ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ
Vip статус позволит Вам полностью отключить рекламу на сайте.
Стоимость услуги составляет 250 рублей (~4$) в месяц, без каких либо дополнительных комиссий.
Изменить размер



 04 дек 2015, 20:05   2361
 3.7/5 - 6 голосов
Вернуться в Kisabac lusamutner
ՄՈԼՈՐՎԱԾԸ - Լոռու մարզ, Մարգահովիտ գյուղ: Քրիստինե Անտինյանին սեփական տանիք ունենալու փոխարեն բաժին հասավ պապի վթարային անասնագոմը: Մութ, խոնավ ու անմխիթար այս տարածքում նրա հայրը ժամանակին անասուններ է պահել: Հիմա այն վերափոխվել է սենյակի, որտեղ երիտասարդ կինը ստիպված է 3 երեխա մեծացնել: Առաջին հայացքից այս կոկիկ ննջարանն իրականում այնքան խոնավ է, որ շնչելը երբեմն անհնարին է դառնում: Լինում են օրեր, երբ 9-ամյա Հովսեփը, 4-ամյա Սեդան և 2-ամյա Լուսինեն այստեղ քաղցած են գիշերում: Փոքրիկներից միջնեկը՝ Սեդան, ունի բնածին առողջական խնդիր: Նա լուռ հետևում է քրոջն ու եղբորը, քանի որ ոչ կարողանում է քայլել, ոչ էլ՝ խոսել. փոխարենը միշտ ժպտում է: Հայրական հոգածությունից զրկված երեխաների հոգսը ծանրացել է միայն իրենց մոր ու կողքի սենյակում ապրող տատի ուսերին:

Вернуться в Kisabac lusamutner

⇑ Наверх
⇓ Вниз