ՆՈՒՅՆ ԿԵՏՈՒՄ - 18 տարեկանում, Կարինեն Մկրտչյանը՝ ինչպես արագ ամուսնացավ, այնպես էլ արագ ամուսնալուծվեց: Ընդամենը 4 ամիս տեւած ամուսնության ընթացքում նա հասցրեց հղիանալ և, տուն վերադառնալով, որդուն լույս աշխարհ բերեց, բացառապես, հոր հորդորով: 12 երկար տարիներից հետո միայն, Կարինեն կրկին փորձեց դասավորել անձնական կյանքը, սակայն նրա ամուսնությունը Նվեր Երանոսյանի հետ նույնպես անհաջող դուրս եկավ: Համատեղ կյանքի առաջին իսկ օրերից հիասթափությունները հաջորդեցին մեկը մյուսին, և վեճերը դարձան նրանց օրվա մի մասը: Այսօր, 41-ամյա այս կինն իր 7 անչափահաս երեխաներին մեծացնում է միայնակ, և սոցիալական ծանր պայմաններում : Մոտ 5 տարի առաջ Նվերը հեռացավ ընտանիքից, տեղափոխվեց Քարվաճառի շրջան, ուր և զբաղվում է անասնապահությամբ: