ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ. ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԻՑ - Հունվարի 26-ին «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման մասնակիցը Տիգրան Սարգսյանն էր, ում մի շարք մեղադրանքներն ուղղված էին մորն ու նախկին կնոջը: Տիգրանը, մորը`Գայանե Գրիգորյանին շարունակում է մեղադրել իրեն տանից դուրս հանելու, կնոջը և երեխաներին իրենից թաքցնելու և տանը ամեն օր վեճեր սարքելու մեջ: Հաղորդման հեռարձակումից անց տանը տիրող մթնոլորտը շարունակում է պայթյունավտանգ մնալ: Այս վեճերի մշտական դիտողները` Տիգրանի և Ալիսայի երեք անչափահաս երեխաներն են, որոնց համար մեծերի հայհոյախառն բառապաշարը դարձել է ոչ միայն սովորական այլև օգտագործելի: