարձ մեղադրանքների այս մթնոլորտում մեծանում է 3ամյա Էդգարը: Գայանեն արգելում է տեսնել երեխային, բայց Արթուրը շարունակում է վճարել ապրուստավճարը։ Սակայն նրան տանջում են կասկածները: