ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ
Vip статус позволит Вам полностью отключить рекламу на сайте.
Стоимость услуги составляет 250 рублей (~4$) в месяц, без каких либо дополнительных комиссий.
Изменить размер



 25 июл 2016, 18:50   6407
 4.5/5 - 20 голосов
Вернуться в Kisabac lusamutner
ՄԱՀՎԱՆ ԳԻՆԸ - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի (ԼՂՀ ՊԲ) մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն 2015 թվականի մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ 2 ժամ տևած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը և օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետև հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին: Ցավոք ունեցանք նաև կորուստներ, զոհված երեք տղաներից մեկն Էդուարդ Հայրապետյանն էր: 2015 թվականի մարտի 19-ին հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Թշնամուն դիմագրավելիս շուրջ 2 ժամ տևած մարտական գործողության ընթացքում զոհված երեք տղաներից մեկն Էդուարդ Հայրապետյանն էր: Հայրենիքի խաղաղությունը հսկող զինվորի ընտանիքի անդորրը, սակայն, խախտվեց նրա մահից հետո: Էդուարդի հայրն իր մորից պահանջում է զոհված որդու՝ պետությունից հետմահու տրամադրվող միջոցները: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Արիության համար», Հայաստանի Հանրապետության «Արիության», ու «Զինվոր հայրենյաց» մեդալներով հետմահու պարգևատրված Էդուարդ Հայրապետյանը փետրվարի 4-ին կդառնար 21 տարեկան:

Вернуться в Kisabac lusamutner

⇑ Наверх
⇓ Вниз