"ՕՐԵՆՔԻ" ՀԱՅՐԻԿԸ - Բյուրեղավան քաղաքի հանրակացարանում գրեթե բոլորը Հարությունյանների ընտանիքից խոսելիս հիշում են "Մենք ենք մեր սարերը" ֆիլմը: 2016-ի սեպտեմբերի 6-ին, Սարգիս Հարությունյանը դատաարանից ծանուցում ստացավ՝ գառ գողանալու մեղադրանքով. հայցվորի ու մեղավորի աթոռներին հայտնվեցին հայր ու որդի: Այսօր, առաջին ատյանի դատարանի, որոշմամբ Հարությունյանների ընտանիքը պարտավոր է և պատրաստ է վճարել դատարանում որպես տույժ ներկայացված գումարը, սակայն Սարգիսի հայրը՝ Պողոս Հարությունյանը, համաձայն չէ այս որոշման հետ: