ՆԱՅԵԼՈՎ ԱՌԱՋ - Ընդամենը, 6 տարի առաջ Սերգեյ Պետրոսյանն ուներ երջանիկ ընտանիք. որդին՝Միքայելը, և սիրելի կինը ՝Լյուդմիլան, նրա ուրախությունն ու, կարելի է,ասել միակ հարազատ մարդիկ էին այս կյանքում : Տանջում էր դստեր կարոտը, ում Սերգեյն ու Լյուդմիլան ստիպված թողել էին Ախլցխայում՝ զոքանչի հոգածության տակ , սակայն, նույնիսկ, սոցիալական ծանր վիճակն ու հոգսերը չէին կարող խախտել այս ընտանիքի անդորրը: Միայն Սերգեյի կնոջ ՝ Լյուդմիլայի, ակնթարթային և անպատեհ մահը, ամեն ինչ գլխիվայր շուռ տվեց: Կնոջ կորստից հետո, երկրորդ հարվածը, Սերգեյի մոտ՝ բոլորովին վերջերս, հայտնաբերված անբուժելի հիվանդությունն էր: Այսօր, նա ապրում է իր՝ 13 ամյա որդու՝ Միքայելի համար, ով, իր հերթին, ամեն կերպ փորձում է թեթևացնել հոր ուսերին ծանրացած բեռը: