ՄՏԵՔ ԱՌԱՆՑ ԹԱԿԵԼՈՒ - Մարինե Փանոսյանի հետ բաժանվելուց հետո, Մանուկ Պողոսյանը մի քանի տարի անց կրկին փորձեց ընտանիք կազմել և երջանիկ լինել: Սակայն, 52-ամյա այս տղամարդու պնդմամբ, իր, արդեն, նախկին կինը, ամեն ինչ արեց իր հանգիստ կյանքը խաթարելու համար: Բաժանումից 2 տարի անց իր երեխաների՝ Ռոզայի ու Լիաննայի ապրուստավճարի համար, Մարինեն դիմեց դատարան: Տարիներ շարունակ կուտակված պարտքի պատճառով էլ ի վերջո Մանուկը կորցրեց իր միակ սեփականությունը՝ տունը: