ԿՐԱԿԻ ՄԵՋ - 2017թ.ի ապրիլի 10-ին ժամը 14:17, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ ստացվեց, համաձայն որի այրվում էր երկհարկանի տուն: Վահագնաձորում բռնկված կրակը ոտքի էր հանել ողջ գյուղին: Այրվում էր Մարտիրոսյանների տունը: 4 ժամ տևած հրդեհը մոխրի վերածելով տունը,լոռվա ընտանիքի անդամներին՝ Արթուրին,կնոջն ու երեխաներին թողեց առանց տանիքի: 16 տարի անվասայլակին Արթուրը չի էլ պատկերացնում թե ինչպես է ընտանիքին ոտքի կանգնեցնելու: