ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ
Vip статус позволит Вам полностью отключить рекламу на сайте.
Стоимость услуги составляет 250 рублей (~4$) в месяц, без каких либо дополнительных комиссий.
Изменить размер



 02 ноя 2015, 20:07   1996
 4.2/5 - 5 голосов
Вернуться в Kisabac lusamutner
ԽԱԹՈՅԱՆՆԵՐԻ ՎԻՇՏԸ. ՀԻՆԳ ՏԱՐԻ ԱՆՑ - Ստեփանավանում ծայրահեղ աղքատության մեջ ապրող Խաթոյի ու Էթերիի ընտանիքին Կիսաբաց լուսամուտներն անդրադարձել է դեռ 5 տարի առաջ: 2010 թվականի դեկտեմբերի 14-ին եթեր է հեռարձակվել Կիսաբաց լուսամուտների թվով երկրորդ թողարկումը՝ «Խաթոյանների վիշտը»: Ազգությամբ եզդի Խաթոյանների 9 զավակներից 4-ը մահացել էին սովից ու հիվանդությունից: Մյուսները ծնողների հետ ապրում էին խարխուլ վագոն-տնակում…Երեխաների մի մասը նույնիսկ տառաճանաչ չէր ու չգիտեր գրել սեփական անունը: Անցած 5 տարիները Խաթոյանների կյանքում շատ բան են փոխել: Նրանց բնակարան են նվիրել, երեխաների մի մասը դարձել է տառաճանաչ: Ցավոք, ընտանիքի հայրը՝ պարոն Խաթոն, հեռացել է կյանքից՝ բոլոր դժվարությունները թողնելով կնոջ ու զավակների ուսերին: Ավագ դուստրը՝ 23-ամյա Միլենան, նոր ընտանիք է ստեղծել ու ապրում է ամուսնու ու 3 զավակների հետ: Այսօր էլ սոցիալական դժվարությունները շարունակում են գերիշխող մնալ Խաթոյանների կյանքում ու մորմոքել նրանց վիշտը:

Вернуться в Kisabac lusamutner

⇑ Наверх
⇓ Вниз